Անջելո Էֆրիկյան
Անջելո Էֆրիկյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1913[1][2][3][…] Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] |
Երկիր | Իտալիա, Հայաստան և Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1982[1][2][3][…] (69 տարեկան) Հռոմ, Իտալիա[4] |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտագետ և ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Անջելո (Վահան) Հակոբի Էֆրիկյան (հոկտեմբերի 20, 1913[1][2][3][…], Տրևիզո, Վենետո, Իտալիա[4] - հոկտեմբերի 30, 1982[1][2][3][…], Հռոմ, Իտալիա[4]), ջութակահար, դիրիժոր, երաժիշտ-հետազոտող։
Դերասանուհի Լաուրա Էֆրիկյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անջելո Էֆրիկյանը ծնվել է Իտալիայի Տրևիզո քաղաքում, 1913 թվականին։ 6 տարեկան հասակից սովորել է ջութակ նվագել Լուիգի Ֆեռոյի մոտ։ Սովորել է Պադուայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատել է այդ բնագավառում։ Իրավաբանի կարիերան կիսատ է թողել և մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո դարձել է դիրիժոր։
Անջելո Էֆրիկյանը ճանաչվել է որպես Վիվալդիի երկերի հայտնաբերող (452 կոնցերտ), խմբագիր և լավագույն մեկնաբան։ Գտել, վերծանել և հնչեցրել է նաև Ջ. դա Վենոզայի, Յա. Պերիի, Բ. Գալուպպիի, Լ. Բոկկերինիի, Պ. Լոկատելլիի, Բ. Մարչելլոյի և այլոց երկերի։ Եղել է Բոլոնիայի «կոմունալե» օպերային թատրոնի, «Ի ֆիլարմոնիչի» կամերային նվագախմբերի դիրիժոր, ղեկավարել է Միլանի «Լա Սկալա», Վենետիկի «Ֆենիչե» օպերային թատրոնների ներկայացումները, Հռոմի, Բրյուսելի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբերը։ 1960 թվականին հիմնադրել է «Ակրոֆոն» ձայնագրման հաստատությունը, 1966-1973 թվականներին ձայնագրել իր հայտնաբերած երկերը՝ արժանանալով մրցանակների[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Շարլ Կրոսի» և Տոկիոյի «Աստ» մրցույթների մրցանակ, 5 անգամ, 1967-1973[6]
- «Վիլյամ Սարոյան» շքանշան, 2012
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Եվրոպայի երկրների հայ երաժիշտներ, Իտալահայ երաժիշտներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1982 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Իտալահայ դիրիժորներ
- Իտալահայ երաժիշտներ
- Իտալահայ կոմպոզիտորներ
- Իտալահայ ջութակահարներ
- Հայ երաժշտագետներ