Անթեղ (ֆիլմ)
Երկիր | Թուրքիա Գերմանիա |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2016 |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Զեքի Դեմիրքուբուզ |
Սցենարի հեղինակ | Զեքի Դեմիրքուբուզ |
Դերակատարներ | Թաներ Բիրսել, Ասլըհան Գյուրբյուզ և Ջաներ Ջինդորուք |
Կինոընկերություն | Mavi Film |
Տևողություն | 145 րոպե |
«Անթեղ» (թուրքերեն՝ Kor), թուրք ռեժիսոր Զեքի Դեմիրքուբուզի 11-րդ ֆիլմը, որը ցուցադրվել է Գոլդեն Թյուլիփ միջազգային մրցույթում, 2016 թվականին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի Ժամանակակից համաշխարհային կինոյի բաժնում[1], 2017 թվականին՝ Ոսկե ծիրան կինոփառատոնում։
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի փետրվարին Ստամբուլի տարբեր թաղամասերում, մասնավորապես Էյուփում և Գյուզելտեպում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ռումինիայում ձերբակալում են Էմինեի ամուսնուն՝ Ջեմալին, նա վիրահատության կարիք ունեցող իրենց երեխայի հետ միայնակ է մնում։ Էմինեն որպես ասեղնագործուհի աշխատանքի է անցնում կարի արհեստանոցում, որտեղ հանդիպում է ամուսնու նախկին տնօրեն Զիյային։ Զիյան չի կարողանում անտարբեր մնալ՝ իմանալով, թե ինչ զրկանքների մեջ է այն կինը, որին ժամանակին համակրում էր։ Երբ Ջեմալն ամիսներ անց վերադառնում է, տեսնում է, որ կինն աշխատանքի է անցել կարի արհեստանոցում, իսկ երեխան առողջ է։ Նա պատահաբար տեսնում է հիվանդանոցի վճարման հաշիվը և տեղեկանում, որ Զիյան է վճարել վիրահատության համար, ինչը Էմինեն թաքցրել էր[2]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասլըհան Գյուրբյուզ
- Ջաներ Ջինդորուք
- Թաներ Բիրսել
- Իշթար Գյոքսևեն
- Չաղլար Չորումլու
- Դոլունայ Սոյսերթ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոդյուսեր (ներ)՝ Բաշաք Էմրե, Ահմեթ Բոյաջիօղլու
- Ռեժիսոր՝ Զեքի Դեմիրքուբուզ
- Սցենարի հեղինակ (ներ)՝ Զեքի Դեմիրքուբուզ
- Օպերատոր՝ Սերջան Սերթ
- Հնչյունային ձևավորող՝ Գյուրքան Օզքայա
- Մոնտաժող՝ Զեքի Դեմիրքուբուզ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Toronto unveils City To City, World Cinema, Masters line-ups». ScreenDaily. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Անթեղ». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
|