Ալեքսանդր Ռադիշչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ռադիշչև
ռուս.՝ Александр Радищев
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20 (31), 1749[1][2][3]
ԾննդավայրՌադիշչևո, Պենզա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12 (24), 1802[1][2][4] (53 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5]
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան (1771)[1]
ԵրկերՃանապարհորդություն Պետերբուրգից դեպի Մոսկվա
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, վիպասան, բանաստեղծ և տնտեսագետ
ԱմուսինԱննա Ռադիշչևա[3]
Ծնողներհայր՝ Նիկոլայ Աֆանասևիչ Ռադիշչև
ԵրեխաներԱֆանասի Ռադիշչև, Պավել Ռադիշչև, Նիկոլայ Ալեքսանդրևիչ Ռադիշչև և Ֆյոկլա Ռադիշչևա
 Alexander Radishchev Վիքիպահեստում

Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչև (օգոստոսի 20 (31), 1749[1][2][3], Ռադիշչևո, Պենզա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12 (24), 1802[1][2][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5]), ռուս գրող, հեղափոխական, փիլիսոփա։ Դե ֆակտո Սանկտ Պետերբուրգի մաքսատան պետ, Ալեքսանդր I-ին կից օրենքներ մշակող հանձնաժողովի անդամ։

Առավել հայտնի է դարձել 1790 թվականի հունիսին անանուն հրապարակած «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» իր գլխավոր աշխատությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն անցկացրել է Կալուգայի նահանգի Բորովսկի շրջանի Նեմցովո գյուղում գտնվող հայրական կալվածքում[6]։ Ըստ երևույթին, նրա հայրը, որը բարեպաշտ մարդ էր, ով վարժ տիրապետել է լատիներեն, լեհերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին, անմիջական մասնակցություն է ունեցել Ռադիշչևի նախնական կրթությանը։ Ինչպես այն ժամանակ ընդունված է եղել երեխային սովորեցնել ռուսերեն գրագիտություն՝ օգտագործելով Ժամագիրքը և Սաղմոսարանը։ Երբ Ռադիշչևը դարձել է վեց տարեկան, նրա համար վարձել են ֆրանսերենի ուսուցիչ, սակայն ընտրությունն անհաջող է եղել, ուսուցիչը, ինչպես հետո պարզվել է, փախած զինվոր էր։ Մոսկվայի համալսարանի բացումից անմիջապես հետո՝ մոտավորապես 1756 թվականին, Ալեքսանդրի հայրը նրան տարել է Մոսկվա՝ մորական հորեղբոր տուն (որի եղբայրը՝ Ալեքսեյ Արգամակովը, 1755-1757 թվականներին եղել էր համալսարանի տնօրենը)։ Այստեղ Ռադիշչևին դասավանդել է մի լավ ֆրանսիացի դաստիարակ, ով եղել է ռուանյան խորհրդարանի նախկին խորհրդական և փախել է Լյուդովիկոս XV-ի կառավարության հետապնդումներից։ Արգամակովի երեխաները հնարավորություն են ունեցել տանը սովորել համալսարանի գիմնազիայի դասախոսների և մանկավարժների հետ և չի բացառվում, որ Ալեքսանդր Ռադիշչևը այստեղ սովորել է նրանց ղեկավարությամբ և գոնե մասամբ անցնել գիմնազիայի դասընթացային ծրագիրը։

1762 թվականին Եկատերինա II-ի թագադրումից հետո Ռադիշչևին ուղարկել են Սանկտ Պետերբուրգ՝ սովորելու Պաժերի կորպուսում։ Պաժերի կորպուսը պատրաստել է ոչ թե գիտնականներ, այլ պալատականներ և պաժերը պարտավոր էին ծառայել կայսրուհուն պարահանդեսներում և թատրոնում։ Չորս տարի անց տասներկու երիտասարդ ազնվականների թվում նրան ուղարկել են Գերմանիա՝ Լայպցիգի համալսարանում իրավաբանություն սովորելու։ Այնտեղ անցկացրած ժամանակաընթացքում Ռադիշչևը ահռելիորեն ընդլայնել է իր մտահորիզոնը։ Բացի հիմնական գիտական ​​դպրոցից, նա յուրացրել է առաջադեմ ֆրանսիացի մանկավարժների գաղափարները, որոնց աշխատանքները մեծապես հող են նախապատրաստել քսան տարի անց բռնկված բուրժուական հեղափոխության համար։

Ռադիշչևի ընկերներից Ֆյոդոր Վասիլևիչ Ուշակովը մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա։ Ռադիշչևը գրել է նրա «Կյանքը» և հրատարակել Ուշակովի որոշ գործեր։ Ուշակովն ավելի փորձառու և հասուն մարդ էր, քան իր մյուս ընկերները, ովքեր անմիջապես ճանաչել են նրա հեղինակությունը։ Նա օրինակ է ծառայել մյուս ուսանողներին, նրանց մեջ սերմանել ամուր բարոյական համոզմունքներ։ Ուշակովի առողջությունը դեռևս արտասահման մեկնելուց առաջ վատացել է, և Լայպցիգում, մասամբ վատ սնվելով, մասամբ չափից դուրս մարզվելով, հիվանդացել է։ Երբ բժիշկը նրան հայտարարել է, որ «վաղը նա այլևս իր կենսակերպին չի վերադառնալու», նա վճռականորեն ընդունել է մահապատիժը, հրաժեշտ է տվել ընկերներին, այնուհետև, իր մոտ կանչելով Ռադիշչևին, հանձնել նրա բոլոր թղթերը և ասել. «հիշի՛ր, որ պետք է կյանքում կանոններ ունենաս, որպեսզի օրհնվես»։ Ուշակովի վերջին խոսքերը «անջնջելի հետք են թողել Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևի հիշողության մեջ»։

Ծառայությունը Սանկտ Պետերբուրգում[խմբագրել | խմբագրել կոդը]

