Ալեքսեյ Ուչիտել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Ուչիտել
Ծնվել էօգոստոսի 31, 1951(1951-08-31)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0879783

Ալեքսեյ Եֆիմովիչ Ուչիտել (ռուս.՝ Алексей Ефимович Учитель, օգոստոսի 31, 1951(1951-08-31)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս կինոռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2002)[3], «Ռոք» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Ուչիտելը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 31-ին Լենինգրադում, հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Եֆիմ Ուչիտելը։

1975 թվականին Ալեքսեյ Ուչիտելն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, աշխատել Լենինգրադի վավերագրական ֆիլմերի ստուդիայում։

1990 թվականին Ալեքսեյ Ուչիտելը հիմնադրել է «Ռոք» (ռուս.՝ «Рок») կինոստուդիան։ Ալեքսեյ Ուչիտելի՝ որպես խաղարկային ֆիլմերի ռեժիսորի դեբյուտը եղել է «Ժիզելի մոլուցքը» (ռուս.՝ «Мания Жизели») ֆիլմը, որ էկրան է բարձրացել 1995 թվականին։ 2000 թվականին ռեժիսորը «Նրա կնոջ օրագիրը» (ռուս.՝ «Дневник его жены») ֆիլմի համար արժանացել է «Նիկա» մրցանակի, «Կինոտավրի» գրան պրիի ու ներկայացվել «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակի։

2002 թվականին Ալեքսեյ Ուչիտելին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում[3]։

«Տիեզերքը որպես նախազգացում» (ռուս.՝ «Космос как предчувствие») ֆիլմի համար Ալեքսեյ Ուչիտելը 2005 թվականին արժանացել է Մոսկվայի XXVII միջազգային կինոփառատոնի «Ոսկե Սուրբ Գեորգի» մրցանակի և «Ոսկե արծիվ» մրցանակի ռեժիսորական լավագույն աշխատանքի համար։

2010 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգում անցկացվող Վավերագրական, կարճամետրաժ խաղարկային ու անիմացիոն կինոյի «Ուղերձ Մարդուն» («Message to Man») միջազգային կինոփառատոնի նախագահ։

Ալեքսեյ Ուչիտելը Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի նախագահության անդամ է։

2014 թվականի մարտի 11-ին Ալեքսեյ Ուչիտելն ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների ուղերձն ի պաշտպանություն նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ու Ղրիմում իրականացրած քաղաքականության[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային ու գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ու գեղարվեստահրապարակախոսական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 – Հարյուր հազար «ես» (ռուս.՝ Сто тысяч «я»)
  • 1978 – Սկիզբ։ Մի դեպքի նկար (ռուս.՝ Пуск. Портрет одного события)
  • 1980 – Քանի՞ դեմք ունի դիսկոտեկը (ռուս.՝ Сколько лиц у дискотеки?)
  • 1982 – Ո՞վ է կողմ (Երեք դրվագ ժամանակակից թեմաներով) (ռուս.՝ Кто за? (Три эпизода на современную тему))
  • 1983 – Քեզ վստահված է հող (ռուս.՝ Тебе доверена земля)
  • 1983 – Ակցիա (ռուս.՝ Акция)
  • 1986 – Մոլորակ «Նատաշա» (ռուս.՝ Планета «Наташа»)
  • 1988 – Ռոք (ռուս.՝ Рок)
  • 1989 – Շրջանցիկ ջրանցք (ռուս.՝ Обводный канал)
  • 1990 – Елы-палы, или Митьки в Европе
  • 1992 – Վերջին հերոսը (ռուս.՝ Последний герой)
  • 1993 – Բաթերֆլայ (ռուս.՝ Баттерфляй)[8] («Ռոսիա» ոչ խաղարկային կինոյի IV բաց փառատոնի 1-ին մրցանակ լիամետրաժ ֆիլմի համար)
  • 1997 – Ընտրախավ (ռուս.՝ Элита)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 – Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Վարպետ» մրցանակ
  • 2007 – Բարեկամության շքանշան[9]
  • 2002 – Ռուսաստանի ժողովրդական արտիստ[3]
  • 1995 – ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ[10]
  • 2013 – Պատվո շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ուչիտել» հոդվածին։