Անջեյ Պիսովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջեյ Պիսովիչ
լեհ.՝ Andrzej Pisowicz
Ծնվել էնոյեմբերի 2, 1940(1940-11-02) (83 տարեկան)
ԾննդավայրՍիեդլիսկա, Gmina Miechów, Miechów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԿրակովի համալսարան (1963) և Q9295968? (1957)
Գիտական աստիճանscientific professorship degree?[1] (մարտի 15, 2002)
Մասնագիտությունարևելագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿրակովի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունCollegium Invisibile?

Պիսովիչ Ստանիսլավ Անջեյ (լեհ.՝ Andrzej Stanisław Pisowicz, նոյեմբերի 2, 1940(1940-11-02), Սիեդլիսկա, Gmina Miechów, Miechów County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ հայագետ և իրանագետ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի արևելագիտական ֆակուլտետը, 1961-1963 թվականներին՝ հետևել Երևանի համալսարանի հայոց լեզվի դասընթացներին։ 1967 թվականին և 1971 թվականին Սորբոնի համալսարանում աշակերտել է Ֆ․ Ֆեյդիին և Շ․ Մերսիեին, հմտացել գրաբարի և արևմտահայերենի մեջ[3]։

1972-1973 թվականներին եղել է Իրանում, ուսումնասիրել պարսկականը։ 1976 թվականից վարում է Յագելոնյան համալսարանի պարսկագիտության բաժինը, դասավանդում հայոց լեզու։ 1976 թվականին Փարիզում լույս է տեսել Պիսովի «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» (ֆրանսերեն)։

Պիսովի անդրադարձել է հայատառ լեհերեն վավերագրերին, ժամանակակից հայերեն բարբառների և արդի գրական հայերենի բաղաձայնական համակարգին, արևելահայերենի և արևմտահայերենի համեմատական բնութագրությանը։ Ուսումնասիրել է Փարպի գյուղի բարբառը։ Թարգմանել է Ա․ Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի, Պարույր Սևակի ստեղծագործություններից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le développement du consonantisme arménien, Kraków 1976.
  • Origins of the New and Middle Persian Phonological Systems, Kraków 1985.
  • Słownik pisarzy radzieckiej Armenii, Warszawa 1992.
  • Fârsi: materiały do nauki języka perskiego, Kraków 1995 (współaut.: M. Fraycon).
  • Gramatyka ormiańska. Grabar – Aszcharabar, Kraków 2001.
  • Mały słownik ormiańsko-polski, polsko-ormiański, Kraków 2006 (współaut.: Szuszanik Sedojan, Norajr Ter-Grigorian).
  • Na końcu języka, Białystok 2015 (z Andrzejem Pisowiczem rozmawiają Kornelia Mazurczyk i Zbigniew Rokita).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Polish Science
  2. «Nowa Nauka Polska». nauka-polska.pl. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  3. Andrzej Pisowicz: Na końcu języka. Białystok: Fundacja Sąsiedzi, 2015, s. 177. (pol.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anna Krasnowolska, Kinga Maciuszak, Barbara Mękarska (ed.), In the Orient where the Gracious Light... – Satura Orientalis in Honorem Andrzej Pisowicz, Kraków 2006, s. IX-XI
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 304