Անդրեյ Պանտև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Պանտև
բուլղար․՝ Андрей Пантев
Ծնվել էմարտի 26, 1939(1939-03-26)[1] (85 տարեկան)
Ռակովիցա, Բուլղարիայի թագավորություն
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Ազգությունբուլղարացի
Մասնագիտությունպատմություն
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից պատմության ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն[2], անգլերեն և ռուսերեն
Պարգևներ«Պլատոն» համաշխարհային ակադեմիայի մրցանակ

Անդրեյ Լազարով Պանտև (բուլղար․՝ Андрей Лазаров Пантев, մարտի 26, 1939(1939-03-26)[1], Rakovitsa, Բուլղարիայի թագավորություն[1]), բուլղարացի պատմաբան, Բուլղարիայի գիտությունների ակադեմիաի և «Պլատոն» համաշխարհային ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Պանտևը ծնվել է 1939 թվականի մարտի 26-ին մանկավարժների ընտանիքում[3]՞ 1954 թվականին ավարտել է Վիդին քաղաքի գիմնազիան, այնուհետև ուսումը շարունակել է Սոֆիայի պետական համալսարան պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1961 թվականին։ 1962-1965 թվականներին աշխատել է Վիդինի պատմության թանգարանում, այնուհետև ընդունվել է Սոֆիայի համալսարանի ասպիրանտուրա։ 1967 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, իսկ 1984 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում։ Ստաժավորում է անցել Մեծ Բրիտանիայում 1969 թվականին և ԱՄՆ-ում 1979 թվականին։

1967-1974 թվականներին Անդրեյ Պանտևը եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1975 թվականից՝ դոցենտ, իսկ 1985 թվականից՝ Սոֆիայի համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր։ 1982-1984 թվականներին ԱՄՆ-ում դասավանդել է Բալկանյան թերակղզու երկրների պատմություն։ Վելիկո Տիռնովոյի համալսարանի, Գեղարվեստի ազգային ակադեմիայի, Պլովդիվի համալսարանի, Ազգային ու համաշխարհային տնտեսության համալսարանի, «Նեոֆիտ Ռիլսկի» հարավարևմտյան համալսարանի և այլ համալսարանների պատվավոր պրոֆեսոր է։ 1990 թվականից Բուլղարիայի ամերիկանիստիկայի միության նախագահն է, 1999 թվականից՝ «Սուրբ Գեորգի Սոֆիացու» քաղաքացիական միության նախագահ։

Հեղինակել է ավելի քան 300 հրատարակություններ բուլղարերեն, անգլերեն, ռուսերեն և գերմաներեն, տպագրել ավելի քան 40 գրքեր, կազմել ու հրատարակել հանրագիտարանների ու ուղեցույցների շարքեր։ 2002 թվականին արժանացել է «Պլատոն» համաշխարհային ակադեմիայի մրցանակի։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Պանտևն ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի պատգամավոր (39-րդ, 40-րդ, 41-րդ) «Կոալիցիա հանուն Բուլղարիայի» շարժման կողմից։ 2009 թվականի հուլիսի 14-ին ղեկավարել է Ազգային ժողովի 41-րդ նստաշրջանը։

2008 թվականի մարտին Անդրեյ Պանտևը ստորագրել է Բուլղարիայի կառավարությանն ուղղված բաց նամակը, որում խնդրում էին չճանաչել Կոսովոյի անկախությունը՝ դատապարտելով սերբերի՝ իրենց «արյամբ ու հավատով եղբայրների» դավաճանության փորձը և նամակն ավարտելով հետևյալ հարցադրումով՝ «Դուք մա՞րդ եք, դուք կու՞յր եք, թե՞ ուղղակի ծախված եք»[4]։ Չի սատարում Բուլղարիայի անդամակցությանը ՆԱՏՕին, պնդում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի օգուտ չի տվել այն երկրներին, որոնց տարածք է ներխուժել երբևէ։ Անդրեյ Պանտևը կողմ է Ռուսաստանի դիրքորոշմանը Ղրիմի պատկանելության ու Դոնբասի կոնֆլիկտի վերաբերյալ[5]։ Անդրեյ Պանտևը կարծում է, որ Ռուսաստանն ամենամեծ ներդրումն է ունեցել Բուլղարիան թուրքական տիրապետությունից ազատագրելու ու երկրի անկախությունը վերականգնելու գործում[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Англия срещу Русия на Балканите: 1879-1894 (1972 г.)
  • Българския въпрос във Великобритания 1876 (1981 г.)
  • Историческа българистика в Англия и САЩ 1856-1919 (1986 г.)
  • Революция и реформи в Западна Европа и Северна Америка, XVII–XVIII в. (1988 г.)
  • Христофор Колумб и новият свят (за деца, 1989 г.)
  • Защо две Америки (1991 г.)
  • История на България. Т. 7 (1991 г., съавт.)
  • Години на демокрация? (1992 г.)
  • История на България (1993 г., съавт.)
  • Раждането на модерната демокрация (1993 г.)
  • US Project for Determining the Borders of Bulgaria: 1918-1919 (USA, 1993 г.)
  • САЩ и българския териториален въпрос 1919 (на английски, Ню Лексингтън, Охайо, 1993 г.)
  • История на новото време (1994 г., съавт.)
  • Проблеми на новата и най-новата стопанска история (1994 г., съавт.)
  • "Стефан Стамболов – хъшът държавник, или Българският Бисмарк (1994 г.)
  • Хронологична енциклопедия на света, т. V (1995 г., съавт.)
  • За Стамболов в часа на България (1995 г.)
  • Cultural and Intercultural Traditional Perspectives in Europe (Strasburg, 1995 г.)
  • Българският април 1876 г. в Англия и САЩ (1996 г.)
  • Историческата еволюция и политическа демокрация (1997 г.)
  • Другата версия (1998 г.)
  • 100 най-известни българи в нашата история (1997 г., съавт.)
  • Гладстон и българите (1999 г., съавт.)
  • Светът след Иисус (1999 г., съавт.)
  • Стоте най-влиятелни българи в нашата история (1999 г.)
  • Исторически многоточия (1999 г.)
  • Българската история в европейския контекст (2000 г.)
  • Сир, това е революция (2001 г.)
  • Исторически въпросителни изд. РИВА, София (2003 г.)
  • Носът на Клеопатра изд. РИВА, София (2004 г.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]