Անժելա Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անժելա Ասատրյան
Ծնվել է1924
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1995
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1948)
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԿուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ

Անժելա Բորիսի Ասատրյան (1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1995, Երևան, Հայաստան), հայ կենսաքիմիկոս։ Բժշկական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անժելա Ասատրյանը ծնվել է 1924 թվականին, Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1949-1969 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կենսաքիմիայի լաբորատորիայի և իզոտոպային կաբինետի վարիչ, 1969-1995 թվականներին՝ կլինիկական կենսաքիմիայի բաժանմունքի գիտական ղեկավար[1]։

Աշխատանքները վերաբերում են տարբեր հիվանդությունների դեպքում կենսաքիմիայի և ախտաբանագենետիկական գործոնների վրա «Արզնի» և «Ջերմուկ» հանքային ջրերի և բարձրլեռնային կլիմայի ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությանը[1]։

Մահացել է 1995 թվականին, Երևանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 118։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անժելա Ասատրյան» հոդվածին։