Աննա Քինգսֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Քինգսֆորդ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 16, 1846(1846-09-16)[1][2][3]
ԾննդավայրMaryland, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 22, 1888(1888-02-22)[1][2][3] (41 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանSt Eata's Church, Atcham
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծուհի, փիլիսոփա, բժիշկ, վիպասան, գրող, theosophist, սուֆրաժիստ, ֆեմինիստ և ակտիվիստ
Կայքanna-kingsford.com
 Anna Kingsford Վիքիպահեստում

Աննա Քինգսֆորդ (անգլ.՝ Anna Kingsford, ծննդյամբ՝ Բոնուս, սեպտեմբերի 16, 1846(1846-09-16)[1][2][3], Maryland, Նյուհեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 22, 1888(1888-02-22)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), առաջին կանանցից մեկն Անգլիայում, Էլիզաբեթ Գարրեթ Անդերսոնից հետո, որ բժշկության բնագավառում ստացել է գիտական աստիճան։

Քինգսֆորդը հայտնի է որպես կենդանիների վրա կատարվող փորձերի դեմ պայքարող, կանանց իրավունքների պաշտպան և բուսակեր։ Որպեսզի ավելի արդյունավետ պայքարի կենդանիների վրա կատարվող փորձերի դեմ և սեփական փորձով համոզվի գիտության համար կենդանահերձության անհրաժեշտության հարցում, նա որոշեց բժշկություն ուսումնասիրել։ Բժշկական կրթությունը ստացել է Փարիզում, քանի որ Անգլիայում այն կանանց համար արգելված էր։ Աննա Քինգսֆորդն իր ժամանակի միակ ուսանողն է եղել, որ բարձրագույն բժշկական կրթություն է ստացել առանց կենդանիների վրա փորձեր կատարելու։ 1880 թվականին ստացել է դոկտորական գիտական աստիճան՝ պաշտպանելով բուսակերության օգտակարության մասի թեզը, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ նրա L'Alimentation Végétale de l'Homme գրքի համար[5]։ Վերադառնալով Լոնդոն՝ նա բացեց սեփական բժշկական կաբինետ։

Քինգսֆորդը եղել է նաև Անգլիայում թեոսոֆիա շարժման ակտիվիստներից և 1883 թվականին դարձել է Լոնդոնի թեոսոֆիական ընկերության նախագահը[6][7]։ 1884 թվականին Աննա Քինգսֆորդը դուրս եկավ Թեոսոֆիական ընկերությունից և Էդվարդ Մեյթլենդի հետ համատեղ ստեղծեցին Հերմետիկ ընկերությունը։ Վատառողջության պատճառով Աննա Քինգսֆորդը մահացել է 41 տարեկան հասակում՝ թոքախտից, որով հիվանդացել էր Լուի Պաստյորի լաբորատորիայի ճանապարհին հորդառատ անձրևի տակ ընկնելու պատճառով[8]։ Նրա կյանքն ու գործունեությունը մնացել էին անհայտ, մինչև այն պահը, երբ Էդվարդ Մեյթլանդը հրապարակեց նրա կենսագրությունը` Աննա Քինգսֆորդի կյանքը[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգսֆորդը մոր հետ 11 տարեկան հասակում

Աննա Քինգսֆորդը ծնվել է Էսսեկսում միջին դասի ընտանիքում։ Արդեն 9 տարեկանում նա գրեց իր առաջին պոեմը, իսկ 13-ում՝ Beatrice: a Tale of the Early Christians գիրքը։ Դեբորա Ռիդիցելլը գրել է, որ Քինգսֆորդը շատ էր սիրում աղվեսի որսը, քանի դեռ նրան չէր հայտնվել աղվեսի ուրվականը[10][11]։

1867 թվականին Քինգսֆորդն ամուսնացավ իր զարմիկ Ալջերնոն Գոդֆրի Քինգսֆորդի հետ և մեկ տարի անց աղջիկ ունեցավ։ Չնայած նրա ամուսինը անգլիացի քահանա էր, 1872 թվականին նա կաթոլիկություն ընդունեց[10]։

Հորից թողած տարեկան 700 £-ին նա գնում էր The Lady's Own Paper թերթը, որը ղեկավարում էր նաև որպես խմբագիր։ Այդ աշխատանքը նրան ծանոթացրեց իր ժամանակի նշանավոր կանանց հետ, այդ թվում բանաստեղծուհի, ֆեմինիստուհի և կենդանահերձության դեմ պայքարի մարտիկ Ֆրենսիս Փաուեր Կոբբի հետ։ Հենց Կոբբի հոդվածը The Lady's Own Paper թերթում կենդանահերձության մասին շարժեց Քինգսֆորդի հետաքրքրությունը այդ թեմայի նկատմամբ[10]։

