Ակինենի Նագարջունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակինենի Նագարջունա
տելուգու՝ నాగార్జున
Ծնվել էօգոստոսի 29, 1959(1959-08-29)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Հնդկաստան
ԿրթությունԱննայի համալսարան և Eastern Michigan University?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Akkineni Nageswara Rao?
Ամուսին(ներ)Amala Akkineni?
Երեխա(ներ)Naga Chaitanya? և Akhil Akkineni?
Պարգևներ և մրցանակներ

Ակինենի Նագարջունա (անգլ.՝ Akkineni Nagarjuna, օգոստոսի 29, 1959(1959-08-29)[1], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար։ Հիմնականում աշխատում է թելուգու կինեմատոգրաֆիայում։ Գլխավոր դերերում հանդես է եկել ավելի քան 90 ֆիլմերում։ Նաև խաղացել է երկրորդական բազում դերերում, ներառյալ՝ Բոլիվուդում և տամիլական ֆիլմերում։ Nandi Awards ինը, Filmfare Awards South՝ երեք, և Ազգային կինոմրցանակի ժյուրիի հատուկ մրցանակների դափնեկիր է։ 1996 թվականին պրոդյուսեր է հանդիսացել Ninne Pelladata ֆիլմում, որը ստացել է Ազգային կինոմրցանակ «Տարվա լավագույն ֆիլմը թելուգու լեզվով» մրցանակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակինենի Նագարջունան ծնվել է Մադրաս քաղաքում, դերասան Ակկինենի Նագասվար Ռաոյի ընտանիքում[2]։ 1996 թվականին տեղի է ունեցել նրա առաջնելույթը «Վիկրամ» ֆիլմում դերասանուհի-պարուհի Շոբխանայի հետ միասին։ Ֆիլմն ուներ առևտրային հաջողություն և նրան դարձրեց աստղ, բայց Նագարջունայի հաջորդ երկու ֆիլմերը նախագծում տապալվեցին։ Միայն մի տարի հետո Majnu ֆիլմն ուղղեց իր կարգավիճակն արտադրությունում։ Դերասանի առաջնաելույթը Բոլիվուդում տեղի է ունեցել 1990 թվականին՝ Shiva մարտաֆիլմում, համանուն ֆիլմի թելուգու լեզվով ռեմեյքում։

1995 թվականին Ակինենի Նագարջունան զբաղվեց պրոդյուսերական գործունեությամբ։ Մի ժամանակ նա եղել է անիմացիոն ստուդիայի տնօրենների խորհրդի անդամ՝ հաղթելով «Էմմի» մրցանակը[3]։ Իր եղբոր՝ Վենկատա Ռաթամի հետ, Նագարջունան տնօրինում է Annapurna Studios պրոդյուսերական ընկերության։ Հանդիսանում նաև Հայդարաբադում կինոյի ոչ առևտրային International School of Film and Media դպրոցի տնօրեն[4][5][6]։

Annamayya (1997) ֆիլմում նա խաղացել է միջնադարյան կոմպոզիտոր Աննամաչարյայի դերը, Agni Varsha (2002) ֆիլմում՝ վեդական իմաստուն Բխարադվաջի որդու դերը, Կարգիլի պատերզամի մասին LOC Kargil (2003) ֆիլմում՝ հնդկական բանակի մայոր Պադմապանի Աչարի դերը, Shirdi Sai (2012) ֆիլմում՝ հնդկական սուրբ Սաի Բաբի իզ Շիրդիի դերը։ Հնդկական մեծ փիլիսոփա և սրբազան Շանկարա Jagadguru Adi Sankarа կյանքի մասին 2013 թվականի կենսագրական ֆիլմում նա ստանձնում է խաղալ մարդկային տեսք ընդունած Շիվա աստծո դերը[7]։

2016 թվականին իր մասնակցությամբ դուրս են եկել Soggade Chinni Nayana, երկլեզու Oopiri (Thozha) և Nirmala Convent երեք ֆիլմերը։ Նրանցից երկրորդում նա խաղաց հաշմանդամ, իսկ երրորդում հայտնվեց իր դերում և երգեց երգերից մեկը։ Բոլոր երեք ֆիլմերն առևտրային առումով հաջող էին։

2017 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ սցենարիստ Ջ․ Կ․ Բհարավին աշխատում է կրիշնայական կուռք Բխակտիվեդանտի Սվամի Պրաբխուպադի կյանքի մասին ֆիլմի վրա (Հինդուիզմի հայտնի քարոզիչ Արևմուտքում, Կրիշնայի գիտակցության միջազգային հասարակության հիմնադիր), որում Նագարջունան խաղալու է գլխավոր դեր[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նագարջունան ամուսնացած է եղել երկու անգամ։ 1984 թվականին՝ մինչև իր կարիերան սկսելը, նա ամուսնացել է Լակշմի Դագգուբատիի՝ կինոպրոդյուսեր Դ․ Ռամանայդուի աղջկա հետ։ 1986 թվականին ամուսինները ունեցան որդի՝ Նագա Չայտանյա, որը հետագայում նույնպես դերասան է դարձել։

1990 թվականին զույգը բաժանվել է, ինչը բազմաթիվ ցնցումներ է առաջացրել Տոլլիվուդում՝ երկու ամենահզոր կինոդինասերների վեճի պատճառով։ Նագարջունան ամուսնացել է Siva (1989) ֆիլմի իր գործընկերուհու՝ Ամալե Մուկերջիի հետ, որը 1994 թվականին նրան տղա էր պարգևել՝ Ակխիլին, որը նույնպես քայլել է հայրական հետքերով։

