Ալփարսլան Թյուրքեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալփարսլան Թյուրքեշ
Alparslan Türkeş
«Գորշ գայլեր» ազգայնամոլական կազմակերպության հիմնադիր-առաջնորդ
 
Կուսակցություն՝ Ազգայնական շարժման կուսակցություն և Republican Villagers Nation Party?
Կրթություն՝ Կուլետի ռազմական լիցեյ և Թուրքական ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր նոյեմբերի 25, 1917(1917-11-25)
Ծննդավայր Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Վախճանի օր ապրիլի 4, 1997(1997-04-04) (79 տարեկան)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Թաղված Անկարա
Քաղաքացիություն  Թուրքիա և  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն
Զավակներ Tuğrul Türkeş? և Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշ

Ալփարսլան Թյուրքեշ (թուրքերեն՝ Alparslan Türkeş, նոյեմբերի 25, 1917(1917-11-25), Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - ապրիլի 4, 1997(1997-04-04), Անկարա, Թուրքիա), թուրք ռազմական և քաղաքական գործիչ։ «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդը։ 1960 թվականի մայիսի 27-ի զինվորական հեղաշրջման կազմակերպիչներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում թուրք կիպրացի ընտանիքում։ Ի ծնե անունը եղել է Հուսեյն Ֆեյզուլլահ կամ Ալի Արսլան (աղբյուրները տարաձայնում են)[1][2]։ Հրանտ Դինքի պնդմամբ՝ Թյուրքեշը հայ որբ էր Սեբաստիայից, որը որդեգրվել էր թուրք կիպրացի ընտանիքի կողմից[3]։

1932 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ստամբուլ։ Ծառայել է թուրքական բանակում 1938 թվականից։ 1945 թվականին մի շարք այլ ծայրահեղ ազգայնականների հետ միասին ձերբակալվել է, զինվորական դատարանում դատապարտվել է ազատազրկման «ֆաշիստական և ռասիստական գործունեություն ծավալելու» մեղադրանքով։ Ազատվել է բանտից 10 ամիս հետո[4]։

Ավարտել է Անկարայի «Հարբիե» ռազմական ուսումնարանը (1948) և ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան (19541954-1960-թթ. ծառայել է Թուրքիայի Զինված Ուժերում օտարերկրյա ներկայացուցչություններում և ՆԱՏՕ-ի կառույցներում. 1960-1965-թթ.՝ Հնդկաստանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ. 1965-1980 թթ.՝ Հանրապետական-զյուղատնտեսական ազգային (1969 թ-ից՝ «Ազգայնական շարժում») կուսակցության նախագահ։

1960 թ․ զինվորական հեղաշրջման կազմակերպիչներից մեկն է եղել, սակայն հեղաշրջման ղեկավարության ներսում տարաձայնությունների արդյունքում հեռացվել է ղեկավար կազմից և գործուղվել Հնդկաստան։ 1970-ական թթ․ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցրել մի շարք կառավարություններում։

Թուրքիայում ֆաշիստական կարգեր հաստատելու մեղադրանքով 1982 թ. դատապարտվել և 5 տարի 5 ամիս կալանքի տակ է պահվել։ 1987 թ. սեպտեմբերի 6-ի հանրաքվեն վերականգնել է Թյուրքեշի քաղաքական իրավունքները։

ԽՍՀՄ փլուզումից (1991) հետո Թյուրքեշն առաջնորդվելով «մեկ ազգ՝ վեց պետություն» կարգախոսով. գաղտնի բանակցություններ է վարել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Ադրբեջանի ղեկավարների հետ։ 1992 թ. ապրիլին Բաքվում քարոզել է պանթյուրքիզմի` թուրքական ցեղի գերազանցության, «Թուրանական կայսրության» ստեղծման գաղափարները, կոչ արել ընտրողներին նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Աբուլֆազ Էլչիբեյի թեկնածությունը։ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ընդունել է նախահարձակ ռազմական գործողության ճանապարհը։

Ունեցել է ծայրահեղ հակառուսական դիրքորոշում. մերժել է Ադրբեջանի անդամակցությունը ԱՊՀ-ին։

Մահացել է 1997 թ․ ապրիլի 4-ին Անկարայում։ Ուներ գնդապետի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. De Tapia, Stephane (2011). Die völkisch-religiöse Bewegung im Nationalsozialismus: eine Beziehungs- und Konfliktgeschichte (անգլերեն). Göttingen: Vandenhoeck & Ruprecht. էջ 304. ISBN 9783525369227.
  2. «Türk Dünyasının Bilge Lideri Türk Milliyetçiliğinin Kurucusu Başbuğ Alparslan TÜRKEŞ'in Hayatı».
  3. Göçek, Fatma Müge. The Denial of Violence: Ottoman Past, Turkish Present, and Collective Violence against the Armenians, 1789-2009. Oxford: Oxford University Press, 2015, p. 598, note 71.
  4. Özkırımlı, Umut and Spyros A. Sofos, Tormented by history, (Columbia University Press, 2008), 138.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալփարսլան Թյուրքեշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։