Աննա Ստարիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ստարիկովա
 
Կուսակցություն՝ Բատկիվշչինա
Կրթություն՝ Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 20, 1985(1985-11-20) (38 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա

Աննա Ստարիկովա (ուկրաիներեն՝ Ганна Віталіївна Старикова, նոյեմբերի 20, 1985(1985-11-20), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, 2015 թվականի նոյեմբերի 10-ից Կիևի շրջանային խորհրդի նախագահ։ Կիևի շրջանային «Բատկիվշինա» կազմակերպության նախագահի տեղակալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ավարտել է Ուկրաինայի արտաքին առևտրի ակադեմիայի ցերեկային բաժինը՝ «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ։ Երեք տարի անց, 2010 թվականին, բարձրագույն կրթություն է ստացել Վադիմ Գետմանանի անվան Կիևի ազգային համալսարանում՝ «ձեռնարկատիրության տնտեսագիտություն» մասնագիտությամբ[1][2]։

2007 թվականից մինչև 2012 թվականը եղել է Ուկրաինայի 6-րդ գումարման ժողովրդական պատգամավոր Կոնստանտին Բոնդարևի օգնական-խորհրդատուն։ 2014 թվականի մարտից մինչև սեպտեմբեր աշխատել է որպես Կիևի շրջանային պետական վարչակազմի նախագահի տեղակալ[1][2]։

Ստարիկովան երկու անգամ առաջադրվել է Օբուխովի քաղաքապետի պաշտոնում (2012 թվականին[3] և 2015 թվականին), սակայն երկու անգամ պարտվել է[1][2]։

2014 թվականին խորհրդարանական ընտրություններին «Բատկիվշինա» քաղաքական կուսակցության կողմից եղել է ժողովրդական պատգամավորի թեկնածու[4]։

Կիեւի շրջանային խորհրդի ընտրություններում եղել է Բատկիվշչինիի առաջին թեկնածուն։ 2015 թվականի նոյեմբերի 10-ին ընտրվել է Կիևի շրջանային խորհրդի նախագահի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 84 պատգամավորներից 51-ը[5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստարիկովան ամուսնացած չէ և երեխաներ չունի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Досье: Старикова Анна Витальевна» (ռուսերեն). kievvlast.com.ua. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Старикова Ганна Віталіївна — вся правда Біографія, Балотування, Фракції, Декларація» (ուկրաիներեն). www.chesno.org. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «На выборах мэра Обухова победил "регионал"». delo.ua. 2012 թ․ մարտի 19.
  4. «Центральна виборча комісія України - WWW відображення ІАС "Вибори народних депутатів України 2014"» (ռուսերեն). www.cvk.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Главой Киевоблсовета стала Анна Старикова». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Старикова Анна Витальевна». LB.ua. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. Цензор.НЕТ. «31-летняя глава Киевского облсовета Старикова купила новенький Jaguar F-PACE стоимостью 1,66 млн грн, притом что за 3 года заработала в 10 раз меньше, - активист ХАЦ Лисичкин. ФОТО». Цензор.НЕТ. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.