2016 թվականի դեկտեմբերին Ակխիլը ամուսնացել է գործարար մագնատ ԳՎ Կրիշնի Ռեդդիի թոռնուհու՝ Շրիե Բհուպալի հետ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կինոմրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Աստիճան Արդյունք
1996 Ninne Pelladatha Ժյուրիի հատուկ մրցանակ — Լավագույն ֆիլմը թելուգու լեզվով (որպես պրոդյուսեր) Հաղթանակ
1997 Annamayya Ժյուրիի հատուկ մրցանակ Ազգային կինոմրցանակ — Լավագույն դերասան

Nandi Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Ֆիլմ Աստիճան Արդյունք
1996 Ninne Pelladatha Լավագույն ֆիլմը տանը դիտելու համար (որպես պրոդյուսեր) Հաղթանակ
1997 Annamayya Լավագույն դերասան[9]
1999 Prema Katha Լավագույն ֆիլմ (որպես պրոդյուսեր)
2000 Yuvakudu Ժյուրիի հատուկ մրցանակ (որպես պրոդյուսեր)[10]
2002 Santosham Լավագույն դերասան[9][11]
Manmadhudu Լավագույն ֆիլմ (որպես պրոդյուսեր)
2006 Sri Ramadasu Լավագույն ֆիլմ[12]
2011 Rajanna Ժյուրիի հատուկ մրցանակ (դերասան)[13]
Լավագույն ֆիլմ (որպես պրոդյուսեր)[13]

Filmfare Awards South[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Աստիճան Արդյունք
1996 Ninne Pelladatha Լավագույն ֆիլմը թելուգու լեզվով (որպես պրոդյուսեր) Հաղթանակ
1997 Annamayya Լավագույն դերասան — Թելուգու
2014 Manam Լավագույն ֆիլմ— Թելուգու(որպես պրոդյուսեր) Հաղթանակ

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ֆ Vikram Վիկրամ
1987 ֆ Majnu Ռաջեշ
1988 ֆ Janaki Ramudu Ռանգա
1988 ֆ Aakhari Poratam Վիխարի
1989 ֆ Geethanjali Պրակաշ
1989 ֆ Siva Շիվա
1990 ֆ Shiva(հինդի) Շիվա
1992 ֆ President Gari Pellam Ռաջա
1992 ֆ Drohi Ռագխավ
1993 ֆ Allari Alludu Կալյան / Ռաջեշ
1993 ֆ Աստված վկա Khuda Gawah(հինդի) Ռաջա Միրզա
1994 ֆ Hello Brother Դէվա / Ռավի Վարմա
1994 ֆ Criminal բժիշկ Աջայ Կումար
1995 ֆ Gharana Bullodu Ռաջու
1996 ֆ Ninne Pelladata Սինու
1996 ֆ Потерять себя Mr. Bechara(հինդի) Աջայ
1997 ֆ Ratchagan Աջայ Կումար
1997 ֆ Annamayya Աննամաչարյա
1998 ֆ Chandralekha Սիտարամա Ռաո / Ռաջ Կապուր
1998 ֆ Zakham(հինդի) Ռաման Դեսայ
2000 ֆ Nuvvu Vastavani Չիննի Կրիշնա
2002 ֆ Santosham Կարտիկեյա
2002 ֆ Manmadhudu Աբխիրամ
2002 ֆ Agni Varsha Յավակրի
2003 ֆ Sivamani Շիվամանի
2004 ֆ Mass Масс / Գանեշ
2004 ֆ Nenunnanu Վենու
2004 ֆ Վերահսկողության գիծ LOC Kargil(հինդի) ՆՄայոր Պադմապանի Աչարիյա
2005 ֆ Super Ակխիլ
2006 ֆ Sri Ramadasu Կանչերլա Գոպաննա
2007 ֆ Don Сури
2008 ֆ King Կինգ
2010 ֆ Ragada Ստատյա
2010 ֆ Kedi Ռաշեմ
2011 ֆ Rajanna Ռաջան
2012 ֆ Dhamarukam Մակկիկարջունա
2012 ֆ Shirdi Sai Սաի Բաբա իզ Շիրդի
2014 ֆ Մեր ընտանիքը Manam Նագեշվար Ռաո / Սիտարամ
2016 ֆ Soggade Chinni Nayana Бангарраджу / Ռամ Մոնախ
2016 ֆ OopiriԿաղապար:Ref-te(թամիլ.) Վիկրամադիտյա
2017 ֆ Om Namo Venkatesaya Խատխիրամ Բխավաջի
2017 ֆ Raju Gari Gadhi - 2 Ռուդրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «'Prince' and 'King' add Kamma Flavour to Congress». greatandhra.com (անգլերեն).
  3. «45th National Film Awards» (PDF). Directorate of Film Festivals. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  4. «I need a break: Nagarjuna». The Times Of India. 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  5. «Nagarjuna is brand ambassador for Kalyan Jewellers». The Hindu. 2010 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «Swept away by 'Nag' magic». The Hindu. Chennai, India. 2011 թ․ հուլիսի 11.
  7. Suresh Krishnamoorthy (2013 թ․ ապրիլի 30). «At the end of the day, Nag wants to feel good». The Hindu. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «Hare Krishna, another devotional for Nag?». Chitramala. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  9. 9,0 9,1 «Many Happy Returns to Nag». IndiaGlitz. 2007 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  10. «Nandi Awards -2000». 2002 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. «Nandi awards presentation on February 18». The Hindu (անգլերեն). 2004 թ․ փետրվարի 15.
  12. «Nandi Awards 2006» (անգլերեն). Idlebrain.com. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
  13. 13,0 13,1 «2011 Nandi Awards winners list - The Times of India». The Times of India. 2012 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակինենի Նագարջունա» հոդվածին։