Ալեքսեյ ֆոն Յավլենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ ֆոն Յավլենսկի
Ի ծնեռուս.՝ Алексей Георгиевич Явленский
Ծնվել էմարտի 13 (25), 1864[1][2]
ԾննդավայրՏորժոկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4]
Վախճանվել էմարտի 15, 1941(1941-03-15)[1][5][6][…] (76 տարեկան)
Մահվան վայրՎիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[3][4]
Ազգությունռուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն,  Գերմանիա[7] և  ԽՍՀՄ[7]
ԿրթությունAnton Ažbe art school? և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863)
Դավանանքուղղափառություն
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և արվեստի կոլեկցիոներ
Ոճէքսպրեսիոնիզմ[3][4]
Ժանրդիմապատկեր[3][4], Ֆիգուր[4], բնանկար[4], քաղաքային բնանկար[4], ինքնապատկեր[4], հոգևոր արվեստ[4] և նատյուրմորտ[4]
Թեմաներգեղանկարչություն[8] և վիզուալ արտիստ[8]
Ուշագրավ աշխատանքներAbstract Head?
ԱնդամակցությունDie Blaue Vier և Կապույտ հեծյալ
ԱմուսինHelene Nesnakomoff?
Համատեղ ապրողՄարիաննա Վերյովկինա
Կայքjawlensky.ch/index.php(գերմ.)
ստորագրություն
Изображение автографа
 Alexej von Jawlensky Վիքիպահեստում

Ալեքսեյ Գեորգիևիչ Յավլենսկի (ռուս.՝ Алексей фон Явленский, գերմ.՝ Alexej von Jawlensky, մարտի 13 (25), 1864[1][2], Տորժոկ, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4] - մարտի 15, 1941(1941-03-15)[1][5][6][…], Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[3][4]), ռուս նկարիչ-էքսպրեսիոնիստ, ով ապրել և ստեղծագործել է Գերմանիայում։ Նա «Կապույտ հեծյալ» նկարիչների խմբի անդամ էր։

30 տարի նա քաղաքացիական ամուսնության մեջ է եղել Մարիաննա Վերյովկինայի հետ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Գեորգիևիչ Յավլենսկին Հուսարական գնդապետ Եգոր Նիկիպորովիչ Յավլենսկու (1826-1885) և նրա երկրորդ կնոջ՝ Վիշնեվոլոցկի գավառում գտնվող Կուզլովոյի կալվածքի ժառանգորդ Ալեքսանդրա Պետրովնա Մեդվեդևայի որդին է[9], գեներալ-մայոր Սերգեյ Յավլենսկու և Պսկովի նահանգապետ Դմիտրի Յավլենսկու եղբայրը։ Մինչև 10 տարեկանը բնակվել և դաստիարակվել է Կուզլովում, 1874 թվականից մոր հետ ապրել է Մոսկվայում, սովորել կադետական կորպուսում։ Ալեքսանդրովյան 3-րդ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո (1887) ծառայել է Կրոնշտադի 2-րդ գումարտակում՝ որպես պորուչիկ։

25 տարեկան հասակից որպես ազատ ունկնդիր հաճախել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիային կից Ռեպինի դասարան։ 1896 թվականին շտաբս-կապիտան Յավլենսկին թոշակի է անցել, որպեսզի իրեն ամբողջովին նվիրի գեղանկարչությանը։ Նույն թվականին նա իր հարսնացուի՝ Մարիաննա Վերյոկինայի հետ տեղափոխվել է Մյունխեն, որտեղ Կանդինսկու, Կարդովսկու և Գրաբարի հետ միասին ընդունվել է Անտոն Աժբեի գեղարվեստական ստուդիա։ Գերմանիայում նա իրեն անվանել է «ֆոն Յավլենսկի», որպեսզի ընդգծի ազնվականական ծագումը[10]։

18 տարի շարունակ Յավլենսկու և Վերևկինայի բնակարանը Գիզելշտրասեի № 23 տունը շարունակում էր մնալ ռուսական գաղութի կենտրոններից մեկը, որտեղ, բացի հայտնի նկարիչներից այցելում էին Դյագիլևը և Նիժինսկին, Աննա Պավլովան և Էլեոնորա Դուզեն։ Հեռանալով մյունխենյան ռեալիզմից՝ մինչև 1908 թվականը Յավլենսկին գտնվում էր Վան Գոգի ազդեցության ներքո։ 1907 թվականին Անրի Մատիսի և մյուս ֆովիստների հետ ծանոթանալուց հետո նա մշակել է գունային սխեմայի իր սեփական ոճը, որը պահպանել է մինչև Առաջին աշխարհամարտի սկսվելը։

