Ամանորն Իսրայելում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորն Իսրայելում
ראש השנה

Այլ կերպՀրեական Նոր տարի
Տեսակպետական տոն, Ամանոր և տոն
Ենթադասհրեական տոներ
Ամսաթիվ2015 թվականի սեպտեմբերի 13- սեպտեմբերի 14
Տոնվում էԻսրայել
սկսածտիշրեի 1
մինչևտիշրեի 2
ՀաստատվածԱշխարհի արարումից
Տոնումսինագոգ, ընտանիք
ԱվանդույթներԱղոթք սինագոգում, շոֆար, ավանդական կերակուրներ՝ կլոր խալա
մեղրով խնձոր
ձկան գլուխ
նուռ
Անվանված էգլուխ և annum?
ԿապվածՅոմ Կիպուր

Ռոշ Հաշանա (‏եբրայերեն՝ רֹאשׁ הַשָּׁנָה‎‏‎‎‎, բառացիորեն՝ «տարվա գլուխ»), հրեական Նոր տարի, որը տոնում են երկու օր անընդմեջ՝ աշնանային տիշրեյ ամսվա նորալուսնին, ըստ հրեական տոմարի (ընկնում է սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին)։ Այդ օրվանից սկսվում է նոր հրեական տարվա հաշվարկը։

Թանահում տարվա առաջին ամիսը համարվում է գարնանային ավիվ ամիսը, որը հետագայում անվանվում է նիսան, երբ հրեաները դուրս են գալիս Եգիպտոսից։ Յոթերորդ՝ տիշրեյ, ամսվա առաջին օրվա տոնը անվանվում է «սրբազան հավաքի» օր, երբ սահմանված է չաշխատել, փչել շոֆար և կատարել զոհաբերություններ։

Յոթերորդ ամսի (տիշրի) առաջին օրը ըստ ձեզ հանգստություն լինի, շեփորների տոն[1], սրբազան հավաք։
- Լևիտ, 23:24

Ռոշ Խա Շանան և Յոմ Կիպուրը դասվում են հրեական ամենակարևոր տոնակատարությունների շարքին։

Տոնի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշնայում[2] յոթերորդ ամսվա (տիշրեյ) տոնի շարքում թվարկվում են ևս երեք օր տարվա մեջ, նույնպես անվանված Ռոշ Խա Շանա։ Համաձայն Միշնայի, տիշրեյ ամսվա առաջին օրը՝ Ռոշ ա Շանա, որից սկսվում է շաբաթական և հոբելյանական տարիների հաշվարկը, օտարերկրացիների (ոչ հրեական) արքաների թագավորումը և մրգատու ծառերի և պտուղների տնկումը։

Տիշրեի 1-ի, որպես կրոնական նոր տարվա հաստատումը, ըստ կրոնուսույցների կարծիքի, կապված է նրա հետ, որ այդ օրը Աստված դատում է ամբողջ աշխարհը[3]։ Համարվում է նաև, որ այդ օրը երկնքում կանխորոշվում է եկող տարվա ընթացքում յուրաքանչյուր մարդու եկամուտը[4]։ Համաձայն ռաբին Էլիէզերուի, աշխարհն արավել է տիշրեյ ամսին[5]։

Այդ օրերին, ինչպես սովորեցնում է հրեական ավանդույթը, երկնքում է որոշում է կայացվում՝ ում՝ ապրել, և ում՝ մահանալ։ Այդ օրերին աղոթքները և պատարագները պետք է ազդեն Արարչի որոշման վրա։ Այդ տոնի երկրպագությունում գերակշռում են ինքնաքննադատման և զղջման աղոթքները։ Այնուամենայնիվ, անկեղծ հավատը նրան, որ Աստված բոլորին բարություն և բարեպաշտություն է ցանկանում, այդ օրը վեր է ածում տոնի։

Այդ օրերին հավատացյալը իրեն և Արաչին հոգևոր հաշվետվություն է տալիս անցնող տարվա իր բոլոր արարքների, խոսքերի և մտքերի համար։ Նա որոշում է կայացնում, թե ինչպես ուղղել թերությունները և զանցանքները, ինչպես վերադառնալ Աստծու մոտ։

Այդ օրվանից սկսվում է աղոթքների և զղջման տաս օրը, արն անվանվում է «Ակնածանքի օրեր» կամ «Զղջման տես օր» և վերջանում Յոմ Կիպուրով։

Տոնակատարության կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնական խալա հացը

Ռոշ Խա Շանաի առաջին երեկոյան ընդունված է մեկը մյուսին ողջունել «Կյանքի գրքում» գրված լինելու մաղթանքներով։ Տոնական ճաշկերույթի ժամանակ ընդունված է հացը (սովորաբար կլոր խալա), որի վրա օրհնություն է արտասանվել, թաթախել մեղրի մեջ, որպեսզի եկող նոր տարին լինի քաղցր։ Գոյություն ունի նաև սովորություն Ռոշ Խա Շանաի ժամանակ ուտել մեղրով խնձոր։

Մարգարե Միխեյի խոսքերը.