Բժշկական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին Քինգսֆորդը ծանոթացավ գրող Էդվարդ Մեյթլանդի հետ, ով կիսում էր նրա տեսակետը մատերիալիզմի մերժման վերաբերյալ։ Ամուսնու օրհնությամբ Մեյթլանդը ուղեկցեց Փարիզ, երբ նա որոշեց բժշկություն ուսումնասիրել։ Այդ ժամանակ Փարիզը համարվում էր Ֆիզիոլոգիայի բնագավառում հեղափոխական հետազոտությունների կենտրոն, որոնց մեծ մասը կենդանիների, հիմնականում շների վրա կատարվող փորձերի արդյունք էր, որոնք հիմնականում կատարվում էին առանց անզգայացման։ Այստեղ աշխատող Կլոդ Բեռնարը (1813-1878), ով հայտնի էր, որպես «Ֆիզիոլոգիայի հայր», ասել է.

Ֆիզիոլոգը սովորական մարդ չէ, նա գիտնական է, ով ընկղմված և կլանված է գիտական գաղափարներով, որոնց նա հետևում է։ Նա չի լսում կենդանիների աղաղակները, չի տեսնում նրանց հորդող արյունը, նա միայն տեսնում է իր գաղափարը։

Լոնդոնի թագավորական քոլեջի կենսաքիմիայի պատվավոր պրոֆեսոր Ուոլթեր Գրատցերը գրում է, վիկտորիանյան Անգլիայում դիահերձության դեմ ձևավորված լուրջ բողոքի ակցիան մասամբ բողոք էր Ֆրանսիայում իրականացվող հետազոտությունների դեմ, երբ դրանք տեղափոխվեցին նաև Անգլիա[12]։ Բեռնարը և մյուս հայտնի ֆիզիոլոգները, ինչպիսիք են Շարլ Ռիշեն՝ Ֆրանսիայում և Մայքլ Ֆոսթերը՝ Անգլիայում, խիստ քննադատության ենթարկվեցին իրենց աշխատանքների համար։ Բրիտանացի դիահերձության դեմ բողոքողները մասնակցեցին Բեռնարի ուսուցիչ Ֆրանսուա Մաժանդիի փարիզյան դասախոսություններին, որն աշխատանքների ընթացքում անդամահատում էր շներին առանց անզգայացման և ինչպես հաստատվում է, որ բղավում էր նրանց վրա՝ "Tais-toi, pauvre bête!" (Լռի՛ր, ստո՛ր կենդանի)[12]։ Բեռնարի կինը՝ Մարի-Ֆրանսուազա Բեռնարը, դեմ էր նրա ուսումնասիրություններին, չնայած նրան, որ հենց ինքն էր ֆինանսավորում այդ ծախսերը[13]։ Ի վերջո նա բաժանվեց Բեռնարից և ստեղծեց կենդանահերձության դեմ պայքարող ընկերություն։

Քինգսֆորդի ժամանման պահին Փարիզի բժշկական ֆակուլտետում և կլինիկաներում մթնոլորտը մնում էր այնպիսին, որ կին լինելը դառնում էր լրացուցիչ բեռ։ Թեև Ֆրանսիայում պաշտոնապես կանանց թույլատրել էին բժշկություն ուսումնասիրել, Ռիդիսելը գրում էր, որ դա, այնուամենայնիվ, հավանության չէր արժանացել։

1874 թվականին Քինգսֆորդը գրել է ամուսնուն.

Ամեն ինչ դասավորվում էր ոչ իմ օգտին։ Charité–ում իմ ղեկավարը կտրականապես հավանություն չի տալիս աղջիկ ուսանողներին։ Շուրջ հարյուր տղամարդու հետ (և ոչ մի կին, բացի ինձանից) այսօր համայց կատարեցինք հիվանդասենյակներում. և երբ բոլորս հավաքվեցինք գրանցվելու, նա հաշվառեց բոլորին, բացի ինձանից և փակեց գիրքը։ Ես մի քայլ առաջ գնացի և հանգիստ ասացի. «Եվ ես մոնսենյոր»։ Նա կտրուկ շուռ եկավ դեպի ինձ և բղավեց. «Դուք, դուք տղամարդ չեք, ես չեմ ուզում գրել ձեր անունը»։ Ես լուռ կանգնած էի մեռյալ լռության մեջ»[14]։

Քինգսֆորդի համար անտանելի էին կենդանիների վրա կատարվող փորձարկումների ժամանակ արձակվող ձայներն ու տեսարանները, որոնց ականատեսն էր դառնում։ 1879 օգոստոսի 20-ին նա գրում է.

