Անտոն Պոպել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Պոպել
Ծնվել էհունիսի 13, 1865(1865-06-13)[1]
ԾննդավայրSzczakowa, Յավոժնո
Մահացել էհուլիսի 7, 1910(1910-07-07) (45 տարեկան)
Վախճանի վայրըԼվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա
ՔաղաքացիությունԼեհական թագավորություն
Ստեղծագործություն(ներ)Statue of Tadeusz Kościuszko?
Մասնագիտությունքանդակագործ
 Antoni Popiel Վիքիպահեստում

Անտոն Սուլիմա-Պոպել (լեհ.՝ Antoni Sulima-Popiel, հունիսի 13, 1865(1865-06-13)[1], Szczakowa, Յավոժնո - հուլիսի 7, 1910(1910-07-07), Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա), լեհ քանդակագործ, մանկավարժ։

Գեղանկարիչ Տադեուշ Պոպելի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Պոպելը ծնվել է 1865 թվականին, Շչակովայում։ 1882-1885 թվականներին սովորել է Կրակովի կերպարվեստի դպրոցում, 1885-1888 թվականներին՝ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում։ 1888 թվականից բնակվել է Լվովում և նկարչություն ու քանդակագործություն է դասավանդել Լվովի պոլիտեխնիկում։ Լվովում ունեցել է ստուդիա, որտեղ նրան աշակերտել են Կազեմիրա Մալաչինսկա-Պայզդերսկան, Լյունա Դրեկսլերը, Միխայիլ Պարաշչուկը և այլք՝ որոշակի հմտություններ են ձեռք բերել մոդելավորման բնագավառում։ Հետագայում քանդակագործը Պարաշչուկին ներգրավվել է իր աշխատանքների ստեղծման գործում (մասնավորապես Լվովում Ադամ Միցկևիչի հուշարձանի պատրաստման, Գեղարվեստի ու արհեստների թանգարանի կառուցման ժամանակ (1898-1903) դրվագային զարդանկարների պատրաստման և այլ գործերում)։

Աշխատել է հուշահամալիրների, հուշարձանների, դիմանկարների, երբեմն՝ կրոնական կերպարվեստի ժանրերում։ Լվովում ապրած քսան և ավելի տարիների ընթացքում Անտոն Պոպելը ստեղծել է բազմաթիվ քանդակներ, որոնց մեծ մասը պահպանվել են մինչև մեր ժամանակները։ 1898 թվականին Լվովում հաղթել է Ադամ Միցկևիչի հուշարձանի ստեղծման համար հայտարարված մրցույթում։ Հուշարձանը բացվել է 1904 թվականի հոկտեմբերի 30-ին։ Լեոնարդո Մարկոնի մահից հետո Անտոնի Պոպելը շարունակել է աշխատանքը Կրակովում գտնվող Տադեուշ Կոստյուշկոյի արձանի վրա։ Հուշարձանը տեղակայված է Վավել բլրի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940 թվականին, գերմանացիներն այն ավերել են։ Հուշարձանը վերակառուցվել է 1960 թվականին։ 1900 թվականին քանդակներ է ստեղծել Լվովի օպերայի թատրոնի համար։ Որպես Լվովի առաջատար քանդակագործներից մեկի՝ քաղաքի համայնքը 1901 թվականին Անտոն Պոպելին ընտրում է Սուրբ Ելիզավետայի տաճարի շինարարության կոմիտեի անդամ։ 1904 թվականին Անտոն Պոպելը եղել է Խմելնիցկիի մարզի Գոլոզուբինիցի գյուղի Սկիբնեվսկիների դաստակերտի վերակառուցման նախագծի մրցույթային ժյուրիի անդամ։ 1902 թվականին ճարտարապետ Վլադիսլավ Գոդովսկու նախագծով Անտոն Պոպելը Իսսակովիչի (այժմ՝ Գորբաչովսկու) փողոցում իր համար կառուցել է ամառանոց, որը վերակառուցվել է 1930-ական թվականներին (2013 թվականին ամառանոցը քանդվել է)։ 1907 թվականին մասնակցել է Վաշինգտոնում գտնվող Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձանի մրցույթին։ Չնայած նրա առաջարկած նախագիծն արժանացել էր երկրորդ մրցանակին, նախագահ Թեոդոր Ռուզվելտը հուշարձանի կառուցման համար ընտրել էր նրա նախագիծը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1910 թվականին, Լվովում։ Թաղված է Լվովի Լիչակովսկի գերեզմանոցի № 57 դաշտում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. Stanisław Nicieja: Cmentarz Łyczakowski we Lwowie w latach 1786–1986. Wrocław: Zakład Narodowy im. Ossolińskich, 1988, s. 362. ISBN 83-04-02817-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Պոպել» հոդվածին։