Ալիս դը Շամբրիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս դը Շամբրիե
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1861(1861-09-28)
ԾննդավայրՆևշատել, Շվեյցարիա
Մահացել է1882[1][2][3][…]
Մահվան վայրՆևշատել, Շվեյցարիա
ՔաղաքացիությունՇվեյցարիա
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
 Alice de Chambrier Վիքիպահեստում

Ալիս դը Շամբրիե (ֆր.՝ Alice de Chambrier, սեպտեմբերի 28, 1861(1861-09-28), Նևշատել, Շվեյցարիա - 1882[1][2][3][…], Նևշատել, Շվեյցարիա), շվեյցարացի բանաստեղծուհի և նորավեպերի հեղինակ, հիմնականում ստեղծագործել է ֆրանսերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարեկան հասակում կորցրել է մորը։ 1876-1877 թվականներին ապրել է Դարմշտադտում, դասավանդել է գերմաներեն, այդ լեզվով հեղինակել է մի քանի ստեղծագործություն։ Կենդանության օրոք պարբերականներում հրատարակել է ոչ մեծ քանակությամբ երկեր։ «Քնած գեղեցկուհին» բալլադի համար արժանացել է Թուլուզի ծաղկախաղերի ակադեմիայի մրցանակին (1882)։ Վախճանվել է շաքարախտային կոմայից։

Ալիս դը Շամբրիեին համբավ է բերել նրա բանաստեղծությունների՝ «Այն կողմում» (Au-delà) խորագիրը կրող ժողովածուն, որը կազմել ու հրատարակության էր պատրաստել Ֆիլիպ Գոդեն (առաջին անգամ տպագրվել է 1883 թվականին, հետագայում բազմիցս վերահրատարակվել է)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Atlantide (1880, պոեմ)
  • Belladonna// Trois Nouvelles : Verena, Belladonna, Cendrillon (1882)
  • Au-delà (1883, վերահրատ. 1884, 1885, 1886, 1891, 1899, 1934)
  • Le Chatelard de Bevaix dans le Musée neuchâtelois (1884, վերահրատ. 1934, 1947)
  • Œuvres poétiques, préface de Marc Eigeldinger, postface de Guy de Chambrier (1972)
  • Sibylle ou le Chatelard de Bevaix (1983)
  • Légendes et récits, Liminaire (1990)
  • Poèmes choisis (1998)
  • Oh ! Laissez-moi chanter…, Հանս Էռնիի նկարազարդումներով (2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbier H. Alice de Chambrier et son œuvre littéraire. Cahors: Impr. A. Coueslant, 1937
  • Evard M. Grandes figures féminines de notre passé suisse. Neuchâtel; Paris: Delachaux & Niestlé, 1944
  • Pionnières et créatrices en Suisse romande: XIXe et XXe siècles. Genève: Slatkine, 2004

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս դը Շամբրիե» հոդվածին։