Ինձ թվում է, որ Դժոխքն այստեղ է Փարիզի Faculté de Médecine-ում, ավելի իրական և սարսափելի, քան ես տեսել եմ որևէ տեղ, դա պարզապես միջնադարյան վանականների երազանքի մարմնավորումն է։ Այս միտքը ինձ մոտ ծագեց այն օրը, երբ ես նստած էի դպրոցի թանգարանում, գլուխս ձեռքերիս մեջ վերցրած ես փորձում էի չլսելու տալ այն մռայլ ճիչերը, որ գալիս էին մութ սանդուղքների կողմից։ Ժամանակ առ ժամանակ, երբ ճիչերի ձայներն ավելի աղեկտուր էին դառնում, արցունքներ էին հայտնվում աչքերիս, և ես աղոթում էի. «Տեր աստված, հեռացրու ինձ այս դժոխքից, թույլ մի՛ տուր մնալ այս սարսափելի վայրում»[14]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Քինգսֆորդի գերեզմանը Saint Eata գերեզմանատանը: Նայում է Սևեռն գետի դեպի այն վայրը, որտեղից Աննա Քինգսֆորդը հաճախ էր դիտում մայրամուտը:[15]

Ալան Պերտը գրում է, որ 1886 թվականի նոյեմբերին, երբ Քինգսֆորդը Փարիզում գնում էր այդ ժամանակի ամենահայտնի դիահերձողներից մեկի Լուի Պաստյորի լաբորատորիան, ճանապարհին ընկավ հորդառատ անձրևի տակ։ Թրջված հագուստով մի քանի ժամ մնալուց հետո նրա մոտ թոքաբորբ առաջացավ, որն էլ հետագայում հանգեցրեց թոքերի քաղցկեղի։

Պերտը գրում է, որ նա այցելեց Ռիվիերա և Իտալիա, հույս ունենալով, որ կլիմայի փոփոխությունը կօգնի վերականգնել առողջությունը։ 1887 թվականի հուլիսին նա գտնվում էր Լոնդոնում, Քենսինգտոնի Վիննստեյ Գարդենս 15 տանը, որը վարձակալել էին ամուսնու հետ միասին[16]։ 1888 թվականի փետրվարի 22-ին Աննա Քինգսֆորդը մահացավ։ Նրան թաղեցին 11-րդ դարի եկեղեցու մոտ գտնվող Saint Eata գերեզմանոցում։ Մահվան գրանցման ժամանակ նրա անունը գրվել է Աննի Քինգսֆորդ (անգլ.՝ Annie Kingsford): 1867 թվականին Սասսեկսում ամուսնության գրանցման ժամանակ նրա օրիորդական անունը գրվել էր Աննի Բոնուս (անգլ.՝ Annie Bonus)[17]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (A. Bonus), Beatrice: a Tale of the Early Christians, Joseph Masters, Londres, 114 p., 1863.
  • (Anonyme), River-Reeds. Poems, Joseph Masters, Londres, 71 p., 1866.
  • (Ninon Kingsford), An Essay on the Admission of Women to the Parliamentary Franchise, Trubner & Co., Londres, 1868.
  • (Colossa) In My Lady’s Chamber; a Speculative Romance Touching a Few Questions of the Day., J. Burns, Londres, 319 p., 1873.
  • (Ninon Kingsford), Rosamunda the Princess, an Historical Romance of the Sixth Century; and Other Tales, James Parker and Co., Oxford et Londres, 365 p., 1875.
  • The Perfect Way in Diet, A Treatise advocating a return to the natural an ancient food of our race., Kegan Paul, Trench & Co., Londres, 121 p., 1881.
  • The Perfect Way, or Finding of Christ, Hamilton, Adams & Co., Londres, 405 p., 1882. Field and Tuer, Londres, 1887.
  • The Virgin of the World. A translation of Hermetic manuscripts. Introductory essays (on Hermeticism) and notes by Anna Kingsford and Edward Maitland., George Redway, Londres, et P. Kailasam Brothers, Spiritualistic Book Depot, Madras, 154 p., 1885.
  • Astrology Theologized: the Spiritual Hermeneutics of Astrology and Holy Writ – A Treatise upon the Influence of the Stars on Man and on the Art of Ruling Them by the Law of Grace. Long prefatory essay, and translation by Anna Kingsford, from the original by Valentine Weigelius, dated 1649, George Redway, Londres, 121 p., 1886.
  • Health, Beauty and the Toilet: Letters to Ladies from a Lady Doctor., Frederick Warne and Co., Londres et New York, 232 p., 1886.

