Անա Մարիա Սենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անա Մարիա Ձենո դը Լուկեից)
Անա Մարիա Սենո
Ծնվել էհունիսի 7, 1922(1922-06-07)[1]
ԾննդավայրՌոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Մահացել էհուլիսի 31, 2011(2011-07-31)[2] (89 տարեկան)
Մահվան վայրՌոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունUniversidad Nacional del Litoral?
Մասնագիտությունհոգեբան, գինեկոլոգ, sexologist և բժիշկ

Անա Մարիա Սենո դը Լուկե (իսպ.՝ Ana María Zeno de Luque, հունիսի 7, 1922(1922-06-07)[1], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա - հուլիսի 31, 2011(2011-07-31)[2], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա) արգենտինացի բժիշկ, գինեկոլոգ, սեքսոլոգ[3], հոգեբան, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր։

Սոցիալական բժշկության մեջ հանդիսանում է սեռական դաստիարակության բնագավառի մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի արգենտինացի վիրաբույժի աղջիկ է։ 1948 թվականին Արգենտինայի Սանտա-Ֆե քաղաքի Դել Լիտորալ ազգային ինստիտուտում ստացել է բժշկական աստիճան, 1968 թվականին դարձել է բժշկական գիտությունների դոկտոր։

1970-ական թվականներին Լատինական Ամերիկայում և Արգենտինայում առաջիններից մեկն էր, որը զբաղվել է բեղմնականխմամբ[4]։ Կանանց վերարտադրողական համակարգի հարցերով առաջիններից մեկն է։ Երբ Արգենտինայում սեռական դաստիարակության հարցերով ոչ ոք չէր զբաղվում Ա․ Մ․ Սենոն ձեռնամուխ է եղել այս բնագավառի մասնագետների և խորհրդականների վերապատրաստմամբ։ Որպես ապագա գինեկոլոգ նա նպաստել է հիվանդանոցներում սեռական խնդիրներ ունեցող անչափահասների համար տեղեր բացելուն, և կարծիք է հայտնել, որ այսպիսի խնդիրների քննարկումը շատ կարևոր է սեռական և վերականգնողական առողջության ճիշտ քաղաքականության մշակման գործում։

1978 թվականին Ա․ Մ․ Սենոն «Ռոսարիոյի սեռական կրթության ասոցիացիայի» (ARES) հիմնադիրներից է, 1983 թվականին՝ Ա․ Կինսիի անվան սեքսոլոգիայի ինստիտուտի հիմնադիրն է[5]։

Չնայած նրա դուստրը Արգենտինայի զինվորական բռնապետության ժամանակ անհետացել է, Սենոն շարունակել է պայքարը կանանց իրավունքների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://mujeresconciencia.com/2016/06/07/ana-maria-zeno-medica/
  2. 2,0 2,1 2,2 https://www.lacapital.com.ar/la-ciudad/fallecioacute-ayer-ana-mariacutea-zeno-especialista-y-precursora-educacioacuten-sexual-n412824.html
  3. Blog (2020 թ․ մայիսի 16). «Дзен». Blog (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.(չաշխատող հղում)
  4. «::: Artemisa Noticias - Periodismo de género para mujeres y varones :::». web.archive.org. 2016 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  5. «Sin mordaza Noticias Santa Fe». web.archive.org. 2005 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]