Աճպարարը (նկար)
Աճպարարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | անհայտ |
տարի | 1502 |
բարձրություն | 53 սանտիմետր |
լայնություն | 65 սանտիմետր |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Saint-Germain-en-Laye Civic Museum? |
հավաքածու | Saint-Germain-en-Laye Civic Museum? |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Conjurer by Hieronymus Bosch Վիքիպահեստում |
«Աճպարարը» (հոլ.՝ De goochelaar), հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի վրձնին պատկանող նկար։ Այս կտավը ստեղծվել է 1510 թվականին։ Այն համարվում է Բոսխի վաղ տարիների արվեստի ստեղծագործություններից մեկը։ Ներկայումս նկարը պահպանվում և ցուցադրվում է ֆրանսիական Սեն Ժերմեն ան Լե քաղաքի մունիցիպալ թանգարանում[2]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիերոնիմոս Բոսխի արվեստի հետազոտողները «Աճպարարը» նկարը համարում են որպես լիովին պրիմիտիվ աշխատանք։ Ըստ նրանց, նկարում պատկերված մարդկանց հետին ֆոնին պատ նկարելը խոսում է միայն այն մասին, որ սա Բոսխի առաջին նկարներից է։ Այս ստեղծագործությունում արդեն ի հայտ են գալիս նկարչի առանձնահատկություններն ու արվեստի բնորոշ գծերը։ Դրանք են՝ մարդկային այլանդակությունները ծաղրի ենթարկելն ու ցուցադրելը սատիրայի ոճով[3]։
Աճպարարի հետ այս տեսարանը հնարավոր է, որ Հիերոնիմոս Բոսխի կողմից է մտածված՝ հղում կատարելով «տարո» խաղաքարտերի մոգին[4]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի համար որպես սյուժե Հիերոնիմոս Բոսխը ընտրել է հնագույն զբաղմունք աճպարարությունը։ Այստեղ ներկայացված է, թե ինչպես է աճպարարը մատնոցներով խաբեբայությամբ հնարքներ ցուցադրում։ «Աճպարարը» նկարում պատկերված է այն տեսարանը, երբ հանդիսականները ակնդետորեն նայում են ձեռնածուին։ Միևնույն ժամանակ նրա հանցակիցը հանդիսականների շարքում կողոպտում է մարդկանց՝ գողանալով սեղանին հակված մարդու քսակը։ Նկարիչը այս ստեղծագործությունում պատկերել է այլաբանական սիմվոլ. սեղանին և նրա վրա հակված կնոջ բերանում պատկերել է գորտի։ Աճպարարի հագին պապական կարդինալի հանդերձանք է։ Իսկ սեղանը՝ եկեղեցու խորանի սեղան է պատկերված[2]։
Հանդիսականներին նկարիչը պատկերել է նույնպես այլաբանորեն։ Սեղանին հակված անձնավորությունը նյութապես ապահով քաղաքացի է. նրա բերանում գորտ է պատկերված, որը անբարոյականության և հանցավոր լինելու սիմվոլն է նշանակում։ Տղամարդը, որը գողանում է նրանից քսակը, հագնված է Դոմինիկյան միաբանության հանդերձանքով։ Գողացող տղամարդու կողքին պատկերված են կին և տղամարդ։ Սևազգեստ այդ տղամարդը բացահայտորեն սիրախաղով է զբաղված կողքի կարմիր հանդերձանքով կնոջ հետ. նա մի ձեռքը դրել է կնոջ ուսին, մյուսը՝ կրծքին։ Կանաչ զգեստով տղամարդը դիտում է հանդիսականներին։ Ըստ Բոսխի արվեստի հետազոտողների, նրա կերպարը բազմիցս հայտնվել է նկարչի կտավներում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://balat.kikirpa.be/object/40002098
- ↑ 2,0 2,1 Морозова О. В. Босх Брейгель Дюрер. — ОЛМА Медиа Групп, 2013. — С. 35. — 304 с. — ISBN 9785373051446
- ↑ О. В. Морозова БОСХ. — Галерея гениев. — М: ОЛМА Медиа Групп, 2008. — С. 31. — 128 с. — ISBN 978-5-373-01295-9
- ↑ Rose-Marie Hagen, Rainer Hagen What Great Paintings Say, Vol 1. — Taschen, 2003. — С. 73. — 494 с. — ISBN 9783822821008
- ↑ М. Гордеева Босх Иероним / Великие художники Т.34. — М: Директ-медиа, 2014. — С. 6-7. — 49 с. — ISBN 9785747500112
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Картина на сайте Муниципального музея Сен-Жермен-ан-Лен Արխիվացված 2016-08-10 Wayback Machine
- RKDimages
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճպարարը (նկար)» հոդվածին։ |
|