Ալեքսանդր Մանասյան (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Մանասյան
Ծնվել էսեպտեմբերի 7, 1940(1940-09-07)[1] (83 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1962)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1985)
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
ԱնդամությունՀՀ ԳԱԱ[2]

Ալեքսանդր Սարգսի Մանասյան (սեպտեմբերի 7, 1940(1940-09-07)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1989): ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մանասյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 7-ին, Բաքու քաղաքում։ 1962 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1962-1965 թվականներին եղել է Բաքվի «Կոմունիստ» հայերեն հանրապետական թերթի լրագրող, 1966-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի ասպիրանտ։ 1992-2003 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, 2003 թվականից՝ Երևանի պետական համալսարանի տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնների վարիչ։ 1988-1991 թվականներին եղել է «Արցախ» հայրենակցական միության, 1991-1995 թվականներին՝ «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ[4]։ Մանասյանը գլխավորում է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությունը[5]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Գիտական գիտելիքի զարգացման պրոբլեմը» թեմայով, 1986 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Գիտական գիտելիքի օբյեկտիվության մեթոդաբանական սկզբունքները և գիտության միասնությունը» թեմայով[6]։

Աշխատությունները վերաբերում են գիտության փիլիսոփայության ու մեթոդաբանության բնագավառին, գիտական իմացության մեջ օբյեկտիվի և սուբյեկտիվի փոխհարաբերությանը, գիտելիքի օբյեկտիվության ներգիտական սկզբունքներին (պատճառականություն, պարզություն, համաչափություն և այլն)։ Զբաղվում է նաև Ղարաբաղյան հիմնահարցի պատմաքաղաքական և միջազգային իրավունքների հիմքերի վերլուծությամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական փիլիսոփայական ակադեմիայի անդամ, 1994
  • ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 2006[3]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ. Ղևոնդյան, Ալ. Մանասյան։ Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել... Երևան, 2010, էջ 160։
  • Ղարաբաղյան հիմնախնդիր։ Փաստարկներ և փաստաթղթեր, Երևան, 2004։
  • Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության հայելում, Երևան, 2003։
  • Գիտություն և աշխարհայացք, Երևան, 1977։
  • Проблема развития научного знания, Е., 1973.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=315&langid=2
  2. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
  3. 3,0 3,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 602։
  5. Ալեքսանդր Մանասյանը 75 տարեկան(չաշխատող հղում)
  6. «Ալեքսանդր Սարգսի Մանասյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մանասյան (փիլիսոփա)» հոդվածին։