Ամերիկյան բալետի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան բալետի թատրոն
American Ballet Theatre
Ամերիկյան բալետի թատրոն
Տեսակբալետի ընկերություն
ՏնօրենՌեյչել Մուր
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՆյու Յորք, ԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ1956 թ
Նախկին անվանումներՄորդկինի թատրոն, Բալետի թատրոն
Գեղարվեստական ղեկավարՔևին ՄակՔենզի
Կայքabt.org(անգլ.)
 American Ballet Theatre Վիքիպահեստում

Ամերիկյան բալետի թատրոնը (անգլ.՝ American Ballet Theatre) գտնվում է Նյու Յորք քաղաքում, 20-րդ դարի գլխավոր բալետային կենտրոններից էր և դեռևս շարունակում է մնալ աշխարհի առաջատար պարային թատրոննեից մեկը։ Լոնդոնյան «The Observer» թերթի լրագրողը նշում է, որ «Ամերիկյան բալետի թատրոնը» Նյու Յորքի և Սան Ֆրանցիսկոյի բալետի թատրոնների հետ միասին հանդիսանում են «մեծ դասական թատերախմբեր, որոնք այսօր սահմանում են ամերիկյան ոճը համաշխարհային բեմում»[1]։ Թատրոնում գործում են 3 մակարդակի պարողներ՝ բալետախումբ (կորդեբալետ)[2], մենակատարներ[3], և առաջատար պարող[4], գործում է նաև այլ խումբ, որը նախկինում հայտնի էր որպես Ամերիկյան բալետի թատրոնի ստուդիա[5]։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Մորդկինը՝ Բոլշոյ բալետի նախկին պարողը, ռուսական հեղափոխության ընթացքում տեղափոխվեց արևմուտք և 1924 թ հաստատվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մորդկինն առաջինն էր, ով բեմադրեց «Կարապի լիճը» 1924 թ ԱՄՆ-ում։ 1937 թ նա ստեղծեց «Մորդկին բալետ»-ը՝ Լյուսիա Չեյզի՝ իր ուսանողուհու հետ, ով դարձավ թատրոնի առաջատար պարուհին։ 1939 թ նախկին հոլիվուդյան ագենտ Ռիչարդ Փլեզանթը ժամանեց Նյու Յորք որպեսզի ղեկավարի թատրոնը։ 1939 թ ամռանը Չեյզը և Փլեզանթը մեծ գաղափարներ առաջ քաշեցին, թե ինչպես թատրոնը դարձնեն լիարժեք բալետային թատրոն։ Ավելի ուշ Մորդկինը հեռացավ թատրոնից՝ զգալով իրեն միայնակ այնտեղ։

Չեյզը սկսեց զարգացնել թատրոնի խաղացանկը լիամետրաժ բալետներով մինչև 1945 թ Օլիվեր Սմիթը միացավ թատրոնին և Չեյզի հետ դարձավ թատրոնի համաղեկավարը։ 1957 թ թատրոնը կոչվեց «Ամերիկյան բալետի թատրոն», շարունակեց կենտրոնանալ դասական բալետային ներկայացումների վրա, սակայն ի հայտ եկան ֆինանսական խնդիրներ։ 1960-1970-ական թվականներին թատրոնի ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավվեց մասնավոր ֆինանսավորման շնորհիվ։ 1960 թ թատրոնը դարձավ առաջին ամերիկյան բալետային խումբը, ում հրավիրեցին ԽՍՀՄ։

1977 թ թատրոնը բացեց առաջին խաղաշրջանը Մետրոպոլիտեն օպերայի բեմում։ 1980 թ Միխայիլ Բարիշնիկովը դարձավ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Բարիշնիկովին փոխարինեցին Ջեյն Հերմանը և Օլիվեր Սմիթը 1989 թ, ովքեր մնացին իրենց պաշտոններում մինչև 1992 թ, երբ այդ պաշտոնը ստանձնեց Կևին Մակկենզին։ Նա 2004 թ հիմնեց Ժակլին Քենեդի Օնասիսի դպրոցը և որպես պարուսույց նշանակեց Ալեքսեյ Ռատմանսկուն։

Թատրոնը կազմավորվել է 1937 թ որպես Միխայիլ Մորդկինի բալետ, այնուհետև վերակազմավորվել է 1940 թ նոր անվամբ՝ որպես բալետի թատրոն։ 40 տարի շարունակ թատրոնը ղեկավարել է Լյուսիա Չեյզը՝ աշխատելով բազմաթիվ պարուսույցների և բալետի վարպետների հետ։ 1956 թ թատրոնը անվանվեց «Ամերիկյան բալետի թատրոն» և մինչ այժմ գործում է այդ անվանումով։ Թատրոնը հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայի բեմում։ 1960 թ թատրոնը դարձավ առաջին ամերիկյան բալետային խումբը, ում հրավիրեցին ԽՍՀՄ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան բալետի թատրոն» հոդվածին։