1771 թվականին Ռադիշչևը վերադարձել է Սանկտ Պետերբուրգ և շուտով ծառայության անցել որպես արարողակարգի աշխատակից՝ խորհրդականի կոչումով։ Երկար չի ծառայել Սենատում՝ քանի որ ծանրաբեռնված է եղել իր գերատեսչական հրամաններ կատարելով, իսկ երբեմն էլ արժանացել է վերադասի կոպիտ վերաբերմունքին։ Ռադիշչևը ծառայության է անցել Սանկտ Պետերբուրգի գլխավոր հրամանատար, գեներալ-անշեֆ Բրյուսի շտաբում որպես ավագ աուդիտոր և աչքի է ընկել իր պարտականությունների բարեխիղճ կատարմամբ և մարդկային վերաբերմունքով։ 1775 թվականին պաշտոնաթող է եղել և ամուսնացել Լայպցիգում իր ընկերոջ քրոջ՝ Աննա Վասիլևնա Ռուբանովսկայայի հետ, իսկ երկու տարի անց ծառայության անցել Առևտրի կոլեգիայում, որը պատասխանատու է եղել առևտրի և արդյունաբերության համար։ Այստեղ մտերմացել է կոմս Վորոնցովի հետ, ով հետագայում ամեն կերպ օգնել է Ռադիշչևին Սիբիր աքսորի ժամանակ։

1780 թվականին Ռադիշչևը աշխատանքի է անցել Պետերբուրգի մաքսատանը՝ 1790 թվականին հասնելով պետի պաշտոնի։ 1775 թվականից մինչև 1790 թվականի հունիսի 30-ը բնակվել է Սանկտ Պետերբուրգում՝ Գրյազնայա փողոց, 14 (այժմ՝ Մարատի փողոց) հասցեում[7]։

Գրական-հրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիշչևի աշխարհայացքի հիմքերը դրվել են նրա գործունեության ամենավաղ շրջանում։ 1771 թվականին վերադառնալով Սանկտ Պետերբուրգ՝ մի քանի ամիս անց «Գեղանկարիչ» ամսագրի խմբագրություն է ուղարկել մի հատված իր «Ուղևորություն Սանկտ Պետերբուրգից Մոսկվա» գրքից, որտեղ այն տպագրվել է անանուն։ Երկու տարի անց լույս է տեսել Մաբլիի «Մտորումներ հունական պատմության մասին» գրքի Ռադիշչևի կողմից կատարված թարգմանությունը։ Այդ շրջանին են պատկանում նաև գրողի այլ աշխատանքներ՝ «Սպայական վարժություններ» և «Մեկ շաբաթվա օրագիր»։

1780-ական թվականներին Ռադիշչևն աշխատել է «Ճամփորդություն» գրքի վրա և գրել արձակ և պոեզիայի այլ ստեղծագործություններ։ Այդ ժամանակահատվածում ամբողջ Եվրոպան հսկայական սոցիալական վերելք է ապրել։ Ամերիկյան հեղափոխության և դրան հաջորդած Ֆրանսիական հեղափոխության հաղթանակը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել ազատության գաղափարների առաջմղման համար, ինչից էլ օգտվել է Ռադիշչևը։ 1781-1783 թվականներին գրել է «Ազատություն» ներբողը, որպես արձագաանք ամերիկյան հեղափոխության հաղթանակին, որն այնուհետև մասամբ ներառվել է «Ուղևորություն Սանկտ Պետերբուրգից Մոսկվա» գրքում։ 1789 թվականին ընդունվել է «Բանասիրական գիտությունների բարեկամների ընկերություն», ինչը լուրջ ազդեցություն է ունեցել նրա վրա։ Նույն թվականին հրատարակել է «Զրույց,այն մասին, որ գոյություն ունի հայրենիքի որդի» հոդվածը («Զրուցող քաղաքացի» ամսագրում) և «Ֆյոդոր Վասիլևիչ Ուշակովի կյանքը» գրքույկը (անանուն), որը նվիրված է իր ընկերոջ երիտասարդությանը[8]։

1789 թվականին նա իր տանը տպարան է բացել, իսկ 1790 թվականի մայիսին հրատարակել իր գլխավոր աշխատությունը՝ «Ուղևորություն Սանկտ Պետերբուրգից Մոսկվա»[9]։

Ձերբակալություն և աքսոր 1790-1796[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը սկսել է արագ վաճառվել։ Ճորտատիրության և այն ժամանակվա հասարակական և պետական ​​կյանքի այլ տխուր երևույթների մասին նրա համարձակ մտքերը գրավել են կայսրուհու ուշադրությունը, որին ինչ-որ մեկը փոխանցել է «Ճամփորդությունը», ով էլ Ռադիշչևին անվանել է «Պուգաչովից ավելի վատ ապստամբ»։ Պահպանվել է Եկատերինայի սեղանին հայտնված գրքի պատճենը, որի վրա նա խզբզել է ցինիկ արտահայտություններ։ Այնտեղ, որտեղ նկարագրված է աճուրդում ճորտերի վաճառքի ողբերգական տեսարանը, կայսրուհին իրեն թույլ է տվել գրել․ «սկսվում է սրտաճմլիկ պատմություն մի ընտանիքի մասին, որը վաճառվում է մուրճի տակ տիրոջ պարտքերի համար»[10][11]։ Ռադիշչևի աշխատության մեկ այլ հատվածում, որտեղ նա խոսում է մի կալվածատիրոջ մասին, որը սպանվել է Պուգաչովի ապստամբության ժամանակ իր գյուղացիների կողմից, քանի որ «ամեն գիշեր անարգել է գյուղի աղջիկներին և այդ օրը, հայտնի է դարձել, որ նա նողկալի ձևով 60 աղջիկների զրկել է կուսությունից», ինքը կայսրուհին գրել է․ «գրեթե Ալեքսանդր Վասիլևիչ Սալտիկովի պատմությունն է»[12]։

Ռադիշչևը ձերբակալվել է, նրա գործը վստահվել էր Ստեպան Շեշկովսկուն։ Բերդում բանտարկված Ռադիշչևը հարցաքննությունների ժամանակ առաջ է տարել պաշտպանության գիծը։ Նա իր օգնականներից ոչ մեկի անունը չի նշել, փրկել է երեխաներին, ինչպես նաև փորձել է փրկել սեփական կյանքը։ Քրեական պալատը Ռադիշչևի նկատմամբ կիրառել է օրենսգրքի «հարձակում պետության ինքնիշխանության վրա, առողջության վնասում», «դավադրություններ և դավաճանություն» հոդվածները և նրան դատապարտել մահապատժի։ Վճիռը, որը փոխանցվել է Սենատին, այնուհետև Խորհրդին, երկու ատյաններում էլ հաստատվել և ներկայացվել է Եկատերինային։

