Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը
անգլ.՝ Where Hands Touch
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա, ռազմական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱմմա Ասանտե
ՊրոդյուսերՉառլի Հենսոն
Սցենարի հեղինակԱմմա Ասանտե
ԴերակատարներԱմանդա Սթենբերգ, Ջորջ ՄաքՔեյ, Էբբի Քորնիշ և Քրիստոֆեր Էքլստոն
ՕպերատորՌեմի Ադեֆարասին
Պատմվածքի վայրՆացիստական Գերմանիա
Նկարահանման վայրԲելգիա և Մեն

«Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը» (անգլ.՝ Where Hands Touch), 2018 թվականի արտադրության դրամա ժանրի բրիտակական ֆիլմ։ Ռեժիսորը և սցենարիստը Ամմա Ասանտեն է, ֆիլմում նկարահանվել են Ամանդլա Սթենբերգը, Ջորջ Մաքքեյը, Էբբի Քորնիշը, Քրիստոֆեր Էքլստոնը և Թոմ Սուիթը։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային ֆիլմի փառատոնի ընթացքում, 2018 թվականի սեպտեմբերի 9-ին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն թողարկվել է թատերական եղանակով՝ 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Vertical Entertainment-ի կողմից։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը խառնարյուն աղջկա շուրջը կատավող իրադարձությունների մասին է, որը սիրահարվում է հիտլերյան երիտասարդության ներկայացուցչին և պայքարում՝ Նացիստական Գերմանիայում ապրելու համար։ Գլխավոր հերոսուհին՝ Լեյնան, ներկայացվել է որպես գերմանացի ազգայնական և հակասեմական։ Լուցը էսէսական բարձրաստիճան սպայի որդի է և հիտլերյան երիտասարդության վառ ներկայացուցիչ։

Լեյնան և Լուցը սիրում են իրար և սպասում են երեխայի։ Հանգամանքների բերումով Լեյնան հայտնվում է նացիստական ճամբարում, որտեղ իր հղիությունը պետք է գաղտնիք մնար։ Լուցը, ճամբարում որպես զինվոր հայտնվելով, իմանում է Լեյնայի հղիության մասին։ Երբ ամերիկացիները պայթեցնում են ճամբարը, նրանք ցանկանում են փախչել, սակայն Լուցի հայրը սպանում է որդուն։ Լեյնան, տեսնելով այդ ամենը, շոկի է ենթարկվում և մնում է գետնին նստած, մինչև ամերիկացի զինվորը տանում է նրան։ Յոթ շաբաթ անց Ամերիկայում աղջիկը գտնում է մորը և եղբորը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի նոյեմբերին և ավարտվել 2016 թվականի դեկտեմբերին։ Նկարահանումները տեղի են ունեցել Բելգիայում (Վերիստերի ածուխի հանքավայր) և Մեն կղզում[1][2]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 20-ին Sony Pictures Worldwide Acquisitions-ը ձեռք է բերել ֆիլմի միջազգային իրավունքները՝ բացառությամբ Եվրոպայի և Ավստրալիայի որոշ տարածքների[3]։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Տորոնտոյի միջազգային ֆիլմի փառատոնի ժամանակ[4]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Vertical Entertainment-ի կողմից[5]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 42% դրական ձայներ՝ հիմնված 48 արձագանքների վրա, միջին միավորը 5.34/10 է։ Կայքում ասվում է. «Այնտեղ, ուր դիպչում են ձեռքերը ֆիլմը հատկանշական է նրանով, որ բացահայտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի քիչ քննարկված կողմը»[6]։ Ֆիլմը քննադատությունների է արժանացել նացիստների ռոմանտիզացիայի և սևամորթ կանանց ֆետիշիզմի համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Barraclough, Leo (2017 թ․ փետրվարի 8). «First Look: Amandla Stenberg, George MacKay in Amma Asante's 'Where Hands Touch' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. Wiseman, Andreas (2016 թ․ նոյեմբերի 1). «Amma Asante's wartime race drama 'Where Hands Touch' begins in Belgium». Screen Daily. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. Lodderhose, Diana (2017 թ․ մայիսի 20). «Sony Pictures Worldwide Takes Amma Asante's 'Where Hands Touch' – Cannes». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. Vlessing, Etan (2018 թ․ հուլիսի 24). «Toronto: Timothee Chalamet Starrer 'Beautiful Boy,' Dan Fogelman's 'Life Itself' Among Festival Lineup». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  5. Hipes, Patrick (2018 թ․ օգոստոսի 21). «Amma Asante's Toronto Pic 'Where Hands Touch' Scores Pre-Festival Deal With Vertical, Will Bow In September». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Where Hands Touch (2018)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  7. Kenny, Glenn. «Review: 'Where Hands Touch,' Set in Nazi Germany, Is a Disturbing Misfire». The New York Times. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]