Հետմահու, Էդվարդ Մեյթլենդի խմբագրությամբ՝

  • Dreams and Dream Stories, George Redway, Londres, 281 p., 1888.
  • Clothed with the Sun. Being the Book of the Illuminations of Anna (Bonus) Kingsford., John M. Watkins, Londres, 1889. Réédition par Forgotten books[18] ISBN 9781606201893.

Այլ հեղինակների խմբագրությամբ՝

  • Anna Kingsford Intima Sacra: a Manual of Esoteric Devotion., E. M. Forsyth, David Stott, Londres, 163 p., 1891.
  • Anna Kingsford & Edward Maitland, Addresses and Essays on Vegetarianism. Anna Kingsford and Edward Maitland., Samuel Hopgood Hart, John M. Watkins, Londres, 227 p., 1912.
  • Anna Kingsford & Edward Maitland, The Credo of Christendom: and other Addresses and Essays on Esoteric Christianity., Samuel Hopgood Hart, John M. Watkins, Londres, 256 p., 1916.

Нинон Кингсфорд գրական անվամբ պատմվածքներ է հրապարակել ամսագրերում՝ Penny Post 1868- 1872 և Ladies Pictorial 1884-1887 թվականներին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mary K. Greer, Women of the Golden Dawn: Rebels and Priestesses, Park Street Press, Rochester (Vermont), 1995, 490 p. (ISBN 0892815167)
  • Edward Maitland, Anna Kingsford: Her Life, Letters, Diary and Work., vol. 1 et 2, Samuel Hopgood Hart. John M. Watkins, Londres, 1913, 908 p.
  • Janet Oppenheim, The other world: Spiritualism and psychical research in England, 1850-1914, Cambridge University Press, Cambridge, 1985, 503 p. (ISBN 0521265053)
  • Alex Owen, The Darkened Room: Women, Power and Spiritualism in Late Victorian Britain, University of Chicago Press, Chicago, 1989, 314 p. (ISBN 0226642054)
  • Alex Owen, The Place of Enchantment: British Occultism and the Culture of the Modern, University of Chicago Press, Chicago, 2004, 335 p. (ISBN 0226642011)
  • Alan Pert, Red Cactus: The Life of Anna Kingsford, Alan Pert, 2006, 231 p. (ISBN 9781740184052)
  • Rosemary T. Van Arsdel, Maitland, Edward (1824–1897), Oxford Dictionary of National Biography, 2004
  • Lori Williamson, Kingsford, Anna (1846–1888), Oxford Dictionary of National Biography, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 262. — ISBN 978-1-85743-228-2
  4. LIBRIS — 2018.
  5. Rudacille, Deborah. The Scalpel and the Butterfly. University of California Press, 2000, pp. 31, 46.
  6. Clothed with the Sun Արխիվացված 2017-08-14 Wayback Machine.
  7. «Amongst those involved in the TS in London at the time were: A.P. Sinnett (1840-1921), Dr. Anna Kingsford (1846-1888), William Kingsland (1855-1936), Dr. Archibald Keightley (1859-1930), Prof. William Crookes (1832-1919), Frank Podmore (1856-1910), F.W.H. Myers (1843-1901), Edmund Gurney (1847-1888), Charles Massey (1828-1907)». Tillett, Gregory John Charles Webster Leadbeater, a biographical study. Ph.D. Thesis. University of Sydney, Department of Religious Studies. Sydney, 1986 - p. 1065.
  8. Пути Гермеса. Обзор выставок во Флоренции, Венеции, Амстердаме, а теперь – в Москве. // Серия Гермес, 15. – Амстердам: Ин де Пеликаан, 2008, с. 40
  9. The Life of Anna Kingsford Արխիվացված 2020-05-12 Wayback Machine.
  10. 10,0 10,1 10,2 Rudacille, Deborah. The Scalpel and the Butterfly. University of California Press, 2000, pp. 33-34.
  11. Burgess, Jennifer. "Biography", Victorian Web
  12. 12,0 12,1 Gratzer, Walter. Eurekas and Euphorias: The Oxford Book of Scientific Anecdotes. Oxford University Press, 2004, p. 224.
  13. Rudacille, Deborah. The Scalpel and the Butterfly. University of California Press, 2000, p. 19.
  14. 14,0 14,1 Rudacille, Deborah. The Scalpel and the Butterfly. University of California Press, 2000, p. 35.
  15. "Anna Kingsford's grave" Արխիվացված 2021-01-26 Wayback Machine, Anna Kingsford website
  16. Images of the house at 15 Wynnstay Gardens Արխիվացված 2016-03-30 Wayback Machine, Anna Kingsford website
  17. public record office marriage and death registers, Kew
  18. Clothed With The Sun: Being the Book of the Illuminations of Anna Kingsford на google books

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քինգսֆորդ» հոդվածին։