1894 թվականին գեներալ Վերյովկինի կալվածքում («Առատություն» Կովնոյի մոտակայքում) Յավլենսկին հանդիպել է իր տերերի աշակերտին՝ 13-ամյա Ելենա Նեզնակոմովային (1881-1965), որը հետագայում ծառայել է Մարիաննայի մոտ։ 1902 թվականին նա ավելի քան մեկ տարի անցկացրել է Մերձբալթիկայում, որտեղ Նեզնակոմովան ունեցել է իրենց որդուն՝ Անդրեյին։ Այնուամենայնիվ, Յավլենսկին չի խզել Վերյովկինայի հետ հարաբերությունները մինչև 1919 թվականը։

1909 թվականին նա Կանդինսկու, Ադոլֆ Էրբսլյոի, Գաբրիելա Մյունտերի, Մարիաննա Վերյովկինայի և այլոց հետ միասին հիմնել է «Մյունխենյան նոր գեղարվեստական միավորումը», որը նախորդել է «Կապույտ հեծյալին» (խումբ, որը ստեղծվել է Կանդինսկու, Ֆրանց Մարկի և Յավլենսկու կողմից)։ Յավլենսկին իր աշխատանքները ցուցադրել է խմբի նկարիչների աշխատանքների հետ միասին։

1914 թվականին՝ պատերազմի սկսվելուց հետո, Յավլենսկին ստիպված է եղել լքել Գերմանիան և տեղափոխվել Շվեյցարիա[11]։ Այստեղ նա սկսել է իր «Վարիացիաներ» աշխատանքների շարքը, որոնք նվիրված էին բնապատկերային թեմաներին։ Վերյովկինայի հետ կապերը խզելուց հետո 1921 թվականին Յավլենսկին տեղափոխվել է Վիսբադեն, որտեղ ամուսնացել է Նեզնակովայի հետ և ապրել մինչև իր մահը։

Վիսբադենում Յավլենսկին հանդիպել է կոլեկցիոներ և բարերար Հայնրիխ Կիրխհոֆին, ով նրան նյութական աջակցություն է ցուցաբերել։ Իր իմպրեսարիո Էմմա Շեյերի («Գալկա») խորհրդով Վասիլի Կանդինսկու, Պաուլ Կլեեի և Լիոնել Ֆեյնինգերի հետ միասին 1924 թվականին հիմնել են «Կապույտ քառյակ» միավորումը, որն իր ցուցահանդեսներն անցկացնում էր Գերմանիայում և (հիմնականում) ԱՄՆ-ում։ 1927 թվականից Յավլենսկին մշտապես տանջվել է հոդաբորբից, իսկ 1938 թվականին դադարել է զբաղվել գեղանկարչությամբ։ Նրա վերջին աշխատանքները (1933-1937 թվականներին ավելի քան հազար կիսավերացական «մեդիտացիաներ») բնութագրվում են վրձինների օգտագործման միտումնավոր կոպտությամբ և գունային հակապատկերային մռայլությամբ։ 1937 թվականին նացիստների կողմից նրա գործերից 72-ը բռնագրավվեց որպես «դեգեներատիվ արվեստ»։

Ալեքսեյ Յավլենսկին մահացել է Վիսբադենում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ պահին և թաղվել է քաղաքի ուղղափառ գերեզմանատանը։ Նրա որդին` Անդրեյ Նեզնակոմովը (1902-1984) նույնպես նկարիչ է եղել, խորհրդային զորքերի կողմից գերեվարվելուց հետո մինչև 1955 թվականը նա գտնվել է խորհրդային ճամբարներում[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://vocab.getty.edu/page/ulan/500017981
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Alexej von Jawlensky (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Alexej von Jawlensky — 2006.
  7. 7,0 7,1 SIKART — 2006.
  8. 8,0 8,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Кузлово. Усадьба и храмы. 20 ноября 2013
  10. Аристократическая фамильная приставка «фон» не была официальной частью имени Явленского. Как на табличке его школы, так и в его визитных карточках приставка «фон» отсутствовала.
  11. Шишкин М. П. Русская Швейцария: Литературно-исторический путеводитель / Текст: С. Гедройц. — М.: Вагриус, 2006. — 656 с. — ISBN 5-9697-0290-0.]
  12. Фонд имени Д. С. Лихачёва: Искусство и архитектура русского зарубежья — Явленский (Незнакомов-Явленский) Андрей Алексеевич.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Девятьярова И. Г. Алексей Явленский. — М.: Искусство XXI-век, 2012. — 376 с., ил. — (Серия «Художники русской эмиграции»). — ISBN 978-5-98051-097-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ ֆոն Յավլենսկի» հոդվածին։