Նա կրկին բարեգութ կգտնվի մեր հանդեպ, կհարթեցնի մեր անօրինությունները։ Դու ծովային անդունդ կնետես մեր բոլոր մեղքերը։
- Միխեյ, 7:19

հիմքն են կազմել տաշլիների ծիսակատարության՝ կեսօրից հետո (Ռոշ Խա Շանաի առաջին կամ երկրորդ օրը, եթե առաջին օրը շաբաթ է լինում) հրեաները հավաքվում են գետի, առվակի, աղբյուրի կամ ծովի մոտ և արտասանում են այդ տողերը, ինչպես նաև այլ հրեական տեքստեր և զղջման հիմներ և աղոթքներ։ Այդ ծիսակատարությունը չի նշվում Թալմուդում, քանի որ այն ավելի ուշ ժամանակների ծագում ունի։

Տոնական հավաք սինագոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման բոլոր հրեական տոնակատարությունների, այդ օրը անց են կացնում աղոթքներով։ Աոթքները, որոնք անց են կացվում Ռոշ Խա Շանայի ժամանակ, պետք է պարունակեն տաս հրեական տեքստ, որտեղ Աստված հիշատակվում է որպես արքա, տաս տեքստ, որտեղ Աստված հիշատակվում է որպես ամեն ինչ հիշող և տաս տեքստ, որտեղ հիշատակվում է շոֆարը (կանդանու պոզ)՝ Ռոշ Խա Շանաի տոնակատարության որոշակի ատրիբուտներից մեկը։ Նրանով փչում են առավոտյան աղոթքի ընթացքում[6]։

Ռոշ Խա Շանաի ժամանակ սինագոգում հավաքի առաջին օրը կարդում են Ծննդոց. 21 և որպես գաֆտար (հատված Մարգարեների գրքից)՝ Թագավորություններ Ա և Բ. 1:1-2:10, իսկ երկրով օրը՝ Ծննդոց. 22 և որպես գաֆտար՝ Երեմիա. 31:2–20, իսկ երկու օրն էլ՝ մաֆտիր՝ Թվեր. 29:1–6։

Ռոշ Խա Շանաի տոնակատարության բնորոշ գիծը դա սինագոգում ծառայության ժամանակ շոֆար փչելն է։ Այդ գործողությունը մեկնաբանգում է որպես կանչ Աստվածային դատաստանին և զղջման կոչ։

Օրեր, որոնք համապատասխանել են Ռոշ Հաշանային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոշ Խա Շանա Սկսվում է երեկոյան Ավարտվում է երեկոյան
5770 2009սեպտեմբերի 18 2009սեպտեմբերի 20
5771 2010սեպտեմբերի 8 2010սեպտեմբերի 10
5772 2011սեպտեմբերի 28 2011սեպտեմբերի 30
5773 2012սեպտեմբերի 16 2012սեպտեմբերի 18
5774 2013սեպտեմբերի 4 2013սեպտեմբերի 6
5775 2014սեպտեմբերի 24 2014սեպտեմբերի 26
5776 2015սեպտեմբերի 13 2015սեպտեմբերի 15

Իրադարձություններ, համաձայն ավանդույթի, որոնք կատարվել են Ռոշ Հաշանային[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն կրոնական աղբյուրների, Ռոշ Խա Շանային տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները[7][8]։

  • Առաջին մարդու ստեղծումը (Ադամ), Եվայի ստեղծումը, բարու և չարի ծառից չուտելու արգելքի խախտումը, դրախտից արտաքսումը։
  • Նոյը դուրս եկավ տապանից ջրհեղեղից հետո։
  • Հղիության մասին լուր է ուղարկվել Սառային, Ռաքելին և Աննային։
  • Իսահակի զոհաբերությունը։
  • Հովսեփը դուրս է գալիս բանտարկությունից։
  • Դադարել է եգիպտական ստրկության ժամանակ հրեաների տաժանակիր աշխատանքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В первоисточнике речь идет не о трубе, как таковой, но именно о шофаре и его звуке ("голосе"). См. Елена Ивановна Коляда. «Библейские музыкальные инструменты (к проблеме идентификации и перевода)»[1]
  2. Мишна, Рош ха-Шана 1:1
  3. Мишна, Рош ха-Шана 1:2
  4. Беца 16а
  5. Талмуд, Рош ха-Шана 10б-11а
  6. Мишна, Рош Ха-Шана 4:5-6
  7. Трактат Рош ха-Шана, 10-11.
  8. Синедрион 38, 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]