Ամելիա Պելաես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամելիա Պելաես
Ծնվել էհունվարի 5, 1896(1896-01-05)[1][2][3]
ԾննդավայրYaguajay, Կուբա
Վախճանվել էապրիլի 8, 1968(1968-04-08)[4][5][2] (72 տարեկան)
Մահվան վայրՀավանա, Կուբա
Քաղաքացիություն Կուբա[6]
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա և Սան Ալեխանդրոյի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և գծանկարիչ
 Amelia Peláez Վիքիպահեստում

Ամելիա Պելաես դել Կասալ (իսպ.՝ Amelia Peláez del Casal, հունվարի 5, 1896(1896-01-05)[1][2][3], Yaguajay, Կուբա - ապրիլի 8, 1968(1968-04-08)[4][5][2], Հավանա, Կուբա), կուբացի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հավանա, սովորել Գեղարվեստի ազգային դպրոցում, Լեոպոլդո Ռոմանյաչի ղեկավարությամբ։ 1924 թվականին առաջին անգամ ցուցադրում է իր աշխատանքները կոլեկտիվ ցուցահանդեսում։ 1927-1934 թվականներին բնակվել է Փարիզում, հաճախել է Գրանդ Շոմեր ակադեմիա, Գեղարվեստի բարձրագույն դպրոց և Լուվրի դպրոց։ 1931-1934 թվականներին սովորել է Ալեքսանդրա Էկստերի մոտ։

Վերադառնալով Կուբա՝ մտերմանում է Լեսամա Լիմայի շրջապատի հետ, հրատարակվում է նրա կողմից ղեկավարվող ամսագրերում, ներառյալ Orígenes-ը։ 1950 թվականին բացում է սեփական արվեստանոցը Սան-Անտոնիո-դե-լոս- Բանոսում, զբաղվում է կերամիկայով և որմնանկարչությամբ։ Նրա կողմից նկարազարդվել է Հավանայի Հիլթոն հյուրանոցի ճակատային մասը[7]։

Ակտիվություն և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկված է եղել Կուբայի նկարիչների և քանդակագործների միության հիմնադիրների (1949) և Կուբայի գրողների և նկարիչների միության (1961) կազմի մեջ։ Մասնակցել է Սան Պաուլոյի (1951, 1957) և Վենետիկյան (1952) բիենալիեներին։ Ազգային մրցանակների և պարգևների դափնեկիր է, ինչպես նաև արժանացել է «Երեսուն տարի արվեստում» (1968) շքանշանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Peláez, A. (1991). Amelia Peláez, exposición retrospectiva 1924-1967: óleos, témperas, dibujos y cerámica. Caracas, Fundación Museo de Bellas Artes.
  • Pintores Cubanos, Editors Vicente Baez, Virilio Pinera, Calvert Casey, and Anton Arrufat; Ediciones Revolucion, Havana, Cuba 1962.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիա Պելաես» հոդվածին։