Ալֆրեդ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալֆրեդ Ավագյան
Ծնվել էմայիսի 28, 1928(1928-05-28)[1]
ԾննդավայրՎահագնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1] (58 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1951)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունվիրաբույժ

Ալֆրեդ Վարդգեսի Ավագյան (մայիսի 28, 1928(1928-05-28)[1], Վահագնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1977):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Ավագյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 28-ին, Շահալի գյուղում (այժմ՝ Վահագնի՝ Հայաստանի Լոռու մարզում1951 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1957-1961 թվականներին ղեկավարել է Ալավերդու վիրաբուժական բաժանմունքը, որտեղ 1960 թվականին պաշտպանել է իր թեզը։ 1961 թվականին ընտրվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության, սանիտարահիգիենիկ և ատամնաբուժական ֆակուլտետների վիրաբուժության ամբիոնի ասիստենտ, 1964 թվականից ՝ որպես պրոֆեսորի օգնական, 1976 թվականից՝ որպես պրոֆեսոր։ 1984-1986 թվականներին եղել է ԵԲԻ մանկաբուժական, սանիտարահիգիենայի և ստոմատոլոգիական ֆակուլտետների վիրաբուժության ամբիոնների վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են որովայնային աորտայի և մաշկի փոխպատվաստման, անեսթեզիոլոգիայի և որովայնային վիրաբուժության հարցերին։ Հեղինակ է 75 գիտական աշխատությունների, ներառյալ 2 դասագիրք և 2 մենագրություն ՝ հետվիրահատական վերքերի և վերքերի ինֆեկցիաների կանխման և բուժման, վիրաբուժական գաստրոէնտերոլոգիայի, արյան անոթների և մաշկի փոխպատվաստման, վնասվածքաբանության և անեսթեզիոլոգիայի վերաբերյալ։

Ավագյանը մահացել է 1986 թվականի դեկտեմբերի 13-ին, Երևանում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ գիտական խորհրդի անդամ
  • ԳՄԻ մեթոդական խորհրդի անդամ
  • «Գիտելիք» հասարակության փորձագիտական հանձնաժողովի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գերազանց առողջություն» կրծքանշան
  • Աշխատանքի վետերան մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեսմուրգիա։ Ուսմունք կապերի մասին։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Լույս», 1964 (համահեղինակ)[3]։
  • Десмургия (учебник). Ереван, 1964, (в соавт.). На арм. яз.
  • Մանկական վիրաբուժություն։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Լույս», 1971 (համահեղինակ)[4]։
  • К некоторым вопросам этиологии, патогенеза и консервативного лечения остеохондроза позвоночника. Дисс. докт. Ереван, 1974.
  • Поясничный остеохондроз, Е., 1980.
  • Физиологические основы острого геморроидального флеботромбоза, Е., 1982 (համահեղինակ).
  • Հետխոլեցիստէկտոմիկ սինդրոմ։ Մեթոդական հանձնարարականներ գործնական պարապմունքների համար, Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ՄՍՍ ֆակուլտետ, Վիրաբուժության ամբիոն, Երևան, Ա. հ., 1986 (համահեղինակ)[5]։
  • Հետթրոմբոֆլեբտիկ սինդրոմ։ Մեթոդական հանձնարարականներ ուսանողների համար, Երևանի պետական բժշկական ինստիտուտ, ՄՍՍ ֆակուլտետ, Վիրաբուժության ամբիոն, Երևան, Ա. հ., 1986 (համահեղինակ)[6]։
  • Աղիքների էլեկտրախթանման ֆիզիոլոգիական հիմնավորումը և կլինիկական կիրառումը ետվիրահատական պարեզների ժամանակ։ Երևան։ Հայկական ՍՍՀ ԳԱ, 1986[7]։
  • Վիրաբուժական հիվանդություններ։ Ուսումնական գրակականություն բժշկական ինստիտուտի ուսանողների համար։ Երևան, «Լույս», 1993 (համահեղինակ)[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13286
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Սարուխանյան, Վազգեն Հովհաննեսի; Ավագյան, Ալֆրեդ Վարդգեսի (1964). Դեսմուրգիա։ Ուսմունք կապերի մասին։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Լույս.(չաշխատող հղում)
  4. «Մանկական վիրաբուժություն։ Ուսումնական ձեռնարկ».(չաշխատող հղում)
  5. Մխիթարյան, Ս; Ավագյան, Ալֆրեդ Վարդգեսի; Երևանի պետական բժշկական ինստիտուտ, eds. (1986). Հետխոլեցիստէկտոմիկ սինդրոմ։ Մեթոդական հանձնարարականներ գործնական պարապմունքների համար. Երևան: Ա.հ.
  6. Ավագյան, Ալֆրեդ Վարդգեսի; Գալստյան, Ստեփան Մնացականի; Երևանի պետական բժշկական ինստիտուտ, eds. (1986). Հետթրոմբոֆլեբտիկ սինդրոմ։ Մեթոդական հանձնարարականներ ուսանողների համար. Երևան: Ա. հ.
  7. Ավագյան, Ալֆրեդ Վարդգեսի; Միրզա-Ավագյան, Գրիգոր Լևոնի; Ջավադյան, Նիկոլայ Սարգսի; Մանուկյան, Ռաֆայել Մուրադի; Ֆանարջյան, Վիկտոր Բարդուղիմեոսի; Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, eds. (1986). Աղիքների էլեկտրախթանման ֆիզիոլոգիական հիմնավորումը և կլինիկական կիրառումը ետվիրահատական պարեզների ժամանակ=: Физиологическое обоснование электростимуляции кишечника и клиническое применение при послеоперационных парезах. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ.
  8. Ավագյան, Ալֆրեդ Վարդգեսի; Ափոյան, Վիկտոր Թադևոսի; Գալստյան, Ստեփան Մնացականի; Կափլանյան, Ա Մ; Անանիկյան, Պավել Պետրոսի; Բալայան, Ռոբերտ Ավետիքի, eds. (1993). Վիրաբուժական հիվանդություններ։ Ուսումնական գրակականություն բժշկական ինստիտուտի ուսանողների համար։ Մ. Երևան: Լույս. ISBN 9785545011919.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П., Армянские учёные-медики, Ер., 1998, 276 с.
  • Околов В. Л., Деятели отечественной хирургии. Энциклопедический справочник. Т. 1. Москва-Пятигорск, С. 23-24.