Ալեքսանդրյան առևտրային շարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Ալեքսանդրյան առևտրային շարքեր (ռուս.՝ Александровские торговые ряды ), 19-րդ դարի ճարտարապետական հուշարձան Տագանրոգում։ Կառուցումն իրականացվել է 1840-ականներին, նախագծի հեղինակը իտալացի ճարտարապետ Մ. Ա. Կամպինիոնին է[1]։

Ի սկզբանե այս ճարտարապետական համալիրը բաղկացած էր երկու միանման մեկ հարկանի շենքերից՝ կիսով չափ կլորավուն (Ալեքսանդրովսկայա), այժմ՝ Կարմիր հրապարակ։ Առևտրային շարքերի կենտրոնների ճարտարապետական համալիրը հավասար կիսում է Չեխովի փողոցը։

Գոգավոր ֆասադներն իրենցից ներկայացնում են ընդարձակ ամուր կամարակապեր՝ դորիական սյուներով։ Սյուների միջև ընկած հատվածներում եղել են խանութներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ դուռ և երկու պատուհան։ Հետևի դուռը տանում էր դեպի ընդարձակ բակ։ Բարձր ցոկոլային հարկում էին գտնվում խորը նկուղների մուտքերը։ Պատկերասրահի աստիճանների շարունակական շարքը, ինչպես նաև զանգվածային անտաբլեմենտը զարդարում էին շենքը՝ շեշտելով համալիրի ամբողջականությունը։ Ալեքսանդրյան շարքերն ավելի շատ հիշեցնում էին հին տաճար, քան առևտրային շենք։ Ծայրամասում գտնվող աջ առևտրային կետը (Սոբորնայա), այժմ՝ կարմիր նրբանցք, 1874-1876 թվականներին վարձակալել է Անտոն Չեխովի հայրը՝ Պավել Եգորովիչ Չեխովը։ Մեծ գրողի քեռին՝ Իվան Լոբոդան, նույնպես այնտեղ ուներ իր խանութը։ Քանի որ շարքերի մի մասը դատարկ էր, առևտրային գործունեությունը կենտրոնացած էր շարքերի աջ կողմում, մնացած տարածքները վարձակալության էին հանձնվել որպես բնակարան (Չեխովի փողոցի ձախ մաս, թիվ 107-119)։

1911 թվականին կաշվե իրերի խանութի համար երկհարկանի շենքի կառուցման ընթացքում (Չեխովի 98) խախտվեց աջ պատկերասրահի ամբողջականությունը։ 1921 թվականին Պավել Չեխովի նախկին խանութի դիմաց տեղադրվեց քանդակագործ Յան Նավրատի «Աշխատավորների և գյուղացիների միություն» քանդակային կոմպոզիցիան։ 1966 թվականի վերանորոգման աշխատանքների ընթացքում այն հանվեց շենքի տարածքից։

1935 թվականին՝ Անտոն Չեխովի 75-ամյակին, շարքերը վերածվեցին հանրային հրապարակի։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ շենքը վնասվել է ռումբից, շատ բացվածքներ փակվել են աղյուսով։ Չվնմասված տարածքը դեռևս օգտագործվում է։

1960 թվականին՝ Անտոն Չեխովի 100-ամյակի կապակցությամբ Տագանրոգի Կարմիր հրապարակում՝ Ալեքսանդրյան շարքերի դիմաց, տեղադրվել է գրողի արձանը։

Ալեքսանդրյան առևտրային շարքերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2007 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чеховские места в Таганроге. Путеводитель. Таганрог, 2004

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Цымбал, «Торговые ряды» // Таганрогская правда 06.02.1992;
  • А. Щербина, «Оптимальный вариант» // Таганрогская правда, 28.03.1985;
  • В. Решетников, «Торговые ряды» // Таганрогская правда, 25.01.1986.