Ակնա, Հայաստանի ամենացածրադիր լիճն է։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ զբաղեցնելով 50 հա մակերես։ Ունի 2 մ խորություն, ձագարաձև ուրվագիծ և ստորերկրյա սնում։ Ենթադրվում է, որ Այղր լիճը Արաքսի հին հունի մի հատվածն է։ Լճից սկիզբ է առնում Մեծամոր (Սևաջուր) գետը, որն օգտագործվում է բացառապես ոռոգման նպատակով։
Գոյություն ունի Մեծամոր պատմական անվանման ծագման շուրջ երկու ավանդապատում․
Մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ։ Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանն անհայտացել է։ Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է լճում։ Շալակում է մի ջվալ դարման, բարձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ։ Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Մեծամորի լճում՝ Այղր գյոլ։
Այս լիճը լիքն է հրեղեն ձիերով, սպիտակ գոմեշներով, մարդաձկներով և ուրիշ կենդանիներով։ Հրեղեն ձիերի ցեղիցն է նաև Քյոռ-օղլու թևավոր Ղռաթը։ Խառատ՝ հյուսն Մուրատը ականատես է եղել, որ երբ Քյոռ-օղլու մատակ ձին արածելիս է եղել Մեծամորի ափին, մի հրեղեն սպիտակ որձ ձի՝ այղր դուրս է եկել լճից, թռել մատակի վրա և նորից մտել ջրի հատակը։ Դրանից հետո լիճը կոչվել է Այղր-գյոլ[1][2][3][4]։
↑Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
↑Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
↑Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
↑Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գաբրիելյան Գ. Կ. Новые данные о бассейне питания озера Айгерлич и реки Севджур = Նոր տվյալներ Այղր-լճի և Սևջուր գետի սնման ավազանների մասին։. — Доклады Академии наук Армянской СССР. — 1967. — Т. XLV. — С. 130-133.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 345)։