Jump to content

Ալիսիա Գարզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսիա Գարզա
անգլ.՝ Alicia Garza
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1981(1981-01-04) (43 տարեկան)
ԾննդավայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան
ԵրկերBlack Lives Matter
Մասնագիտությունակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Alicia Garza Վիքիպահեստում

Ալիսիա Գարզա (անգլ.՝ Alicia Garza, հունվարի 4, 1981(1981-01-04), Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի իրավապաշտպան և գրող, Black Lives Matter (Օփալ Թոմեթիի և Փեթրիս Քալրսի հետ համատեղ) շարժման համահիմնադիր[2]։ The Root-ը 2016 թվականին ճանաչել է նրան որպես ամենաազդեցիկ աֆրոամերիկացիներից մեկը[3]։ Սիդնեյի խաղաղության մրցանակի դափնեկիր (2017)[4]։

Black Lives Matter շարժումն առաջացել է ի պատասխան կամավոր պարեկ Ջորջ Զիմերմանի արդարացման, որը 2012 թվականին Ֆլորիդայում սպանել է 17-ամյա Թրեյվոն Մարտինին[5]։ 2014 թվականին Գարզան Facebook-ում գրառում է արել, որն ինքն անվանել է «սիրային հաղորդագրություն աֆրոամերիկացիներին»։ Այն ավարտվել է հետևյալ բառերով. «Սևամորթներ, ես սիրում եմ ձեզ։ Ես սիրում եմ մեզ։ Սևամորթների կյանքը նշանակություն ունի»։ Նրա այն ժամանակվա մտերիմ ընկերուհին՝ Պատրիս Կուլորսը, կիսվել է այս գրառումով #blacklivesmatter հեշթեգով, որը, ինչպես ասվում է, նպաստել է Black Lives Matter շարժման առաջացմանը[2][6]։ 2018 թվականին հիմնադրել է «Black Futures Lab»-ը[7]։

«Supermajority» կազմակերպության համահիմնադիրն է (2019[3]) նաև, որը կոչված է քաղաքականապես ներգրավելու երկու միլիոն կանանց[8]։ Պատրիսա Կալորսը հայտարարել է, որ ինքն ու Գարզան մարքսիստներ են[9]։ 2016 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին կայացած նախնական ընտրություններում Գարզան աջակցում էր Բեռնի Սանդերսին, իսկ 2020 թվականի ընտրությունների նախօրեին՝ Էլիզաբեթ Ուորենին։

Նշված է Glamour Women of the Year Award (2016)-ում և Marie Claire New Guard Award (2016)-ում[7]։

Նրա հոդվածներն ու հարցազրույցները հայտնվել են Time, Mic, The Guardian, Elle.com, Essence, Democracy Now!, The New York Times պարբերականներում[10]։ Ամեն ամիս գրում է Մերի Քլերի համար[8]։

2020 թվականին սպասվում էր, որ լույս կտեսնի նրա «How to Turn a Hashtag Into a Movement» գիրքը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.bbc.com/news/world-55042935
  2. 2,0 2,1 ««Афроамериканцы, я люблю вас»: Кто основал движение Black Lives Matter — Wonderzine». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,0 3,1 «Black Lives Matter co-founder Alicia Garza to headline CJP's 25th anniversary celebration - EMU News». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  4. «Black Lives Matter Founders Awarded Sydney Peace Prize | Colorlines». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  5. «Black Lives Matter - Time поместил на обложку Опал Томети, Алисию Гарза и Патрисс Каллорс | Новости Украины - #Буквы». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  6. «One World Ideas x Action with Alicia Garza - Random House Books». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  7. 7,0 7,1 «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  8. 8,0 8,1 8,2 «12th Annual UCSF LGBTQIA+ Health Forum featuring Alicia Garza! - UCSF Events Calendar». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  9. «Black Lives Matter «оказались» марксистами. Пройдите тест и убедитесь, что вы тоже марксист – ZIMA Magazine». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  10. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Գարզա» հոդվածին։