Ամբրոսիոս Գալֆայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամբրոսիոս Գալֆայան
ֆր.՝ Ambroise Calfa
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1826(1826-08-24)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էօգոստոսի 12, 1906(1906-08-12) (79 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի
Մասնագիտությունբանասեր, բառարանագիր, ուսուցիչ, պատմաբան, խմբագիր և գրող
ԱշխատավայրՄասյաց աղավնի և Մուրադ-Ռափայելյան վարժարան
ԱնդամությունԱսիական ընկերություն[2]
 Ambroise Calfa Վիքիպահեստում

Ամբրոսիոս Գալֆայան (նաև Գուիտոն Լուսինեան) (օգոստոսի 24, 1826(1826-08-24)[1], Կոստանդնուպոլիս[1] - օգոստոսի 12, 1906(1906-08-12), Նյոյի սյուր Սեն), հայ պատմաբան, բառարանագիր։

Խորեն Գալֆայանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբրոսիոս Գալֆայեանի «Բառգիրք հայ-գաղղիարէն», հրատարկվել է 1861 թվականին, Փարիզում

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ուղարկվել է Վենետիկի Ս. Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը և ընդունել հոգևորական կոչում։ 1855 թվականին նշանակվել է Մխիթարյան միաբանության Փարիզի վարժարանի ուսուցիչ։ Հաջորդ տարի Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ հեռացել է կաթոլիկական եկեղեցուց, և երեքով Փարիզում բացել են Հայկազյան վարժարանը, որի տեսուչը եղել է ինքը։

1840-ականների վերջերից լույս են տեսել նրա պատմագրական աշխատությունները, ինչպես՝ «Պատմութիւն հին ազգաց» (1849), «Պատմութիւն միջին դարու» (1850), «Պատմութիւն ժամանակից» (1851), «Պատմութիւն սուրբ գրոց», «Նոր ընթերցարան» (Փարիզ, 1861), «Պատմութիւն ընդհանուր ազգաց» (հինգ հատոր) և այլն։ 1855-1858 թվականներին Գաբրիել Այվազովսկու հետ խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը։ Միառժամանակ աշխատել է Թեոդոսիայի ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել է մի հարուստ ազնվական ֆրանսուհու հետ, ազգանունը փոխել Լուսինյան։ Հետագայում ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստմանը, հրատարակել «Նոր բառգիրք Ֆրանսահայ» վերնագրով (Ա հատ., Փարիզ, 1900, Բ հատ., 1903), որը հայտնի է Լուսինյան բառարան անունով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 221.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 661