1790 թվականի սեպտեմբերի 4-ին հրապարակվել է անհատական հրամանագիր[13], որով Ռադիշչևը մեղավոր է ճանաչվել իր երդումը և պաշտոնական պարտականությունները խախտելու մեջ՝ հրատարակելով «ամենավնասակար շահարկումներով լցված գիրք, որը կործանում է հասարակական խաղաղությունը, խաթարում իշխանությունների նկատմամբ հարգանքը և ձգտում ժողովրդի մեջ վրդովմունք առաջացնել ղեկավարների ու իշխանությունների դեմ և վերջապես՝ վիրավորական ու կոպիտ արտահայտություններ է թույլ տվել թագավորի և իշխանությունների նկատմամբ»։ Ռադիշչևի մեղքերն այնպիսին էին, որ նա լիովին արժանի էր մահապատժի, որին նրան դատապարտել է դատարանը, բայց «գթասրտությունից ելնելով և ի ուրախություն բոլորի» մահապատիժը փոխարինվել է տասը տարվա աքսորով Սիբիրում՝ Իլիմսկի բանտում (Իրկուտսկի նահանգ)։ Բայց Եկատերինայի մահից հետո գրողին ներում է շնորհվել։ Ռադիշչևը բանտում անցկացրել է 6 տարի։ Ռադիշչևին աքսորելու հրամանագրի մասին կայսրուհին իր ձեռքով գրել է․ «Նա գնում է սգալու գյուղացիության ողբալի ճակատագիրը, թեև անհերքելի է, որ կալվածատերը մեր գյուղացիների համար լավ ճակատագիր չի կարող ապահովել ողջ երկրում[12]։

Ռադիշչևի կողմից աքսորավայրում գրված «Մարդու, նրա մահկանացու լինելու և անմահության մասին» տրակտատը պարունակում է Հերդերի «Լեզվի ծագման ուսումնասիրություն» և «Մարդկային հոգու իմացության և զգացողության մասին» աշխատությունների բազմաթիվ պարաֆրազներ[14]։

Պավել I կայսրը գահ բարձրանալուց անմիջապես հետո (1796) Ռադիշչևին վերադարձրել է Սիբիրից։ Ռադիշչևին հրամայել են բնակվել Կալուգայի նահանգի Նեմցովո գյուղում գտնվող իր կալվածքում։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիշչևի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Գրական կամրջի վրա

Ալեքսանդր I-ի գահակալությունից հետո Ռադիշչևը ստացել է լիակատար ազատություն․ նրան կանչել են Պետերբուրգ և նշանակել օրենքներ մշակող հանձնաժողովի անդամ։ Իր ընկերոջ և հովանավոր Վորոնցովի հետ աշխատել է «Ամենաողորմած շնորհագիրը» խորագրով սահմանադրական նախագծի վրա։

Ռադիշչևի ինքնասպանության հանգամանքների մասին գոյություն ունի ավանդազրույց․ օրենքների մշակման հանձնաժողով կանչված Ռադիշչևը կազմել է լիբերալ օրենսգրքի նախագիծ, որտեղ խոսվել է օրենքի առջև բոլորի հավասարության, մամուլի ազատության և այլնի մասին։ Հանձնաժողովի նախագահ, կոմս Պյոտր Զավադովսկին նրան խիստ նկատողություն է արել իր մտածելակերպի համար՝ խստորեն հիշեցնելով նախկին հետաքրքրությունների մասին և նույնիսկ հիշատակել Սիբիրը («Էհ, Ալեքսանդր Նիկոլաևիչ, դու դեռ ուզում ես դատարկաբանությամբ զբաղվել, թե՞ Սիբիրը քեզ քիչ էր»)։ Ռադիշչևը վատառողջ է եղել, նա այնքան է ցնցվել Զավադովսկու նկատողությունից և սպառնալիքներից, որ որոշել է ինքնասպան լինել, նա թույն է խմել և մահացել սարսափելի տանջանքների մեջ[15]։ Այդ վարկածի անհամոզիչ բնույթն ակնհայտ է, Ռադիշչևը թաղվել է եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատանը, ըստ ուղղափառ կրոնական ավանդույթի, ինքնասպաններին այդ ժամանակ թաղել են գերեզմանատան պարսպից դուրս գտնվող հատուկ վայրում։

Դմիտրի Բաբկինի «Ռադիշչև» գրքում, որը հրատարակվել է 1966 թվականին, ներկայացված է Ռադիշչևի մահվան այլ տարբերակ։ Որդիները, ովքեր ներկա են եղել նրա մահվանը, վկայում են ծանր ֆիզիկական հիվանդության մասին, որը հարվածել է Ալեքսանդր Նիկոլաևիչին դեռևս սիբիրյան աքսորի ժամանակ։ Մահվան անմիջական պատճառը, ըստ Բաբկինի, եղել է դժբախտ պատահարը։ Ռադիշչևը պատահաբար մի բաժակ կայսերական օղի է խմել․ «այն պատրաստվել էր իր ավագ որդու, ծեր սպայի ուսադիրները այրելու համար»։ Թաղման փաստաթղթերը վկայում են բնական մահվան մասին։ 1802 թվականի սեպտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկու գերեզմանատան եկեղեցական գրանցամատյանում «կոլեգիալ խորհրդական Ալեքսանդր Ռադիշչևը նշված է թաղվածների թվում, և որ նա մահացել է հիսուներեք տարեկան հասակում թոքախտից», հուղարկավորությանը ներկա է եղել քահանա Վասիլի Նալիմովը։

Ռադիշչևի գերեզմանը չի պահպանվել։ Ենթադրվում է, որ նրա մարմինը թաղվել է Սուրբ Հարություն եկեղեցու մոտ, որի պատին հուշատախտակ է տեղադրվել 1987 թվականին[16]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհայտ նկարիչ։ «Աննա Վասիլևնա Ռադիշչևայի դիմանկարը», 1780-ական թվականներ
Ալեքսեյ Բոգոլյուբով։ «Աֆանասի Ալեքսանդրովիչ Ռադիշչևի դիմանկարը», 1855 թվական

