Ալեքսանդր Տիմոֆեևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Տիմոֆեևսկի
Ծնվել էնոյեմբերի 13, 1933(1933-11-13)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 7, 2022(2022-01-07) (88 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, սցենարիստ, գրող և խմբագիր
Քաղաքացիություն Ռուսաստան[1] և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ

Ալեքսանդր Տիմոֆեևսկի (ռուս.՝ Александр Павлович Тимофеевский, նոյեմբերի 13, 1933(1933-11-13), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 7, 2022(2022-01-07), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում։ Պատերազմի ժամանակ ապրել է շրջափակված Լենինգրադում, ապա Չելյաբինսկում։ Պատերազմից հետո վերադարձել է Մոսկվա։ 1958 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի Համառուսական պետական ինստիտուտը։ Բանաստեղծություններ սկսել է գրել 1950-ականների սկզբին։ Առաջին անգամ «հրապարակվել է» Ա. Գինզբուրգի «Սինտաքսիս» ձեռագիր ժողովածուում (1959-1960), որից հետո բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել միայն 1990-ական թվականներին։ Երկար տարիներ աշխատել է որպես խմբագիր և սցենարիստ տարբեր կինոստուդիաներում, հեռուստատեսությունում ու ռադիոյում, գլխավորապես՝ մուլտիպլիկացիայում։ Այդ ժամանակ էլ գրել է հանրահայտ «Կոկորդիլոս Գենայի երգի» բառերը, որը հնչում է «Չեբուրաշկա» մուլտֆիլմում։ Նոր ժամանակներում Ալեքսանդր Տիմոֆեևսկու խորապես քնարական, փիլիսոփայական, հեգնական բանաստեղծությունները վերջապես հասան ընթերցողին։ Դրանք հրապարակվում են տարբեր հանդեսներում ու ամսագրերում։

Տիմոֆեևսկին Կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի, Անիմացիոն կինոյի միջազգային ընկերակցության, Մոսկվայի գրողների միության անդամ է, «Դրուժբա նարոդով» հանդեսի, Մոսկվայի գրողների միության «Պսակ» («Венец») բանաստեղծական և մի շարք այլ գրական մրցանակների դափնեկիր[2]։

Ալեքսանդր Տիմոֆեևսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիշերային գնացք; Մարգարե; «Ժամանակի նշանը լռությունն է...»; «Ետ-առաջ, ետ-առաջ, վեր ու վար...»; Բառը; «Հիվանդ եմ մի ցավով անիծյալ...»; «Վերին վարչությունն է շղթայել, տես...»; «Հա՜ տանջում եմ մուսային ես...»; Չորս բանաստեղծություն «Իմ հոգին» շարքից; «Չհանդիպեցինք ժամանակն ու ես...»; «Ծերությունն ի՞նչ է, գիտե՞ս...»; «Տողեր պատի թերթի համար» շարքից՝ Դահիճի մասին; Էրոտիկայի դաս; «Քաքի մեջ ենք նախկինի պես...»; Հուշարձան։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 273-295։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France Record #16571482t // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 271-272։