Ամիտավ Գոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիտավ Գոշ
բենգալերեն՝ অমিতাভ ঘোষ
Ծնվել էհուլիսի 11, 1956(1956-07-11)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրԿալկաթա, Հնդկաստան[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Հնդկաստան[5][6][7]
ԿրթությունԴուն դպրոց, Սուրբ Ստեֆանի քոլեջ, Դելիի համալսարան, Սուրբ Էդմունդ Հոլ և Delhi School of Economics?
Ուշագրավ աշխատանքներԱպակե պալատ, Կակաչների ծովը, Ծխի գետը, The Calcutta Chromosome? և The Great Derangement?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՀարվարդի համալսարան և Նյու Յորքի քաղաքային համալսարան
Պարգևներ
ԱմուսինԴեբորա Բեյքեր
Կայքamitavghosh.com
 Amitav Ghosh Վիքիպահեստում

Ամիտավ Գոշ (հուլիսի 11, 1956(1956-07-11)[1][2][3][…], Կալկաթա, Հնդկաստան[4]), հնդիկ գրող։ Հիմնականում գրում է պատմավեպեր և նովելներ՝ անգլերեն լեզվով։ Հայտնի վեպերից են «Կակաչների ծովը» (2008) և «Ծխի գետը» (2011)։ Ծնվել է սպայի ընտանիքում։ Ուսանել է Դելիում և Օքսֆորդում։ Ներկայումս ընտանիքի հետ բնակվում է Նյու Յորքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոշը սովորել է The Doon արական դպրոցում, որտեղ «The Doon School Weekly» շաբաթաթերթի խմբագիրներից էր։ Դպրոցում նրա հետ սովորում էին նաև գրողներ Վիկրամ Սեթը և Ռամ Գուհան[10]։ Դպրոցից հետո կրթությունը շարունակեց Սուրբ Ստեֆանի քոլեջում, Դելիի համալսարանում և Դելիի տնտեսագիտական դպրոցում։ Այնուհետև Ինլաքս հիմնադրամից կրթաթոշակ ստացավ՝ Օքսֆորդի Սուրբ Էդմունդ քոլեջում սոցիալական մարդաբանության դոկտորի աստիճան ստանալու համար[11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիտավ Գոշը ծնվել է 1956 թվականի հուլիսի 11-ին բենգալական հինդի ընտանիքում՝ Հնդկաստանի մինչ անկախության բանակի փոխգնդապետ Շաիլենդրա Չանդրա Գոշի ընտանիքում։ Առաջին աշխատանքը Նոր Դելիի Ինդիան Էքսպրես թերթում էր։

Գոշը կնոջ՝ Դեբորա Բեյքերի հետ ապրում է Նյու Յորքում։ Կինը In Extremis: The Life of Laura Riding (1993)-ի Լաուրա Ռայդինգի կենսագրության հեղինակն է, ինչպես նաև «Little, Brown and Company» հրատարակչատան գլխավոր խմբագիրը։ Ունեն 2 երեխա՝ Լայլան և Նայանը։ Կալկուտայի Սոցիալական գիտությունների ուսումնասիրման կենտրոնի և Տրիվանդրումի Զարգացման ուսումնասիրությունների կենտրոնի իսկական անդամ է։ 1999 թվականին Գոշը միացավ Քուինզ քոլեջի ֆակուլտետին, Նյու Յորքի քաղաքային համալսարանին՝ որպես պատմահամեմատական գրականության պրոֆեսոր։ 2005 թվականից պրոֆեսոր է նաև Հարվարդի համալսարանի անգլերենի ամբիոնում։ Հետագայում Գոշը վերադարձավ Հնդկաստան և սկսեց աշխատել Իբիսի եռագրության վրա, որը ներառում է «Կակաչների ծովը», «Ծխի գետը» և «Կրակի հեղեղը» (տպագրված 2015 թվականի մայիսին)։

2007 թվականին հնդկական կառավարության կողմից ստացել է Փադմա Շրի մրցանակ[12]։ 2009 թվականին դարձել է Գրականության արքայական միության իսկական անդամ[13]։ 2015 թվականին Գոշը հիմնեց Ford Foundation Art of Change Fellow հիմնադրամը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 J.E. Luebering Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #104130482 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.nytimes.com/1989/07/02/books/dropping-in-on-the-third-world.html
  6. http://www.nytimes.com/2008/12/04/opinion/l04mumbai.html
  7. http://www.nytimes.com/2011/09/16/books/brooklyn-book-festival-brings-authors-to-town-on-sunday.html
  8. http://sahitya-akademi.gov.in/awards/akademi%20samman_suchi.jsp#ENGLISH
  9. Le Prix Érasme 2024 est decerné à Amitav Ghosh (ֆր.)
  10. Nicholas Wroe. «Amitav Ghosh: 'There is now a vibrant literary world in India – it all began with Naipaul' | Books». The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  11. «A scholarship worth going after - The Times of India». Timesofindia.indiatimes.com. 2002 թ․ հունվարի 17. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  12. (PDF) http://india.gov.in/hindi/myindia/Padma%20Awards.pdf. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  13. «Royal Society of Literature All Fellows». Royal Society of Literature. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիտավ Գոշ» հոդվածին։