Ալֆրեդ Հավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Հավան
Ծնվել է1934
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունմարզիկ

Ալֆրեդ Հավան (1934, Թեհրան, Իրան), Համահայկական խաղերում Իրանի ներկայացուցիչ[1], Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Հավանը ծնվել է 1934 թվականին Թեհրանում։ 1952 թվականին անդամակցել է Սպահանի բասկետբոլի հավաքականին, որը երկրի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը և Սպահանի թեթև ատլետիկայի հավաքականին, որը երկրի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը։ 1952 թվականին Մաշհադում կայացած հեռացատկի առաջնությունում 7 մետր 10 սմ արդյունքով ճանաչվել է հաղթող։ Մինչև 1956 թվականը հեռացատկ և բարձրացատկ մարզաձևերում մի քանի անգամ գրավել է առաջին և երկրորդ տեղերը։

1953-1957 թվականներին ազգային հավաքականի կազմում մասնակցել է Պակիստանում, Թուրքիայում, Իրաքում, Իտալիայում կայացած միջազգային առաջնությունների՝ հեռացատկի և բարձրացատկի մարզաձևերում նվաճելով առաջին, երկրորդ և երրորդ տեղերը։

1955 թվականին երկրի տասնամարտի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը։

1966-1967 թվականներին մասնակցել է Թուրքիայի, Պակիստանի միջազգային և Մելբուռնի օլիմպիական նախապատրաստական խաղերին։

Հավանի մարզական կարիերան ավարտվել է ոտքի վնասվածքի պատճառով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանահայ անվանի մարզիկներ (Iranian Armenians In Sports), Նաիրի, 2011, 978-6005307177[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Համահայկական ձմեռային խաղեր՝ «Սպորտը հարաբերություններ կառուցելու ամենաազնիվ, բարի ձևն է». Ալֆրեդ Հավան». Hayern Aysor (ամհարերեն). 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
  2. «Գործադիր կոմիտեի նոր կազմ ։ Pan-Armenian Games». panarmeniangames.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
  3. Alfred, Havan (2011). Iranian Armenians In Sports Iranahye Anvani Marzikner. Nairi. ISBN 9786005307177.