Անդրեյ Աբրիկոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Աբրիկոսով
Ծնվել էնոյեմբերի 1 (14), 1906[1]
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 21, 1973(1973-10-21)[2][3] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Գրիգորի Աբրիկոսով
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ

Անդրեյ Լվովիչ Աբրիկոսով (ռուս.՝ Андре́й Льво́вич Абрико́сов, նոյեմբերի 1 (14), 1906[1], Սիմֆերոպոլ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 21, 1973(1973-10-21)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան։ Ստալինի 1-ին աստիճանի մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Աբրիկոսովը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 1-ին (այլ տվյալներով՝ նոյեմբերի 14-ին[5]) Սիմֆերոպոլում գյուղատնտեսի ընտանիքում։

Վաղ տարիքում, որը համընկել է Քաղաքացիական պատերազմի տարիների հետ, շատ է թափառել Ռուսաստանի հարավով։

1924 թվականին ավարտել է Տուլայի Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ զոհված կոմունարների հիշատակին նվիրված դպրոցը։ 1924-1925 թվականներին Նովոռոսիյսկի մոտ գտնվող Շիրոկայա Բալկա գյուղում աշխատել է որպես խաղողի մաքրման սևագործ բանվոր։ 1925 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատանքի է տեղափոխվել «Ստրոյ ռադիո» արտելում։ Մայրաքաղաքում ընդունվել է Ալեքսանդրա Խոխլովայի կինեմատոգրաֆիական ստուդիա, սակայն շուտով թողել է այն և սկսել պարապել Կոնստանտին Ստանիսլավսկու քրոջ՝ Զինաիդա Սոկոլովայի մոտ։

1926-1929 թվականներին աշխատել է Փոքր թատրոնի թատրոն-ստուդիայում (1932 թվականից՝ Նոր թատրոն)։ Սակայն սկսնակ դերասանին դերեր չէին վստահում։ 1929 թվականին դերասանին, որը թատրոնում ոչ մի դեր չէր խաղացել, հաստատում են Գրիգորի Մելեխովի դերում «Խաղաղ Դոն» համր ֆիլմում։ 1931 թվականին այս ֆիլմի էկրան բարձրանալուց հետո դերասանը հանրաճանաչ դարձավ։ 1929-1930 թվականներին աշխատել է «Սոյուզկինո» կինոստուդիայում (ներկայումս՝ «Մոսֆիլմ»

1930-1931 թվականներին աշխատել է Աշխատավորական շարժական թատրոնում, 1931-1937 թվականներին՝ Ռեալիստական թատրոնում, 1937-1938 թվականներին՝ Կամերային թատրոնում (բոլորն էլ Մոսկվայում)։

1938 թվականից Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասան, որտեղ խաղացել է մինչև կյանքի վերջ։ 1953-1959 թվականներին եղել է թատրոնի տնօրենը։

Խաղալով զուսպ և լակոնիկ՝ ունեցել է հզորագույն խառնվածք և իր լավագույն դերերում հասել իսկական բարձունքների[4]։

ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ[6]։ 1950 թվականից՝ ԽՄԿԿ անդամ։

Անդրեյ Աբրիկոսովը մահացել է 1973 թվականի հոկտեմբերի 20-ին (այլ տվյալներով՝ հոկտեմբերի 19-ին[7] կամ 21-ին[8]) Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր № 7)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Աբրիկոսովը սերում էր ռուս վաճառականների, հասարակական գործիչների, բարերարների, գիտնականների ընտանիքից։
  • Որդին՝ Գրիգորի Աբրիկոսովը (1932֊1993), թատրոնի և կինոյի դերասան է, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Ուիլյամ Շեքսպիր Օթելլո Օթելլո[9]
Նիկոլայ Պոգոդին Արիստոկրատներ Գրոմով
Մաքսիմ Գորկի Մայրը Պավել

Ե․ Վախթանգովի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1938 Ուիլյամ Շեքսպիր Մարիա Սինելնիկովա,

