Ամին Մաալուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամին Մաալուֆ
ֆր.՝ Amin Maalouf
արաբ․՝ أمين معلوف‎‎
Ծննդյան անունարաբ․՝ أمين رشدي معلوف‎‎[1]
Ծնվել էփետրվարի 25, 1949(1949-02-25)[2][3][4][…] (75 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան[5]
Մասնագիտությունլրագրող, գրող, լիբրետիստ, գիտաֆանտաստիկ գրող, հեղինակ և վիպասան
Լեզուֆրանսերեն և արաբերեն
Քաղաքացիություն Լիբանան[6] և  Ֆրանսիա
ԿրթությունՋամհուր քոլեջի Տիրամայրը և Սուրբ Ժոզեֆի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՏանիոսի ժայռը, Առյուծ Աֆրիկյան, Սամարղանդ, Խաչակրաց արշավանքները արաբների աչքերով, Լույսի այգիները, Ինքնության անունով, Բալթասարի ոդիսականը, Բեատրիսից հետո առաջին դարը և Նավահանգիստներ
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7]
Պարգևներ
ԱմուսինAndrée Maalouf?
Կայքaminmaalouf.org
 Amin Maalouf Վիքիպահեստում

Ամին Մաալուֆ (ֆր.՝ Amin Maalouf, փետրվարի 25, 1949(1949-02-25)[2][3][4][…], Բեյրութ, Լիբանան[5]), լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթված ֆրանսախոս ընտանիքից է, հայրը լրագրող է, բանաստեղծ և նկարիչ։ Հոր կողմից Ամինի նախնիները մելքիտներ են, մոր կողմից՝ մարոնիներ են Կոստանդնապոլսից։ Սովորել է տնտեսագիտություն և սոցիոլոգիա, զբաղվել է լրագրությամբ։ 1976 թվականից ընտանիքի հետ ապրում է Ֆրանսիայում։ ժամանակակից ֆրանսիական արձակի նշանավոր ներկայացուցիչ է, որի գործերն արդեն թարգմանվել են քսանյոթ լեզուներով։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Léon l'Africain (1986, վեպ Լև Աֆիկացու մասին),
  • Samarcande (1988)
  • Les Jardins de lumière (1991)
  • Le Premier Siècle après Béatrice (1992)
  • Le rocher de Tanios (1993, Գոնկուրյան մրցանակ)
  • Les Échelles du Levant (1996; «Լևանտի դարպասներ». Վեպ անհանդուրժողականության, ներողամտության և համառության մասին)
  • Le Périple de Baldassare (2000, Բալդասարի ճամփորդությունը)
  • L'Amour de loin (2001; Հեռավոր սեր. Վեպը հիմք հանդիսացավ Կայիա Սաարիախոյի օպերայի համար)
  • Origines (2004)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հեղինակավոր գրական մրցանակի Գոնկուրյան մրցանակի դափնեկիր (1993)։ Շարլ Վեյոնի Եվրոպական մրցանակ ուրվագծերի համար (1999)։ «Աստուրիայի արքայադստեր մրցանակ» (2010)։ 2011 թվականին նա դարձել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]