Ալեքսանդր Ռադիշչևն ամուսնացած է եղել երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է 1775 թվականին Աննա Վասիլևնա Ռուբանովսկայայի (1752-1783) հետ, ով Լայպցիգում իր համակուրսեցի Անդրեյ Կիրիլովիչ Ռուբանովսկու զարմուհին էր և Գլխավոր պալատի գրասենյակի պաշտոնյա Վասիլի Կիրիլովիչ Ռուբանովսկու դուստրը։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են չորս երեխա (չհաշված երկու դուստրերը, որոնք մահացել էին մանկության տարիներին)՝

  • Վասիլի (1776-1845), շտաբս կապիտան, ապրել է Աբլյազովում, որտեղ ամուսնացել է իր ճորտ Ակուլինա Սավվատեևնայի հետ։ Նրանց որդին՝ Ալեքսեյ Վասիլևիչ, եղել է արքունիքի խորհրդական, ազնվականության առաջնորդ և Խվալինսկի քաղաքապետ։
  • Նիկոլայ (1779-1829) գրող, «Ալյոշա Պոպովիչ» բանաստեղծության հեղինակ։
  • Եկատերինա (1782)։
  • Պավել (1783-1866)։

Աննա Վասիլևնան մահացել է որդու՝ Պավելի ծննդյան ժամանակ, 1783 թվականին։ Ռադիշչևին աքսորելուց անմիջապես հետո Իլիմսկում նրա մոտ է եկել իր առաջին կնոջ՝ Ելիզավետա Վասիլևնա Ռուբանովսկայայի (1757-1797) կրտսեր քույրը՝ իր երկու երեխաների (Եկատերինա և Պավել) հետ միասին։ Աքսորում նրանք ապրել են որպես ամուսին և կին։ Այդ ամուսնությունից երեք երեխա է ծնվել՝

  • Աննա (1792),
  • Ֆյոկլա (1795-1845), Սմոլնի ինստիտուտի դասական տիկին, ամուսնացել է (05/06/1820) փոխգնդապետ Պյոտր Գավրիլովիչ Բոգոլյուբովի հետ և հայտնի ռուս գեղանկարիչ, ծովանկարիչ Ալեքսեյ Բոգոլյուբովի մայրը։
  • Աֆանասի (1796-1881) գեներալ-մայոր, եղել է Պոդոլսկի, Վիտեբսկի և Կովնոյի նահանգապետ։

Աքսորից վերադառնալիս Ելիզավետա Վասիլևնան 1797 թվականի ապրիլին ճանապարհին մրսել է և մահացել Տոբոլսկում։

Ռադիշչևի ընկալումը 18-19-րդ դարերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն միտքը, որ Ռադիշչևը գրող չէր, այլ հասարակական գործիչ, որն առանձնանում էր զարմանալի հոգևոր որակներով, սկսեց ձևավորվել նրա մահից անմիջապես հետո և փաստորեն, որոշեց նրա հետմահու ճակատագիրը։ Բորնը, 1802 թվականի սեպտեմբերին Ռադիշչևի մահվանը նվիրված և Գեղեցկության սիրահարների հասարակությանն ուղղված իր ելույթում նրա մասին ասել է․ «Նա սիրում էր ճշմարտությունն ու առաքինությունը։ Նրա կրակոտ սերը մարդկության հանդեպ տենչում էր լուսավորել իր բոլոր մերձավորներին հավերժության անթառամ շողով»։

Նիկոլայ Կարամզինը Ռադիշչևին բնութագրել է որպես «ազնիվ մարդ» («honnête homme») (այդ բանավոր վկայությունը Պուշկինը տվել է որպես «Ալեքսանդր Ռադիշչև» հոդվածի բնաբան)։ Ռադիշչևի մարդկային որակների նրա բանաստեղծական տաղանդի նկատմամբ ունեցած գերազանցության մասին հատկապես տարողունակ է ներկայացրել Պյոտր Վյազեմսկին, Վոեյկովին ուղղված նամակում բացատրելով Ռադիշչևի կենսագրությունն ուսումնասիրելու ցանկությունը․ «Մեր մոտ մարդը սովորաբար անտեսանելի է գրողի հետևում։ Ռադիշչևի մոտ հակառակն է՝ գրողը մինչև ուսը կանգնած է, բայց մարդու գլուխն ու ուսերը իրենից վեր են»։

Դեկաբրիստների հարցաքննությունների ժամանակ, երբ հարցրել են, թե «երբվանից և որտեղի՞ց են նրանք փոխառել առաջին ազատախոհության մտքերը», շատ դեկաբրիստներ տվել են Ռադիշչևի անունը[17]։

Ակնհայտ է, որ Ռադիշչևը ազդել է նաև մեկ այլ ազատամիտ գրողի՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի վրա (ենթադրաբար, երկուսն էլ արյունակցական կապեր են ունեցել), ով, լինելով դիվանագետ, հաճախ է ճանապարհորդել երկրով մեկ և ակտիվորեն փորձել իր ուժերը գրական «ճանապարհորդության» ժանրում[18]։

Ռուս հասարակության կողմից Ռադիշչևի անձի և ստեղծագործության ընկալման մեջ առանձնահատուկ էջ է Ալեքսանդր Պուշկինի վերաբերմունքը նրա նկատմամբ։ Ծանոթանալով «Ուղևորություն Սանկտ Պետերբուրգից Մոսկվա» վիպակին՝ Պուշկինն ակնհայտորեն կենտրոնանում է Ռադիշչևի «Ազատություն» ներբողի վրա՝ իր համանուն ներբողում (1817 կամ 1819), ինչպես նաև «Ռուսլան և Լյուդմիլա»-ում հաշվի է առնում նրա փորձը, Ռադիշչևի որդու՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչի «հերոսական երգարվեստը»՝ «Ալյոշա Պոպովիչ»-ում (նա սխալմամբ հայր Ռադիշչևին համարել է այդ բանաստեղծության հեղինակ)։ «Ճանապարհորդությունը» պարզվել է, որ համահունչ է Պուշկինի բռնապետության դեմ պայքարի ​​և հակաճորտատիրական տրամադրություններին մինչև դեկաբրիստների ապստամբությունը։ Ալեքսանդր Բեստուժևին (1823) ուղղված նամակում նա գրել է[19]

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Ռադիշչևին ռուսական բանահյուսության մասին հոդվածում։ Ո՞ւմ պետք է հիշենք։ Այդ լռությունն աններելի է...

