Ալեքսանդր Աբդուլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Աբդուլով
ռուս.՝ Александр Гаврилович Абдулов
Ծնվել էմայիսի 29, 1953(1953-05-29)[1]
ԾննդավայրՏոբոլսկ, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Մահացել էհունվարի 3, 2008(2008-01-03)[3][1] (54 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հաղորդավար, երգիչ, դերասան, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
Ծնողներհայր՝ Գավրիլ ԴանիլովիչնԱբդուլով
Ամուսին(ներ)Իրինա Ալֆյորովա
Երեխա(ներ)Քսենիա Ալֆյորովա
Պարգևներ և մրցանակներ

Ալեքսանդր Գավրիիլովիչ Աբդուլով (ռուս.՝ Александр Гавриилович Абдулов, մայիսի 29, 1953(1953-05-29)[1], Տոբոլսկ, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - հունվարի 3, 2008(2008-01-03)[3][1], Մոսկվա, Ռուսաստան[2]), կինոյի և թատրոնի ռուս խորհրդային դերասան, կինոռեժիսոր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1986), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1991)[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աբդուլովը ծնվել է 1953 թվականի մայիսի 29-ին Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում[6]։ Հայրը՝ Գավրիիլ Դանիլովիչ Աբդուլովը (25 մսրտի (7 ապրիլի), 1908 – 24 փետրվարի, 1980)[7], երկու տարի որպես ռեժիսոր աշխատել է տեղի թատրոնում, որն այդտեղ էր տեղափոխվել Ֆերգանայից։ Մայրը եղել է Լյուդմիլա Ալեքսանդրովնա Աբդուլովան (ծնվել է 1921 թվականին)[8]։ 1956 թվականին Աբդուլովների ընտանիքը վերադարձել է Ֆերգանա[9]։ Ալեքսանդր Աբդուլովը եղել է ընտանիքի կրտսեր զավակը և ունեցել է երկու ավագ եղբայր՝ Ռոբերտ Կրայնովը (1940 – 4 դեկտեմբերի, 2011, մոր առաջին ամուսնությունից) և Վլադիմիր Աբդուլովը (1947-1980, սպանվել է)[10]։ Հայրը նույնպես առաջին ամուսնությունից ունեցել է որդի՝ Յուրի Աբդուլովը (1932-2007). պատերազմի ավարտից հետո Ալեքսանդր Աբդուլովի հորը հայտնել են, որ նրա կինն ու որդին անհայտ կորել են, և նա ամուսնացել է երկրորդ անգամ[11]։

Թատրոնի բեմում Ալեքսանդր Աբդուլովն առաջին անգամ հանդես է եկել հինգ տարեկանում՝ Ֆերգանայի դրամատիկական թատրոնում մասնակցելով «Կրեմլի կուրանտները» ներկայացմանը[12]։ Սակայն նա չի ձգտել դառնալ դերասան. դպրոցում նա զբաղվել է սպորտով, ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի թեկնածուի կոչում (սուսերամարտ)[13], հետաքրքրվել է երաժշտությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո Ալեքսանդր Աբդուլովը հոր պնդմամբ փորձել է ընդունվել Շչեպկինի անվան թատերական ուսումնարան, սակայն չի հաջողվել։ Վերադառնալով Մոսկվայից՝ նա ընդունվել է Ֆերգանայի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ֆակուլտետ[14]։ Միաժամանակ նա աշխատել է թատրոնում՝ հոր մոտ[12]։ Մեկ տարի անց Ալեքսանդր Աբդուլովն ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, որտեղ սովորել է Իոսիֆ Ռաևսկու կուրսում։

Աշխատանքը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին[15] Ալեքսանդր Աբդուլովին իր թատերախումբ է հրավիրում Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Մարկ Զախարովը, որի ուշադրությանն էր արժանացել Աբդուլովի խաղը դիպլոմային ներկայացման մեջ։ Աբդուլովին առաջարկում են լեյտենանտ Պլուժնիկովի գլխավոր դերը Բորիս Վասիլևի «Ցուցակներում նշված չէ» (ռուս.՝ «В списках не значился») վիպակի բեմադրության մեջ։ Այդ դերի համար Աբդուլովն արժանացել է «Թատերական գարուն» մրցանակի[16]։

Հետագայում Ալեքսանդր Աբդուլովի թատերական գործունեությունը կապված է եղել Զախարովի թատրոնի հետ։ Նրա ամենահայտնի թատերական աշխատանքներից է «Յունոնա և Ավոս» ներկայացումը Լենկոմի թատրոնում։ «Բարբարոսն ու հերետիկոսը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի) ներկայացման մեջ իր դերակատարման համար Աբդուլովն ստացել է «Բյուրեղապակե Տուրանդոտ», «Կ. Ս. Ստանիսլավսկու հիմնադրամի» մրցանակ, ինչպես նաև արժանացել է Ե. Լեոնովի անվան միջազգային թատերական հիմնադրամի պատվոգրի[14]։

