Ամբրուազ Պարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրուազ Պարե
ֆր.՝ Ambroise Paré
Ծնվել է1510[1][2][3][…]
ԾննդավայրԼավալ
Մահացել էդեկտեմբերի 20, 1590(1590-12-20)[4][2][5]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոլեժ դե Ֆրանս և Փարիզի համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ, անատոմ, medical instrument maker և ռազմական բժիշկ

Ամբրուազ Պարե (Раге) (1510[1][2][3][…], Լավալ - դեկտեմբերի 20, 1590(1590-12-20)[4][2][5], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի վիրաբույժ։ 1563 թվականից եղել է «Թագավորի առաջին վիրաբույժը», Օթել Դյո հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչը։ 1537 թվականին Պարեն խեժային նյութերի եռացրած լուծույթով վերքերի ողողումը փոխարինել է վիրակապով, իսկ արյունահոսությունը ադարեցնելու նպատակով արյան անոթների խարանումը, ոլորումը, ճնշումը՝ անոթակապով (լիգատուրայով)։ Հայտնի են հրազենից վիրավորումների բուժման, գանգահատման վերաբերյալ աշխատանքները։ Պարեն առաջինն է նկարագրել (1552) ազդրոսկրի վզիկի կոտրվածքները և բուժումը։ Բարելավել է ծայրանդամների ամպուտացիայի մեթոդը։ Առաջարկել է օրթոպեդիական մի շարք բարդ սարքեր (արհեստական ծայրանդամներ, հոդեր են)։ Մանկաբարձության մեջ վերականգնել է դարերի ընթացքում մոռացված «պտույտոտն ի վայր» մեթոդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 9000000
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրուազ Պարե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։