Չնայած քաղաքական դիրքերի փոփոխությանը, Պուշկինը շարունակել է հետաքրքրվել Ռադիշչևով 1830-ականներին, ձեռք է բերել «Ճամփորդություն» գրքի պատճենը, որը գտնվել է Գաղտնի գրասենյակում և ուրվագծել է «Ճամփորդություն Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ» վիպակը (որպես ռադիշչևյան գլուխների մեկնաբանություն հակառակ հերթականությամբ)։ 1836 թվականին Պուշկինն իր «Սովրեմեննիկում» փորձել է հրապարակել Ռադիշչևի «Ճամփորդությունից» հատվածներ՝ դրանք ուղեկցելով «Ալեքսանդր Ռադիշչև» հոդվածով՝ իր ամենածավալուն կարծիքն արտահայտելով Ռադիշչևի մասին։

Բացի 1790 թվականից ի վեր առաջին անգամ ռուս ընթերցողին արգելված գրքի հետ ծանոթացնելու համարձակ փորձից, այստեղ Պուշկինը նաև շատ հանգամանորեն քննադատել է ստեղծագործությունը և դրա հեղինակին։

Մենք երբեք Ռադիշչևին մեծ մարդ չենք համարել։ Նրա արարքը մեզ միշտ աններելի հանցագործություն էր թվում, իսկ «Ճանապարհորդություն դեպի Մոսկվա»-ն շատ միջակ գիրք է, բայց այս ամենի հետ մենք չենք կարող չճանաչել նրան որպես արտասովոր ոգով հանցագործ, քաղաքական մոլեռանդ, ով անշուշտ սխալվում է, բայց գործում է զարմանալի անձնուրացությամբ և մի տեսակ ասպետական ​​խղճով[20]։

Պուշկինի քննադատությունը, բացի ինքնագրաքննության պատճառներից (սակայն, գրաքննությունը դեռևս չէր թույլատրել հրապարակումը), արտացոլում է բանաստեղծի կյանքի վերջին տարիների «լուսավոր պահպանողականությունը»։ Նույն 1836 թվականի «Հուշարձանի» նախագծերում Պուշկինը գրել է․ «Հետևելով Ռադիշչևին, ես փառաբանեցի ազատությունը»։

1830-1850-ական թվականներին Ռադիշչևի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն նվազել է, իսկ «Ճամփորդական» ցուցակների թիվը՝ պակասել։ Հետաքրքրության նոր վերածնունդը կապված է եղել 1858 թվականին Ալեքսանդր Գերցենի կողմից Լոնդոնում «Ճամփորդության» հրատարակության հետ (նա Ռադիշչևին դասել է «մեր սրբերի, մեր մարգարեների, մեր առաջին սերմնացանների, առաջին մարտիկների» շարքում)։

Ռադիշչևի գնահատականը որպես հեղափոխական շարժման առաջամարտիկ ընդունվել է 20-րդ դարասկզբի սոցիալ-դեմոկրատների կողմից։ 1918 թվականին Անատոլի Լունաչարսկին Ռադիշչևին անվանել է «հեղափոխության մարգարե և նախակարապետ»։ Պլեխանովը կարծում էր, որ Ռադիշչևի գաղափարների ազդեցությամբ «իրագործվել են 18-րդ դարի վերջին 19-րդ դարի առաջին երրորդում տեղի ունեցած սոցիալական շարժումները»[17]։ Վլադիմիր Լենինը նրան անվանել է «առաջին ռուս հեղափոխական»։

Մինչև 1970-ականները, մասսայական ընթերցանության համար «Ճամփորդությանը» ծանոթանալու հնարավորությունները չափազանց սահմանափակ են եղել։ Այն բանից հետո, երբ «Ուղևորություն Սանկտ Պետերբուրգից Մոսկվա» գրքի գրեթե ողջ տպաքանակը ոչնչացվել է հեղինակի կողմից մինչև իր ձերբակալությունը՝ 1790-1905 թվականներ, երբ հանվել է գրաքննության արգելքը այդ աշխատության վրայից, նրա մի քանի հրապարակումների ընդհանուր տպաքանակը հազիվ է գերազանցել մեկ ու կես հազար օրինակը։ Գերցենի արտասահմանյան հրատարակությունն իրականացվել է թերի ցուցակով, որտեղ 18-րդ դարի լեզուն արհեստականորեն «արդիականացվել էր» և բազմաթիվ սխալներ են հանդիպել։ 1905-1907 թվականներին լույս են տեսել մի քանի հրատարակություններ, սակայն դրանից հետո «Ճամփորդություն» վիպակը Ռուսաստանում չի տպագրվել 30 տարի։ Հետագա տարիներին այն լույս է տեսել մի քանի անգամ, բայց հիմնականում դպրոցի կարիքների համար և խորհրդային չափանիշներով սակավ տպաքանակով։ Դեռևս 1960-ականներին խորհրդային ​​ընթերցողները բողոքել են, որ գրախանութում կամ թաղային գրադարանում անհնար է ձեռք բերել «Ճանապարհորդություն» վիպակը։ Միայն 1970-ականներին է «Ճանապարհորդություն» վիպակը սկսել իսկապես զանգվածային տպագրություն ունենալ։

Ռադիշչևի գիտական ​​հետազոտություններն ըստ էության սկսվել են միայն 20-րդ դարում։ 1930-1950 թվականներին, Գր. Գուկովսկու խմբագրությամբ հրատարակվել է «Ռադիշչևի ամբողջական գործերը» եռահատորյակը, որտեղ առաջին անգամ տպագրվել կամ գրողին են վերագրվել բազմաթիվ նոր տեքստեր, այդ թվում՝ փիլիսոփայական և իրավական։ 1950-1960-ական թվականներին աղբյուրներով չհաստատված ռոմանտիկ վարկածներ են առաջացել «թաքնված Ռադիշչևի» (Գեորգի Շտորմ և ուրիշներ) մասին, որ Ռադիշչևն իբր շարունակել է աքսորից հետո ավարտել «Ճամփորդությունը» և տեքստը տարածել է համախոհների նեղ շրջանակում։ Միևնույն ժամանակ, նկատվել է Ռադիշչևի նկատմամբ ուղղակի քարոզչական մոտեցումից հրաժարվելու ծրագիր՝ ընդգծելով նրա հայացքների բարդությունը և անհատականության մեծ հումանիստական ​​նշանակությունը (Նաթան Էյդելման և ուրիշներ)։ Ժամանակակից գրականությունը ուսումնասիրում է Ռադիշչևի փիլիսոփայական և լրագրողական աղբյուրները՝ մասոնական, բարոյախոսական և կրթական և այլն ու ընդգծում է նրա հիմնական գրքի բազմակողմանի խնդիրները, որոնք չեն կարող սահմանափակվել ճորտատիրության դեմ պայքարով[21]։

