Անատոլի Դյատլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Դյատլով
Анатолий Дятлов
Դիմանկար
Ծնվել է1931 մարտի 3
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ատամանովո, Կրասնոյարսկի երկրամաս, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 15, 1995(1995-12-15) (տարիքը 64)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ուկրաինա Ուկրաինա
ԿրթությունԱզգային հետազոտական միջուկային համալսարան
Մասնագիտությունմիջուկային ճարտարագետ
ԱշխատանքՄիջուկային ֆիզիկոս
ԱշխատավայրՎ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ԱԷԿ
ԱմուսինԻզաբելա Դյատլովա
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Անատոլի Ստեպանովիչ Դյատլով (ռուս.՝ Анатолий Степанович Дятлов, մարտի 3, 1931(1931-03-03), Ատամանովո, Կրասնոյարսկի երկրամաս - դեկտեմբերի 13, 1995(1995-12-13), Կիև, Ուկրաինա), Չեռնոբիլի ատոմակայանի գլխավոր ինժեների տեղակալ, ում վերահսկողության ներքո 1986 թվականի ապրիլի 26-ին սույն հաստատության 4-րդ էներգաբլոկում իրականացվում էր անվտանգության փորձարկում։ Փորձարկման ընթացքում թույլ տված խախտումները Չեռնոբիլի ատոմակայանի վթարի պատճառ հանդիսացան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյատլովը ծնվել է 1931 թվականին՝ ՌԽՍՖՀ Կրասնոյարսկի երկրամասում՝ գյուղական բանվորի ընտանիքում[1]։ Սկզբնապես հաճախել է արհեստագործական ուսումնարան, միևնույն ժամանակ աշխատել որպես էլեկտրիկ։ Ավելի ուշ ընդունվել է Մոսկվայի ճարտարագիտության և ֆիզիկայի ինստիտուտի ավտոմատացման և էլեկտրոնիկայի ֆակուլտետ, որը բարձր առաջադիմությամբ ավարտել է 1959 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում, որտեղ զբաղվել է սուզանավերի մեջ էներգաբլոկների տեղադրմամբ։

1973 թվականին տեխափոխվել է ՈւԽՍՀ Պրիպյատ քաղաք (Կիևի մարզ) և աշխատանքի անցել նորակառույց Վ. Ի. Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում։ ԽՍՀՄ հեռավոր արևելքում ռազմածովային ռեակտորների շահագործման 14 տարվա աշխատանքային ստաժի շնորհիվ Դյատլովը կարճ ժամանակում ընդգրկվել է ղեկավար անձնակազմում։ Նրա պատասխանատվության տակ էին ատոմակայինի 3-րդ և 4-րդ էներգաբլոկները[1]։

1986 թվականի ապրիլի 26-ին, Դյատլովի անմիջական ղեկավարությամբ 4-րդ էներգաբլոկում իրականացվում էր անվտանգության փորձարկում, որի ժամանակ էլ արձանագրվեց էներգաբլոկի պայթյունը, պատճառ հանդիսանալով մարդկության պատմության խոշորագույն տեխնածին աղետին։ Վթարի հետևանքով Դյատլովը ստացել է 3,9 Զվտ-ի համարժեք ճառագայթում։ Սովորաբար, տվյալ չափաբաժնով ճառագայթվածների 50%-ը 30 օրվա ընթացքում կնքում է մահկանացուն[2]։

1987 թվականին, ղեկավար անձնակազմի մյուս անդամների՝ Նիկոլայ Ֆոմինի և Վիկտոր Բրյուխանովի հետ միասին մեղավոր է ճանաչվել անվտանգության կանոնակարգերը կոպտորեն խախտելու մեջ (ՈւԽՍՀ քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասով) և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Երեք տարի անց, մի շարք նշանավոր խորհրդային ակադեմիկոսների, այդ թվում Անդրեյ Սախարովի միջնորդությամբ, հիվանդության պատճառով վաղաժամ ազատվել է կալանքից։

Կատարվածի վերաբերյալ Դյատլովը գիրք է հրապարակել, որի մեջ գտնում էր, որ վթարի պատճառը ոչ թե անձնակազմն էր, այլ ընդհանուր առմամբ չափազանց վատ նախագծված ատոմակայանը[3]։ Միևնույն ժամանակ, հետագայում հրապարակված այլոց վկայություններում նշվում էր, որ վթարի գիշերը Դյատլովը սպառնում էր ենթականերին ազատել աշխատանքից, եթե վերջիններս չկատարեին իր ցուցումները։ Անձնակազմի թվում է եղել նաև գիշերային հերթափոխի վերահսկիչ Ալեքսանդր Ակիմովը, ով նկատել էր էներգաբլոկում ջերմության կտրուկ աճը, ինչպես նաև ընդհանուր մտահոգությունն էր արտահայտել փորձարկման անվտանգության վերաբերյալ՝ անընդհատ զգուշացնելով Դյատլովին։

Մահացել է 1995 թվականին, սրտամկանի ինֆարկտից[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հիգինբոթհեմ, Ադամ (2019). Midnight in Chernobyl: The Untold Story of the World's Greatest Nuclear Disaster. Նյու Յորք: Simon and Schuster. էջեր 76. ISBN 9781501134616.
  2. Nolan, p. 225.
  3. А. С. Дятлов. Чернобыль. Как это было
  4. [1] http://accidont.ru/memo/ChNPP.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]