Ալեքսանդր Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Այվազյան
Ծնվել էմայիսի 30, 1960(1960-05-30)[1] (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1983)
Մասնագիտությունբժիշկ և թերապևտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2004)
Ծնողներհայր՝ Արտեմ Այվազյան

Ալեքսանդր Արտեմի Այվազյան (մայիսի 30, 1960(1960-05-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2004):

Արտեմ Այվազյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Այվազյանը ծնվել է 1960 թվականի մայիսի 30-ին, Երևանում։ 1967-1977 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Պավել Լիսիցիանի անվան թիվ 34 միջնակարգ դպրոցը։ 1977-1983 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1983-1985 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա։ 1985-1988 թվականներին աշխատել է Արտաշատի կենտրոնական հիվանդանոցում` որպես թերապևտ։ 1988-1991 թվականներին եղել է Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գործառնական ախտորոշման բժիշկ, 1991-1992 թվականներին` Երևանի պետական բժշկական ինստիտուտի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում գործառնական ախտորոշման բժիշկ։ 1999-2007 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի դոցենտ, միաժամանակ՝ 2005-2006 թվականներին՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-6 կուրսերի դեկան, 2007-2008 թվականներին` ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցում գործառնական ախտորոշման բժիշկ, 2008-2011 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկայի ղեկավար[2]։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման եղանակների մշակմանը։ Ապացուցել է, որ ՀՀ-ում պարբերական հիվանդությունը 15%-ի դեպքերում ընթանում Է գաղտնի։ Պարզել է, որ պարբերական հիվանդության նոպաների կանխարգելման նպատակով կոլխիցին օգտագործելիս տարիքի հետ չի կարելի նրա դեղաչափն իջեցնել, նշել բազմաթիվ գործոնների ազդեցությունը ամիլոիդոզի վրա։ Այվազյանը հեղինակ է ավելի քան 250 գիտական աշխատանքների[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի թերապևտ-ինտերնիստների անդամ (1997)
  • Հայաստանի ռևմատոլոգների անդամ (2000)
  • Հայկական բժշկական ընկերակցության անդամ (2005)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊԲՀ 75-ամյակի ոսկե մեդալ (2005)
  • ԵՊԲՀ 90-ամյակի արծաթե մեդալ (2010)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան, Ալեքսանդր Արտեմի (2001) Պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդների մշակումը. Doctor of Sciences thesis, Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2168
  2. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  4. Այվազյան, Ալեքսանդր Արտեմի (2001 թ․ սեպտեմբերի 27). «Պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդների մշակումը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Այվազյան» հոդվածին։