Աննա Վանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Վանեսյան
Ծնվել է1982
ԾննդավայրԳորիս
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՎիրաբույժ,ուռուցքաբան-մամոլոգ
Կոչումբժշկական գիտությունների թեկնածու

Աննա Սպարտակի Վանեսյան (հուլիսի 30, 1982, Գորիս), բժիշկ, վիրաբույժ, ուռուցքաբան-մամոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Վանեսյանը ծնվել է 1982 թվականին Գորիս քաղաքում։ 2005 թվականին գերազանց, կարմիր դիպլոմով  ավարտել  է Երևանի պետական բժշկական համալսարանը և նույն թվականին  ընդունվել պլաստիկ, ռեկոնստրուկտիվ  վերականգնողական  վիրաբուժության, միկրովիրաբուժության և ոսկորի վիրաբուժության կլինիկական օրդինատուրան։ 2006 թվականին մրցույթային հիմունքներով  միջազգային պայմանագրով  ընդունվել է  կլինիկական օրդինատուրան։  2008 թվականին գերազանցությամբ ավարտել է օրդինատուրան և անմիջապես ընդունվել ասպիրանտուրա։ Աշխատել է  «Վերականգնողական-պլաստիկ վիրահատությունները կրծքագեղձի քաղցկեղի դեպքում» գիտական թեզի[1] վրա։   2004 թվականին ստացել է արծաթե մեդալ Երևանի պետական բժշկական համալսարանում ուսումնական և մանկավարժական բնագավառում։ Նույն թվականին ստացել է նաև պարգև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ 2004-2006 թվականներին եղել է  «Medicus» ուսանողական ամսաթերթի   գլխավոր խմբագիր[2] 2005 թվականին արժանացել է Հայկական ազգային ասամբլեայի «Լավագույն ապագա բժիշկ»[3] պարգևին, 3  անգամ շահել է երիտասարդ գիտնականի մրցանակ միջազգային կոնֆերանսներում՝  2005 թվականին Երևանում, 2010 թվականին Կիևում և Բարսելոնայում։ Աշխատանքային փորձաշրջան է անցել ԱՄՆ-ում՝ Մերսեր համալսարան, Ջորջիայի նահանգի բժշկական կենտրոնում, Հունգարիայում` վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնում։ Հաշվետվություններով մասնակցել է  ավելի քան քսանհինգ կոնֆերանսների։ Ներկա պահին ունի ավելի քան հիսունհինգ հրատարակված գիտական աշխատանքներ։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Современные аспекты и перспективы выполнения кожесохранной мастэктомии у больных раком молочной железы[4]
  • Выбор сосуда-реципиента для микрохирургической реконструкции молочной железы[5]
  • Онкопластическая хирургия молочной железы: основы,классификация, алгоритм. Опухоли женской репродук-тивной системы.[6]
  • Исследование внутренних грудных артерий и вен для использования в качестве сосудов-реципиентов при микрохирургической реконструкции молочной железы[7]
  • РЕКОНСТРУКТИВНО-ПЛАСТИЧЕСКАЯ ХИРУРГИЯ РАКА МОЛОЧНОЙ ЖЕЛЕЗЫ ЦЕНТРАЛЬНОЙ И МЕДИАЛЬНОЙ ЛОКАЛИЗАЦИИ[8]
  • Современные принципы хирургического лечения рака молочной железы[9]
  • МИОПЛАСТИКА ПРИ РАДИКАЛЬНОЙ МАСТЭКТОМИИ КАК МЕТОД ПРОФИЛАКТИКИ ДЛИТЕЛЬНОЙ ЛИМФОРЕИ[10]
  • Роль имплантантов и эспандеров в реконструктивно-пластической хирургии молочной железы[11]
  • Small refinements in breast reconstruction: a technique for inframammary fold creation[12]
  • Миопластика как метод профилактики длительной лимфореи при радикальной мастэктомии[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ванесян Анна Спартаковна(չաշխատող հղում)
  2. ««Medicus» ուսանողական ամսաթերթ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  3. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԿԳՆ-Ի ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆԸ
  4. Современные аспекты и перспективы выполнения кожесохранной мастэктомии у больных раком молочной железы
  5. сосуда-реципиента для микрохирургической реконструкции молочной железы
  6. Онкопластическая хирургия молочной железы: основы,классификация, алгоритм. Опухоли женской репродук-тивной системы.
  7. *Исследование внутренних грудных артерий и вен для использования в качестве сосудов-реципиентов при микрохирургической реконструкции молочной железы
  8. РЕКОНСТРУКТИВНО-ПЛАСТИЧЕСКАЯ ХИРУРГИЯ РАКА МОЛОЧНОЙ ЖЕЛЕЗЫ ЦЕНТРАЛЬНОЙ И МЕДИАЛЬНОЙ ЛОКАЛИЗАЦИИ
  9. Современные принципы хирургического лечения рака молочной железы
  10. «МИОПЛАСТИКА ПРИ РАДИКАЛЬНОЙ МАСТЭКТОМИИ КАК МЕТОД ПРОФИЛАКТИКИ ДЛИТЕЛЬНОЙ ЛИМФОРЕИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  11. Роль имплантантов и эспандеров в реконструктивно-пластической хирургии молочной железы(չաշխատող հղում)
  12. Small refinements in breast reconstruction: a technique for inframammary fold creation
  13. Миопластика как метод профилактики длительной лимфореи при радикальной мастэктомии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]