Անպատկառը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անպատկառը
ռուս.՝ Нахалёнок
Երկիր ԽՍՀՄ
ՀիմքԱնպատկառը
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Կարելով
ԴերակատարներԴանիլ Նետրեբին, Վերա Բուրլակովա, Դանիիլ Իլչենկո, Պյոտր Սավին, Վլադիմիր Գուսև, Վիկտոր Կոլպակով, Վլադիմիր Պիցեկ և Էմմա Ցեսարսկայա
ԵրաժշտությունՎասիլի Դեխտերև
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն54 րոպե

«Անպատկառը» (ռուս.՝ Нахалёнок), հեռուստատեսային գեղարվեստական կինոնկար, որը ռեժիսոր Եվգենի Կարելովը նկարահանել և բեմադրել է Միխայիլ Շոլոխովի «Դոնի պատմությունների» հիման վրա 1961 թվականին[1] «Մոսֆիլմ»[2] կինոստուդիայում (Հեռուստատեսային ֆիլմերի ստեղծագործական ասոցիացիա)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս տարվա երկարատև պատերազմից հետո նախկին հովիվ Ֆոմա Կորշունովը վերադառնում է հայրենի գյուղ։ Նրան առաջադրում են խորհրդի նախագահի պաշտոնում, ինչը մեծ մտահոգություն է առաջացնում հարուստ կազակների մեջ։ Հարևանների միջոցով նրան գումար են առաջարկում, փոքր ֆերմա գնելու համար, բայց Ֆոմային պարզ է, որ այս կերպ նոր կառավարության թշնամիները ցանկանում են ազատվել իրենից։ Կորշունովի որդին` Միշուտկան, որի մականունը «Անպատկառ» էր, ամեն ինչով ուզում է նմանվել իր հորը։ Երբ Կարմիր բանակը մտնում է գյուղ, նա արցունքոտ աչքերով, ջոկատի հրամանատարին խնդրում է, որ իրեն էլ վերցնեն իրենց հետ։ Գյուղի ակտիվիստների և առաջին հերթին Ֆոմայի օգնությամբ ժամանող զինվորները հացահատիկի ավելցուկը լցնում են պարկերի մեջ, և թաքցնում գաղտնի վայրում։ Ի պատասխան վրեժի, կուլակները կանչում են գիշերային արշավանքը կազմակերպած ավազակներին։ Սպանվածների թվում էր Միշկայի հայրը։ Տղան հեծնում է իր պապի բերած ձին և փախնում, որպեսզի օգնության կանչի մոտակայքում գտնվող Կարմիր բանակի զինվորներին։ Հազիվ փախնելով ավազակախմբի հետապնդումից՝ Միշկան լուսաբացին հասնում է յուրայիններին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիմիր Սեմյոնով - Միշկա Կորշունով («Անպատկառը»)
  • Դանիլ Նետրեբին - Ֆոմա Ակիմովիչ Կորշունով, Միշայի հայրը
  • Վերա Բուրլակովա - Մարիա Կորշունովա, Միշայի մայրը
  • Դանիիլ Իլչենկո - Ակիմ Իգնատևիչ Կորշունով, Միշայի պապը
  • Պհոտր Սավին - ծառայակից, անծանոթ
  • Վլադիմիր Գուսև - գումարտակի հրամանատար
  • Վիկտոր Կոլպակով - Վլաս
  • Վլադիմիր Պիցեկ - քահանա
  • Էմմա Սեսարսկայա - իրիցկին
  • Իգոր Սավելև - Վիտկա, քահանայի որդին

Դրվագներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուսյա Բեսպալովա - դրվագ
  • Միխայիլ Գավրիլին - դրվագ
  • Նիկոլայ Նիկուլոչկին - դրվագ
  • Վալենտինա Անանինա - դրվագ
  • Ալեքսեյ Բահար - կազակ
  • Վյաչեսլավ Բերյոզկո - դրվագ
  • Պավել Վիննիկ - Կարմիր բանակի զինվոր
  • Ալեքսանդրա Դանիլովա - հանդիպման քարտուղար
  • Վադիմ Զախարչենկո - դրվագ
  • Ա. Կոնստանտինով - դրվագ
  • Եվգենի Մորգունով - դրվագ
  • Վլադիմիր Մարենկով - Ֆեդոտ-կոշկակար, հանդիպման կազակներից
  • Սեմյոն Սվաշենկո - Պրոխոր Լիսենկով, կուլակ
  • Միխայիլ Սեմենխին - դրվագ
  • Համեդ Հագունդոկով - դրոշակակիր
  • Բորիս Ցարև - դրվագ
  • Նիկոլայ Խրյաշչիկով - Եգոր-Մելնիկ

Լուսագրերում նշված չեն

  • Յուրի Լեոնիդով - Կարմիր բանակի զինվոր
  • Սերգեյ Յուրտայկին - Տերեշչենկո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ - Առնոլդ Վիտոլ
  • Բեմադրիչ - Եվգենի Կարելով
  • Օպերատոր - Գերման Շատրով
  • Ֆիլմի նկարիչ- Բորիս Ցարյով
  • Կոմպոզիտոր - Վասիլի Դեխտերյով
  • Ձայնային օպերատոր - Լիա Բենևոլսկայա
  • Ռեժիսոր - Ա.Մարկելով
  • Խմբագիր - Ն. Ուշակովա
  • Մոնտաժ - Վ. Կոսարևա
  • Դիմահարդարում - Ա. Տետյուրկին
  • Երգերի խոսքեր - Սերգեյ Գրեբեննիկով, Նիկոլայ Դոբրոնավով

Համակցված նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օպերատոր - Բորիս Տրավկին
  • Կինոյի արտադրության նվագախումբ
  • Դիրիժոր - Վերոնիկա Դուդարովա

Նկարահանման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Մոսկվայի մարզի Դմիտրովսկոե գյուղում։ Կադրերում հստակ երևում է գյուղի կենտրոնում գտնվող Դիմիտրի Սոլունսկու եկեղեցին։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորական ձևաչափ
  • Սև-սպիտակ
  • 1562 մետր
  • 57 րոպե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Нахалёнок (1961)». Кино-Театр.РУ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Нахаленок». cinema.mosfilm.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]