Իոսիֆ Ռապոպորտ

Շատ աղմուկ ոչնչից Կլավդիո
1938 Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորները Նեզնամով
1942 Կոնստանտին Սիմոնով Ալեքսեյ Դիկի Ռուս մարդիկ Սաֆոնով
1942 Ալեքսանդր Կորնեյչուկ Ռուբեն Սիմոնով Ռազմաճակատ Օգնև
1950 Վիկտոր Հյուգո Ալեքսանդրա Ռեմիզովա Թշվառները Ժան Վալժան
1954 Անտոն Չեխով Ճայը Բորիս Տրիգորին
1956 Մաքսիմ Գորկի Ռուբեն Սիմոնով Ֆոմա Գորդեև Իգնատ Գորդեև
1957 Ալեքսեյ Արբուզով Եվգենի Սիմոնով Քաղաքն արշալույսին Իգնատ Դոբրով
Վալենտին Կատաև Գնում էր զինվորը ռազմաճակատից Սեմյոն Կոտկո
Կոնստանտին Ֆեդին Կիրիլ Իզվեկով Ռագոզին
Վալենտին Կատաև Ես աշխատավոր ժողովրդի որդին եմ Սեմյոն Կոտկո

Բորիսոգլեբսկի Ն․ Չեռնիշևսկու անվան դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1957 Սամուիլ Ալյոշին Միայնակ ինժեներ Պլատոնով

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1930 Խաղաղ Դոն Գրիգորի Մելեխով
1932 Հանդիպած մարդը Պավել Իլյին
1932 Փրոսփերիթի Փոլ Ատկինս
1933 Լոկ ուրախություն
1934 Սամյուել Վուլֆի չորս այցերը Նիկիտին
1935 Թշնամու արահետները Ինոկենտի Օկատով
1935 Սեր և ատելություն կարմիրների ջոկատի հրամանատար
1936 Փարիզի արշալույսները Էտիեն, Կատրինի եղբայր
1936 Կուսակցական տոմս Պավել Կուգանով
1938 Ալեքսանդր Նևսկի Գավրիլա Ալեքսիչ
1938 Սումբար հովտի մարդիկ Նուրի, գյուղատնտես
1939 Բարձր պարգև լեյտենանտ Նիկոլայ Միխայլով
1940 Կնիկները Ստեպան Կլադով
1940 Հինգերորդ օվկիանոսը Լեոնտի Շիրոկով
1941 Ռազմաճակատային ընկերուհիներ Սերգեյ Կորովին
1942 Արքայազնը և աղքատը Մայլս Գենդոն
1944 Ծովային գումարտակ Սերգեյ Մարկին
1945 Իվան Ահեղ Ֆեոդոր Կոլիչյով
1945 Մեծ բեկում գեներալ-լեյտենանտ Կրիվենկո
1947 Տղան ծայրամասից ԽՄԿԿ կենտկոմի անդամ
1948 Կարմիր փողկապ զինվորական, ԽՍՀՄ հերոս
1949 Алитет уходит в горы Նիկիտա Լոս
1949 Բեռլինի փլուզումը Անտոնով
1955 Թմբկահարի ճակատագիրը Պոլովցև
1956 Իլյա Մուրոմեց իշխան Վլադիմիր
1956 Սիրտը բաբախում է կրկին․․․ պրոֆեսոր Նիկոլայ Կլյոնով
1957 Նրա կյանքի նպատակը Ռոման Ազարով
1958 Գունագեղների գործը Սիլանտև
1959-1961 Հերկած խոպան Իպոլիտ Շալի
1962 Խոստովանանք Ֆոտի
1963 Գեներալը և մարգարտածաղիկները այգեպան
1963 Շրջոմի քարտուղարը Արտյոմ Արտամոնով
1964 Միայնություն Դանիլա
1964 Հեռավոր աստղի լույսը Իվան Օսոկին
1964 Հանրապետության գանձերը Արկադի Սիմբիրցև
1967 Հարսանիք Մալինովկայում Բալյասնի
1968 Կարամազով եղբայրներ Սամսոնով
1969 Երեքը Ստրոգանի
1972 Ռուսլան և Լյուդմիլա իշխան Վլադիմիր

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Դեր
1959 Քաղաքն արշալույսին Դոբրով
1969 Օպերատիվ գործուղում Ավերյանով
1973 Սրտի հիշողությունը Մաքսիմ Մաքսիմովիչ

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անիմացիոն ֆիլմ
1958 Հեքիաթ Չապաևի մասին

Մասնակցություն ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
1950-ականներ Ա․ Չեխովի նոթատետրերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  5. АБРИКОСОВ, АНДРЕЙ ЛЬВОВИЧ | Энциклопедия Кругосвет
  6. «Абрикосов, Андрей Львович — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  7. Абрикосов Андрей Львович - Киносозвездие - авторский проект Сергея Николаева
  8. АБРИКОСОВ Андрей Львович, актер театра и кино. Известные персоны России
  9. Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 1. А — Ангоб. 1969. 608 стр., илл.; 47 л. илл. и карт, 1 отд. л. табл.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Աբրիկոսով» հոդվածին։