Ակոբ Ակոբով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակոբ Ակոբով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1905(1905-05-15)[1]
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիա[1]
Մահացել էմայիսի 12, 1983(1983-05-12) (77 տարեկան)
Մահվան վայրԴենվիլ, Նյու Ջերսի, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Բուլղարիա և  ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1934) և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և մեդալագործ

Ակոբ Մինասի Ակոբով (մայիսի 15, 1905(1905-05-15)[1], Սլիվեն, Բուլղարիա[1] - մայիսի 12, 1983(1983-05-12), Դենվիլ, Նյու Ջերսի, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), բուլղարահայ ամերիկաբնակ քանդակագործ, մեդալագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է արձանագործ Մ. Ֆարաքճյանին, սովորել է Կիևի գեղարվեստի ինստիտուտում, աշակերտել բուլղարացի քանդակագործ Նիկոլոֆին։ Երիտասարդ տարիքում հեռացել է Բուլղարիայից։ 1929-1930 թվականներին սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, 1930-1934 թվականներին Նյու Յորքի Գեղարվեստի ազգային ակադեմիայում։ Ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում[2][3], ուր և մահացել է 78 տարեկանը չբոլորած։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Կոմիտաս Վարդապետի 100-ամյակին նվիրված արծաթյա հուշամեդալ
  • Դասական ռեալիզմի հետևողությամբ ստեղծել է ամերիկյան երգիծաբան Ուիլ Ռոջերսի դիմաքանդակը (1935)
  • Գեներալ Ս. Ջեքսոնի հուշարձանը (1940)

Հուշամեդալներ՝

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։