Ալվարդ Բարխուդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվարդ Բարխուդարյան
Ծնվել էհունիսի 14, 1952(1952-06-14) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան և լրագրող
ԱշխատավայրՍևանի Վազգենյան դպրանոց, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ և ՀՀ Կառավարությանն առընթեր մարմիններ

Ալվարդ Կիմի Բարխուդարյան (հունիսի 14, 1952(1952-06-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարդ Բարխուդարյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը։ 1975 թվականից հին հունարեն և լատիներեն է դասավանդել ՀՀ տարբեր բուհերում, 1996 թվականից՝ Սևանի Վազգենյան դպրանոցում, միաժամանակ՝ 1991-1996 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում, «Հայք» թերթի խմբագրությունում, ՀՀ Կառավարությանն առընթեր տեղեկատվության վարչությունում։ 1996 թվականին ՀՀ պետական հեռուստատեսությունում վարել է «Հերոսամարտ» հեղինակային հաղորդաշարը։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին աչքի է ընկել արցախահայության առօրյան, ինչպես նաև թեժ կետերից տարբեր ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ընթացքը լուսաբանող ռեպորտաժներով, հարցազրույցներով։ Բարխուդարյանը համահեղինակ է "Журналисты на войне в Карабахе" (М., 2002) գրքի[1]։ ՀՀ և տարբեր երկրների առաջատար մամուլում տպագրված հոդվածների հիմնական մասը ներառված է Բարխուդարյանի «Ղարաբաղ. Դարավերջ» (Երևան, 2004) գրքում[2][3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ՊՆ և ժուռնալիստների միության «Ես զինվոր եմ Հայրենիքի» մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. журналистики, Центр экстремальной (2002). Журналисты на войне в Карабахе (ռուսերեն). Права человека.
  2. «Ղարաբաղ. Դարավերջ» Արխիվացված 2018-09-03 Wayback Machine ISBN 99930-76-85-1
  3. Բարխուդարյան, Ալվարդ (2004). Ղարաբաղ. Դարավերջ։ Մամուլում տպագրված հեղ. հոդվ., նվիրված արցախյան ազատամարտին. Երևան: Վան Արյան.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։