Աննա Ռեյնոլդս (սոպրանո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ռեյնոլդս
Ծնվել էհոկտեմբերի 4, 1931(1931-10-04)[1] կամ հունիսի 5, 1931(1931-06-05)[2]
Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էփետրվարի 24, 2014(2014-02-24)[4][1] (82 տարեկան)
Կազենդորֆ, Կուլմբախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո[2] և կոնտրալտո
Գործիքներվոկալ
ԱմուսինJean Cox?

Աննա (Էնն) Ռեյնոլդս (անգլ.՝ Anna Reynolds, հոկտեմբերի 4, 1931(1931-10-04)[1] կամ հունիսի 5, 1931(1931-06-05)[2], Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - փետրվարի 24, 2014(2014-02-24)[4][1], Կազենդորֆ, Կուլմբախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա), անգլիացի օպերային մեցցո-սոպրանո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Ռեյնոլդսը ծնվել է 1931 (1930)[5] թվականին Քենթերբերիում։ Սովորել է դաշնամուր նվագել, այնուհետև Լոնդոնի Երաժշտական թագավորական ակադեմիայում մասնագիտացել վոկալում։ Ուսումը շարունակել է Հռոմում, որտեղ ընդունել է «Աննա» բեմական կեղծանունը։ Առաջին ելույթն ունեցել է 1960 թվականին Պարմայում Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաստերֆլայ» օպերայից Սուզուկիի դերով[6]։

Անգլիայում առաջին անգամ կատարումով հանդես է եկել 1962 թվականին Գլայնդբորնյան օպերային փառատոնի ժամանակ Կլոդ Դեբյուսիի «Պելեաս և Մելիսանդե» օպերայից Ժենևյևայի դերերգով։ Ավելի ուշ այս դերը կատարել է Aix-en-Provence փառատոնում, «Սադլերս Վելլ» թատրոնում և Լա Սկալայում։ Կովենտ գարդեն արքունական թատրոնում առաջին անգամ ելույթ է ունեցել 1967 թվականին Ռիխարդ Շտրաուսի «Արաբելլա» օպերայից Ադելաիդայի դերում։ Մետրոպոլիտեն օպերայում առաջին ելույթը կայացել է 1968 թվականին Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայից Ֆլոսհիլդայի դերերգով, իսկ մեկ տարի անց նույն բեմում հանդես է եկել Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» և «Վալկիրիա» օպերաներից Ֆրիկայի դերով։ 1970-1975 թվականներին մասնակցել է Բայրոյթ քաղաքում տեղի ունեցող վագներյան փառատոնին[6]։ 1975 թվականին Մայքլ Տիպպետտի «Պրիամ արքա» օպերայի համաշխարհային պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Անդրոմահային[7]։

Աննա Ռեյնոլդսի երգացանկում ընդգրկված էին այնպիսի դերերգեր, ինչպիսիք են՝ Հենրի Պյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերայից Դիդոնեն, Ջոակինո Ռոսսինիի «Տանկրեդ» օպերայից Տանկրեդը, Ժյուլ Մանսեի «Վերթեր» օպերայից Շարլոտտան, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը» օպերայից Դորաբելլան։ Զբաղվել է նաև լայնածավալ համերգային գործունեությամբ։ Բեմական կարիերան ավարտելուց հետո վարպետության դասեր է անցկացրել[6][7]։

Ամուսնացել է տենոր Ջին Կոկսի (անգլ.՝ Jean Cox) հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #131911414 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 http://www.pizzicato.lu/altistin-anna-reynolds-im-alter-von-83-jahren-verstorben/
  5. «Tenor Jean Cox, and Mezzo-Soprano Anna Reynolds: Two Conversations with Bruce Duffie» (անգլերեն). Bruce Duffie — Эту дату назвала певица в интервью Брюсу Даффи с указанием, что она является единственно верной. 1988. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 Alan Blyth. (2014 թ․ ապրիլի 17). «Anna Reynolds obituary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
  7. 7,0 7,1 Alasdair Steven. (2014 թ․ մարտի 5). «Obituary: Anna Reynolds, mezzo-soprano». The Scotsman.