Փիլիսոփայական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական փիլիսոփայական աշխատությունը «Մարդու, նրա մահկանացու լինելու և անմահության մասին» տրակտատն է, որը գրվել է իլիմսկյան աքսորում[22][23][24]։

«Ռադիշչևի փիլիսոփայական հայացքները կրում են իր ժամանակի եվրոպական մտքի տարբեր ուղղությունների ազդեցության հետքեր։ Նա առաջնորդվում է աշխարհի իրականության և նյութականության (մարմնականության) սկզբունքով՝ պնդելով, որ «իրերի գոյությունը անկախ է դրանց մասին գիտելիքի ուժից և գոյություն ունի ինքնին»։ Նրա իմացաբանական հայացքների համաձայն՝ «բոլոր բնական գիտելիքների հիմքը փորձն է»։ Միևնույն ժամանակ, զգայական փորձը, լինելով գիտելիքի հիմնական աղբյուրը, միասնության մեջ է «ողջամիտ փորձի» հետ։ Աշխարհում, որտեղ «մարմնականությունից բացի» ոչինչ չկա, մարդը՝ նույնքան մարմնավոր էակ, որքան ողջ բնությունը, զբաղեցնում է նրա տեղը։ Ըստ Ռադիշչևի մարդն առանձնահատուկ դեր ունի, նա ներկայացնում է ֆիզիկականության ամենաբարձր դրսևորումը, բայց միևնույն ժամանակ անքակտելիորեն կապված է կենդանական և բուսական աշխարհի հետ։ «Մենք մարդուն չենք նսեմացնում,- պնդում էր Ռադիշչևը,- նրա մարմակազմում նմանություններ գտնելով այլ արարածների հետ՝ ցույց տալով, որ նա ըստ էության հետևում է նույն օրենքներին, ինչ ինքը։ Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել։ Միթե մարդը նյութական չէ՞»:

Մարդու և այլ կենդանի էակների միջև հիմնարար տարբերությունը մտքի առկայությունն է, որի շնորհիվ նա «ուժ ունի իրերի մասին իմանալու»։ Բայց նույնիսկ ավելի կարևոր տարբերությունը բարոյական գործողությունների և գնահատման մարդկային կարողությունների մեջ է։ «Մարդը միակ արարածն է երկրի վրա, ով գիտի վատը, չարը», «մարդու առանձնահատուկ հատկությունը և կատարելագործվելու և ապականվելու անսահմանափակ հնարավորությունը»։ Որպես բարոյախոս՝ Ռադիշչևը չընդունեց «ողջամիտ էգոիզմի» բարոյական հասկացությունը՝ հավատալով, որ «ինքնասիրությունը» ոչ մի կերպ բարոյական զգացողության աղբյուր չէ. «մարդը համակրելի էակ է»։ Լինելով «բնական օրենքի» գաղափարի կողմնակից և միշտ պաշտպանելով մարդու բնական էության մասին գաղափարները («բնության իրավունքները երբեք չեն սպառվում մարդու մեջ»), Ռադիշչևը միևնույն ժամանակ չի կիսում Ռուսոյի ուրվագծած հակադրությունը, հասարակության և բնության միջև, մարդու մշակութային և բնական սկզբունքները։ Նրա համար մարդկային հասարակական գոյությունը նույնքան բնական է, որքան բնության գոյությունը։ Ըստ էության, դրանց միջև սկզբունքային սահման չկա. «Բնությունը, մարդիկ և իրերը մարդու դաստիարակներն են. կլիման, տեղական իրավիճակը, իշխանությունը, հանգամանքները ազգերի դաստիարակն են»։ Քննադատելով ռուսական իրականության սոցիալական արատները՝ Ռադիշչևը պաշտպանել է նորմալ «բնական» ապրելակերպի իդեալը՝ հասարակության մեջ տիրող անարդարությունը բառացիորեն սոցիալական հիվանդություն համարելով։ Նման «հիվանդություն» նա հայտնաբերել է ոչ միայն Ռուսաստանում։ Այսպես, գնահատելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստրկատիրական գործերի վիճակը, նա գրել է, որ «հարյուր հպարտ քաղաքացիներ խեղդվում են շքեղության մեջ, իսկ հազարավորները չունեն հուսալի սնունդ, ոչ էլ շոգից ու ցրտից ապաստան։ «Մարդու, նրա մահկանացու լինելու և անմահության մասին» տրակտատում Ռադիշչևը, հաշվի առնելով մետաֆիզիկական խնդիրները, հավատարիմ մնաց իր նատուրալիստական ​​հումանիզմին՝ ճանաչելով մարդու բնական և հոգևոր սկզբունքների, մարմնի և հոգու միասնության միջև կապի անխզելիությունը՝ «Արդյոք մարմնի հետ չի՞ աճում հոգին, նրա հետ չի՞ հասունանում ու հզորանում, կամ նրա հետ թառամում ու բթանում»։ Միաժամանակ, ոչ առանց կարեկցանքի, նա մեջբերում էր հոգու անմահությունը ճանաչող մտածողներին (Յոհան Հերդեր, Մոզես Մենդելսոն և ուրիշներ)։ Ռադիշչևի դիրքորոշումը ոչ թե աթեիստական է, այլ ագնոստիկական, որը լիովին համապատասխանում է նրա աշխարհայացքի ընդհանուր սկզբունքներին, որն արդեն բավականին աշխարհիկ է, կենտրոնացած է աշխարհակարգի «բնականության» վրա, բայց խորթ է անաստվածությանը և նիհիլիզմին[25]։

