Ահմադ Յամանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ահմեդ Յամանիից)
Ահմադ Յամանի
արաբ․՝ أحمد بن زكي يماني‎‎
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30, 1930(1930-06-30)[1]
ԾննդավայրՄեքքա, Նեջդ և Հիջազ
Մահացել էփետրվարի 23, 2021(2021-02-23)[2] (90 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանAl Muallaa Cemetery
Քաղաքացիություն Սաուդյան Արաբիա
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
ԿրթությունՀարվարդի իրավունքի դպրոց, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց և Կահիրեի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՍաուդ արքայի համալսարան
ԱմուսինTamam Al Anber?
Զբաղեցրած պաշտոններMinister of Petroleum and Mineral Resources?
 Ahmad Zaki Yamani Վիքիպահեստում

Ահմադ Զաքի Յամանի (արաբ․՝ أحمد زكي يماني‎‎, հունիսի 30, 1930(1930-06-30)[1], Մեքքա, Նեջդ և Հիջազ - փետրվարի 23, 2021(2021-02-23)[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային ռեսուրսների նախկին նախարար (1962-1986), քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ Զաքի Յամանին 1951 թվականին ավարտել է Կահիրեի Ֆուադ համալսարանը, որից հետո Նյու Յորքի համալսարանը, Հարվարդի և Էքսեթերի համալսարանների իրավաբանական ֆակուլտետները[3]։ 1958 թվականից ծառայել է որպես Սաուդյան Արաբիայի կառավարության խորհրդական։ Նախարարի պաշտոնում Ահմադը փոխարինել է Աբդուլահ ալ-Թարիքին, որը վտարվել է արևմտյան կորպորացիաների ճնշման տակ՝ նավթի ազգայնացման արմատական պահանջների պատճառով, ինչը նրան վաստակեց «կարմիր շեյխի» համբավ։

1973 թվականին Նավթային ճգնաժամի կարգավորման գործընթացում ունեցել է կարևոր դեր։

1975 թվականին դեկտեմբերին Յամանիին և Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամներին Վիեննայում պատանդ է վերցրել ահաբեկիչ Կառլոսը։ Պատանդներին ազատ են արձակել Հյուսիսային Աֆրիկայի տարածքում, չնայած որ Կառլոսին իր վերադասները հրամայել էին մահապատժի ենթարկել Յամանիին և իր իրանցի գործընկերոջը։

1985 թվականի սեպտեմբերին նա հայտարարել է նավթի արդյունահանման սահմանափակումների դադարեցման մասին, որից հետո հաջորդ 6 ամիսների ընթացքում Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանումն աճել է 3,5 անգամ, իսկ նավթի գները նվազել են։

Պատմաբանների մեծամասնության կարծիքով դա հանգեցրել է Խորհրդային Միության բյուջեի սուր պակասուրդի, ինչը Միխայիլ Գորբաչովին ստիպեց իրականացնել Վերակառուցում քաղաքական շարժում[4]

Յամանին հեռացել է նավթի նախարարի իր պաշտոնից, երբ 1986 թվականի հոկտեմբերին նրան հեռացրեց Ֆահդ իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը թագավորը։ 1990 թվականին Յամանին հիմնել է Համաշխարհային էներգետիկայի ուսումնասիրությունների կենտրոն՝ շուկայի վերլուծության խումբ։

Մահացել է 2021 թվականի փետրվարի 23-ին, Լոնդոն քաղաքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  2. 2,0 2,1 2,2 وفاة أحمد زكي يماني وزير البترول السعودي الذي دفع الغرب للركوع وأصبح رمزا يجسد بزوغ قوة النفط العربيAl-Quds Al-Arabi, 2021.
  3. «His Excellency Sheikh Ahmed Zaki Yamani». CGES. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Гайдар Е. Т. Гибель империи: уроки для современной России.]— 2-е изд., испр. и доп. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2006. — 448 с. — ISBN 5-8243-0759-8.
  5. «Long-serving Saudi oil minister Ahmed Zaki Yamani dies at 90». Associated Press. 2021 թ․ փետրվարի 23.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Յամանի» հոդվածին։