Ալլա Լևուշկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլա Լևուշկինա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1927(1927-05-05)
ԾննդավայրՌյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 23, 2020(2020-01-23) (92 տարեկան)
Մահվան վայրՌյազան, Ռուսաստան
ԳերեզմանSorrow Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Պարգևներ և
մրցանակներ

Ալլա Իլինիչնևա Լևուշկինա (ռուս.՝ Алла Ильинична Лёвушкина, մայիսի 5, 1927(1927-05-05), Ռյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2020(2020-01-23), Ռյազան, Ռուսաստան)[1], խորհրդային և ռուս վիրաբույժ-պրոկտոլոգ։ Նա Ռուսաստանում ամենատարեց վիրաբույժն էր․ իր բժշկական գործունեությունը Ալլան ավարտել է 2018 թվականին 91 տարեկան հասակում՝ 67 տարվա կարիերայից հետո[2]։ Բժշկական գործունեության ընթացքում Ալլան կատարել է մոտ տաս հազար վիրահատություն[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը աշխատել է Մեշչերայում որպես անտառապահ, իսկ մարը՝ ուսուցչուհի։ Ավագ եղբայրը՝ Անատոլին (մահացել է 2001), բանաստեղծ էր և ապրում էր Արխանգելսկի մարզում[5]։ Ալլայի հորեղբոր որդին՝ Վլադիմիր Դեմենտևը, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, վիրավորվել է Կուրսկի շրջանում, սակայն հասել է մինչև Բեռլին[6]։ Մանկության տարիներին Ալլան շատ ժամանակ է ծախսել արշավային ուղևորությունների վրա, ուսումնասիրել է բնությունը, կենդանիներ, բույսեր, երազել է դառնալ երկրաբան։ 1945 թվականին Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարան ընդունվելու մի քանի անհաջող փորձից հետո Ալլան ընդունվել է Ռյազանի մանկավարժական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը[7]։ Սակայն հաջորդ տարի նա ընդունվել է Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարան։ Սովորել է աշխարհահռչակ պրոֆեսոր Ալեքսանդր Նիկոլաևիչ Բակուլևի հետ։ Երրորդ կուրսում Ալլան հաճախել է Բորիս Պետրովսկի վիրաբուժական ակադեմիա, որն աշխատում էր Մոսկվայի 4-րդ քաղաքային հիվանդանոցում։ 1951 թվականից նա սկսել է բժշկական գործունեությունը։ Առաջարկ է ստացել և մնացել աշխատելու պաթոֆիզիոլոգիայի ամբիոնում որպես օգնական, սակայն հրաժարվել է և տեղափոխվել է Տիվայի Հանրապետություն։ 1951-1954 թվականներին Ալլան բժշկական փորձաքննություն է անցել Տիվայի մարզկենտրոն Շագոնար քաղաքում, որպես պրակտիկ վիրաբույժ։ 1954 թվականին Ալլան ընդունվել է Ռյազան քաղաքի Նիկոլայ Սեմաշկոյի անվան կլինիկական հիվանդանոցի օրդինատուրան։

1961 թվականին՝ տասը տարվա բժշկական փորձաքննությունից հետո, Ալլան ընտրում է վիրաբույժի մասնագիտությունը։ Մասնակցել է նաև առաջին խորհրդային պրոկտոլոգ Ալեքսանդր Նաումովիչի դասընթացներին, որն այդ մասնագիտության միակ բժիշկն էր Ռյազանի շրջանում։

Ավելի քան երեսուն տարի աշխատել է Ռյազանի Սանիտարական ավիացիայի կայանում որպես վիրաբույժ։ 2001 թվականին տեղափոխվեց աշխատանքի «Ռյազան 11-րդ քաղաքային հիվանդանոցում»[8]։ Այնտեղ աշխատել է առաջին վիրաբուժական բաժանմունքում։ Ալլան դադարեց աշխատել հիվանդանոցում 2018 թվականից։ 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ալլային շնորհել է «Ազգային մրցանակ»՝ մասնագիտական հավատարմության համար։ 2018 թվականին Ալլան համարվում էր Ռուսաստանում ամենատարեց պրակտիկ վիրաբույժը։

Մահացել է 2020 թվականի հունվարի 23-ին 93 տարեկան հասակում։ Ալլան ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել։ Խնամել է հաշմանդամ եղբորորդուն։ Եղել Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ։ Ըստ նրա՝ նա հավատքի է եկել 59 տարեկան հասակում։ Սիրել է կենդանիներ։ Ունեցել է տասնչորս կատու։ Խնամել է նաև քաղաքի թափառող կատուներին և շներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gareth Davies (2017 թ․ փետրվարի 1). «General Nanesthetic! The 89-year-old surgeon who has performed 10,000 operations in Russia... and she's got no plans to retire after 68 years on the job» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  2. «Рязанский врач Алла Левушкина — старейший оперирующий хирург в мире». Культурология. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  3. Галина Горбунова (2017 թ․ ապրիլի 21). «90 лет и 10 тысяч операций. В Рязани живёт старейший хирург России». www.aif.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  4. «Старейший хирург России 90-летняя Алла Левушкина проводила до ста операций в год». www.mk.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  5. «Принципы жизни старейшего хирурга России — Аллы Лёвушкиной». www.pravmir.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  6. 12 891 11 08 2017 / Марина ЛЕПИНА (2017 թ․ օգոստոսի 11). ««Один раз отрезали желудок, а сшить не могут»: старейший хирург мира». Милосердие.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Ольга Сластикова «Замуж» за хирургию // "Университетская Газета" 2-й МОЛГМИ РНИМУ им. Н. И. Пирогова. — 2015. — № 6 (2426). — С. 2—3. Архивировано из первоисточника 28 Մարտի 2017.
  8. Спроси Алену Завалинка. «Алла Ильинична Лёвушкина». Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]