Փիլիսոփայական գրականության մեջ Ռադիշչևին Լոքի հետ միասին համարում են առաջիններից մեկը նրանցից, ովքեր բարձրացրել են հարաբերությունների տրամաբանական վերլուծության հարցը, որը չի հանդիպում ոչ արիստոտելյան, ոչ էլ սխոլաստիկ տրամաբանության համակարգերում։ Նա դատողությունն անվանում է իրերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների իմացություն։ Նրա կողմից ճանաչված երեք տեսակի եզրակացություններից երկուսը հիմնված են իրերի միջև փոխհարաբերությունների բնույթի իմացության վրա։ Նա դրանք անվանում է «հավասարումներ» և «նմանություններից եզրակացություններ»։ Տրամաբանության օրենքների շարքում Ռադիշչևը առաջին տեղում դնում է ինքնության օրենքը՝ դրա մեջ դնելով ավանդական տրամաբանության մեջ ընդհանուր ընդունված բովանդակությունը, մտահանգման ընթացքում հասկացությունը չփոխարինելով հայեցակարգի ընդունված որևէ այլ բովանդակությամբ։

ԽՍՀՄ փոստային նամականիշերի շարք, 1949
ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1952
Ռուսական փոստային նամականիշ, 2013

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի հուլիսի 13-ին, ի պատիվ Ալեքսանդր Ռադիշչևի, 1978 թվականի օգոստոսի 9-ին Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանում Լյուդմիլա Չեռնիխի և Նիկոլայ Չեռնիխի կողմից հայտնաբերված աստերոիդը ստացել է (2833) Ռադիշչև[26] անվանումը։

Մոսկվայում Ռադիշչևի պատվին անվանակոչվել են Վերին և Ներքին Ռադիշչևյան փողոցները։ Վերին Ռադիշչևյան փողոցում կանգնեցվել է գրողի հուշարձանը։ ԽՍՀՄ շատ քաղաքներում անվանակոչվել են փողոցներ, ծառուղիներ, պուրակներ և բնակավայրեր, ինչպիսիք են Ռադիշչևո գյուղը (Ուլյանովսկի մարզ), Իրկուտսկ քաղաքի արվարձաններից մեկը և մի շարք այլ բնակավայրեր։

Սանկտ Պետերբուրգում Մարատի փողոցի 14 շենքի վրա հուշատախտակ է տեղադրվել՝ «1775-1790 թվականներին այս տանը ապրել է նշանավոր հեղափոխական Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչևը։ Այստեղ նա իր սեփական տպարանում հրատարակել է «Ճամփորդություն Սանկտ Պետերբուրգից Մոսկվա» գիրքը»։

Ի հիշատակ Ռադիշչևի՝ Սիբիրյան աքսորավայր կատարած ճանապարհորդության և 1797 թվականին աքսորից նրա վերադարձի, 1952 թվականին Օմսկի մարզի Մուրոմցևոյի շրջանի Արտին գյուղում կանգնեցվել է կոթող։ 1967 թվականին կոթող է տեղադրվել նաև Օմսկի մարզի Բոլշեուկովսկի շրջանի Ֆիրսովո գյուղում, որտեղ գրողն այցելել է 1790 թվականին։ Ի պատիվ Ռադիշչևի ուղևորության՝ Օմսկի մարզի Նիժնեօմսկի շրջանի գյուղերից մեկը վերանվանվել և ստացել է Ռադիշչևո անվանումը։ 1991 թվականին Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկ քաղաքում Ռադիշչևի հիշատակին կանգնեցվել է կոթող։

Սարատովում գրողի անունով է կոչվել թանգարան՝ Ռադիշչևի անվան գեղարվեստի պետական ​​թանգարանը, իսկ գլխավոր շենքի դիմաց տեղադրվել է Ռադիշչևի կիսանդրին։

Մալոյարոսլավեցում և Կուզնեցկում անցկացվում են ամենամյա ռադիշչևյան ընթերցումներ։

301 նախագծի շոգենավն անվանվել է գրողի պատվին[27]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Радищев А. Н. Путешествие из Петербурга в Москву — СПб.: б. и., 1790. — 453 с.
  • Радищев А. Н. Князь М. М. Щербатов, «О повреждении нравов в России»; А. Н. Радищев, «Путешествие из Петербурга в Москву». С предисловием Искандера (Александр Иванович Герцен). — London, Trübner, 1858.
  • Радищев А. Н. Сочинения. В двух томах./ Под ред. Пётр Александрович Ефремова. — СПб., изд. Черкесова, 1872. (издание уничтожено цензурой)
  • Радищев А. Н. Полное собрание сочинений А. Радищева / Ред., вступ. ст. и прим. В. В. Каллаша. Т. 1. — М.: В. М. Саблин, 1907. — 486 с.: п., То же Т. 2. — 632 с.: ил.
  • Радищев А. Н. Полное собрание сочинений. Т. 1 — М.; Л.: Академия наук СССР, 1938. — 501 с.: п. То же Т. 2 — М.; Л.: Академия наук СССР, 1941. — 429 с.
  • Радищев А. Н. Стихотворения / Вступ. ст., ред. и примеч. Г. А. Гуковского. Ред. коллегия: Илья Александрович Груздев, Валерий Павлович Друзин, Александр Михайлович Еголин [и др.]. — Л.: Сов. писатель, 1947. — 210 с.: п.
  • Радищев А. Н. Избранные сочинения / Вступ. ст. Г. П. Макогоненко. — М.; Л.: Гослитиздат, 1949. — 855 с.: П, к.
  • Радищев А. Н. Избранные философские сочинения / Под общей ред. и с предисл. И. Я. Щипанова. — Л.: Госполитиздат, 1949. — 558 с.: п.
  • Радищев А. Н. Путешествие из Петербурга в Москву. 1749—1949 / Вступит. статья Д. Д. Благого. — М.; Л.: Гослитиздат, 1950. — 251 с.: ил.
  • Радищев А. Н. Избранные философские и общественно-политические произведения. [К 150-летию со дня смерти. 1802—1952] / Под общ. ред. и со вступит. статьёй И. Я. Щипанова. — М.: Госполитиздат, 1952. — 676 с.: п.
  • Радищев А. Н. Стихотворения / Вступ. ст., подготовка текста. и примеч. Г. Макогоненко. — Л.: Сов. писатель, 1953. — 210 с.: п., 50 000 экз. (Библиотека поэта. Малая серия).
  • Радищев А. Н. Путешествие из Петербурга в Москву / [Вступит. статья Д. Благого]. — М.: Дет. лит., 1970. — 239 с. То же — М.: Дет. лит., 1971. — 239 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենին Վ. Ի., Վելիկոռուսների ազգային հպարտության մասին
  • Երկերի ժողովածու, հ. 26
  • Ղազար Այվազյան, Ռուս առաջին գրող-ռևոլյուցիոներ Ա. Ն. Ռադիշչևը, Ե., 1949
  • Благой Д. Д., История русской литературы XVIII века, М., 1960
  • Кулакова Л. И., Западов В. А., А. Н. Радищев, «Путешествие из Петербурга в Москву»
  • Венедикт Александрович Мякотин На заре русской общественности: [А. Н. Радищев]. — Ростов-на-Дону, 1904. — 87 с. Онлайн-версия в электронной библиотеке Российская государственная библиотека.
  • Павел Елисеевич Щёголев Из истории журнальной деятельности А. Н. Радищева: (1789 г.). — СПб., 1908. — 21 с. Онлайн-версия в электронной библиотеке Российская государственная библиотека.
  • Юлий Исаевич Айхенвальд Радищев. — М., 1917. — 20 с. — (Серия жизнеописаний «Сеятели правды»). Онлайн-версия в электронной библиотеке Российская государственная библиотека.
  • Георгий Пантелеймонович Макогоненко Радищев и его время — М.: Гослитиздат, 1956. — 774 с.
  • Орешкин В. В. Социально-экономические взгляды А. Н. Радищева // Всемирная история экономической мысли: В 6 томах / Гл. ред. В. Н. Черковец. — М.: Мысль, 1987. — Т. I. От зарождения экономической мысли до первых теоретических систем политической жизни. — С. 547—556. — 606 с. — 20 000 экз. — ISBN 5-244-00038-1
  • Радищев Александр Николаевич / Александр Васильевич Западов // Проба — Ременсы. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 21).
  • Николай Иванович Стяжкин , Силаков В. Д. Краткий очерки стории общей и математической логики в России. М., 1962.
  • Алексей Иванович Шеметов Прорыв: Повесть об Александре Радищеве. — М.: Политиздат, 1974 (Пламенные революционеры) — 400 с, ил. То же. — 2-е изд., перераб. и доп. — 1978. — 511 с, ил.
  • Вячеслав Евгеньевич Якушкин (1890–1907). «Радищев, Александр Николаевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Радищев, Александр Николаевич // Томск от А до Я: Краткая энциклопедия города. / Под ред. Н. М. Дмитриенко. — 1-е изд. — Томск: Изд-во НТЛ, 2004. — С. 286. — 440 с. — 3000 экз. — ISBN 5-89503-211-7.
  • Рассказова Л. В. Александр Радищев в кривом зеркале знаменитой серии ЖЗЛ. О книге о. И. Елисеевой «Радищев». М., 2015, серия ЖЗЛ.
  • Виноградова Л. А. Лекция 6. Развитие частнопредпринимательского книгоиздательства и книжной торговли в России в конце XVIII - первой половине XIX в. // История книжного дела в России (988-1917) / под ред. Александр Алексеевич Говорова. — Москва: Изд-во МПИ, 1991. — ISBN 5-7043-0557-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 6. — С. 143—148.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907.
  3. 3,0 3,1 3,2 Русский биографический словарь (ռուս.) / под ред. А. А. Половцов, Н. П. Чулков, Н. Д. Чечулин, В. В. Мусселиус, М. Г. Курдюмов, Ф. А. Витберг, И. А. Кубасов, С. А. Адрианов, Б. Л. Модзалевский, Е. С. ШумигорскийСПб., М..
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Радищев Александр Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Александр Вениаминович Храбровицкий Где родился и где провёл детство А. Н. Радищев? // Русская литература. Л., 1974. № 3. С. 180—181. Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
  7. «Мемориальная доска Радищеву А. Н.». Энциклопедия Санкт-Петербурга. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  8. Гуковский Г. А. Русская литература XVIII века. — М., 1999. — С. 367—405.
  9. Виноградова, 1991
  10. Абель Исаакович Старцев // Вопросы литературы, 1958, № 2. — С. 172—175.
  11. Андрей Борисович Зубов. Размышления над причинами революции в России. Опыт восемнадцатого столетия Արխիվացված 2016-03-11 Wayback Machine
  12. 12,0 12,1 Андрей Борисович Зубов Крепостное состояние в Императорской России и его уроки сегодня Արխիվացված 2015-03-24 Wayback Machine (лекция)
  13. «Полное собрание законов Российской Империи. Собрание Первое. Том XXIII». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. «Гердер». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. Лосский А. Русский биографический словарь. 1910.
  16. Александр Валерьевич Кобак, Юрий Минаевич Пирютко Исторические кладбища Санкт-Петербурга. — 2-е изд. — М.: Центрполиграф, 2011. — С. 402. — 797, [3] с. — 1500 экз. — ISBN 978-5-227-02688-0
  17. 17,0 17,1 «Декабристы на земле Енисейской». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  18. Минчик С. С. Грибоедов и Крым. — Симферополь, 2011. — С. 172—173.
  19. Пушкин А. С. Полное собрание сочинений. Т. X. 3-е изд. — М.: Наука, 1966. — С. 61.
  20. А. С. Пушкин. Критика и публицистика Արխիվացված 2007-06-15 Wayback Machine. АЛЕКСАНДР РАДИЩЕВ
  21. А. А. Костин. «Путешествие из Петербурга в Москву» А. Н. Радищева в контексте современной ему нравоучительной литературы. Автореф. … к.ф.н. СПб., 2005. — 22 с.
  22. «Радищев. Биография». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  23. ««О человеке, его смертности и бессмертии»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  24. Ждан А. Н. История психологии от Античности до наших дней: учебник для вузов. — Изд. 9-е, испр. и доп. — М.: Академический Проект; Трикста, 2012. — С. 164—166.
  25. Введение в философию: Учеб. пособие для вузов / Авт. колл.: Фролов И. Т. и др. — М., 2007. — С. 163.
  26. Циркуляры малых планет за 13 июля 1984 года Արխիվացված 2016-03-04 Wayback Machine — в документе надо выполнить поиск Циркуляра № 8913 (M.P.C. 8913)
  27. «Теплоход «Александр Радищев» (проект 301)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ռադիշչև» հոդվածին։