1993 թվականին Ալեքսանդր Աբդուլովը կազմակերպել և գլխավորել է «Задворки» փառատոնը, որի եկամտի մեծ մասը հատկացվում էր բարեգործության։ Օրինակ՝ Ալեքսանդր Աբդուլովի ու Լենկոմի թատրոնի աշատակիցների, ինչպես նաև փառատոնին հրավիրված էստրադային ճանաչված արտիստների ու ռոք-երաժիշտների ջանքերով վերանորոգվել է և Ռուսական ուղղափառ եկեղեցուն հանձնվել Աստվածածնի ծննդյան եկեղեցին, որ գտնվում է Լենկոմի թատրոնի մոտ[16]։

Աշխատանքը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների սկզբից Ալեքսանդր Աբդուլովը նկարահանվել է կինոյում։ Իր առաջին դերն ստացել է 1974 թվականին՝ դեռ ուսանողական տարիներին, երբ Միխայիլ Պտաշուկի «Վիտյայի, Մաշայի ու ծովային հետևակազորի մասին» ֆիլմում կատարել է ծովային հետևակազորային Կոզլովի էպիզոդիկ դերը։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 112 ֆիլմում։

Մեծ ճանաչում է ձեռք բերել «Սովորական հրաշք» (1978, Եվգենի Շվարցի համանուն պիեսի հիման վրա բեմադրել է Մարկ Զախարովը) կատարած Արջի դերի շնորհիվ։ Հաջողություն է ունեցել նաև Ալեքսանդր Վոլոդինի պիեսի հիման վրա Պավել Արսենևի կողմից նկարահանված «Սիրելիներից մի բաժանվեք» մելոդրաման (ռուս.՝ «С любимыми не расставайтесь», 1979), որտեղ Աբդուլովը մարմնավորել է գլխավոր հերոսին՝ Միտյային, իսկ գլխավոր հերոսուհու դերը կատարել է նրա կինը՝ Իրինա Ալֆյորովան։

Ալեքսանդր Աբդուլովի լավագույն կինոդերերի շարքում են Նիկիտայի դերը Տատյանա Լիոզնովայի «Դիմակահանդես» (1981) ֆիլմում, Ռոբերի դերը Ալլա Սուրիկովայի «Որոնեք կնոջը» (ռուս.՝ «Ищите женщину», 1982) և քնարական հերոս Իվանի դերը «Կախարդները» (ռուս.՝ «Чародеи», 1982) ֆիլմում։ Ալեքսանդր Աբդուլովը նկարահանվել է կատակերգություններում («Ամենահմայիչն ու գրավիչը», «Գեղեցիկ կանանց համար» (ռուս.՝ «За прекрасных дам!»), «Սիրո բանաձևը», «Այն նույն Մյունխաուզենը»), դրամաներում («Պաշտպանիր ինձ, իմ թալիսման» և «Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը» (ռուս.՝ «Леди Макбет Мценского уезда»), երկուսն էլ նկարահանել է Ռոման Բալայանը), «Սև ջրի վրա» (ռուս.՝ «Над тёмной водой»), Դմիտրի Մեսխիև), քրեական արկածային («Մադամ Վոնգի գաղտնիքները»), դետեկտիվ («Տասը փոքրիկ նեգրերը», Ստանիսլավ Գովորուխին), պատմական («Գարդեմարիններ, առա՛ջ», Սվետլանա Դրուժինինա) ֆիլմերում։

Ալեքսանդր Աբդուլովի մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից առավել հաջող են եղել Մարկ Զախարովի ու Սերգեյ Սոլովյովի աշխատանքները, որոնք դարձել են 1980-1990-ական թվականների նշանակալի իրադարձություններ։ 1991 թվականին Աբդուլովն սկսել է համագործակցել ռեժիսոր Վիկտոր Սերգեևի հետ. նրանց առաջին համատեղ աշխատանքը՝ «Հերոսը» ֆիլմը, եղել է հայրենական ֆիլմերի տեսավարձույթի առաջատարներից մեկը։ Հաջողություն է ունեցել նաև «Եկատերինա Սեմյոնովայի տարօրինակ տղամարդիկ» ֆիլմը, որում Ալեքսանդր Աբդուլովի հետ միասին նկարահանվել են նաև Նատալյա Ֆիսոնն ու Անդրեյ Սոկոլովը։ 1997 թվականին էկրան է բարձրացել Վիկտոր Սերգեևի «Շիզոֆրենիա» ֆիլմը, որի սցենարի գրել է Ալեքսանդր Աբդուլովը։

Առանձնակի հաջողության է արժանացել Կորովևի դերը 2005 թվականի «Վարպետը և Մարգարիտան» հեռուստասերիալում, որ նկարահանել է Վլադիմիր Բորտկոն։

2000 թվականին տեղի է ունեցել Ալեքսանդր Աբդուլովի ռեժիսորական դեբյուտը խաղարկային կինոյում։ Նա նկարահանել է «Բրեմենյան երաժիշտները» մյուզիքլը համանուն հեքիաթի մոտիվներով։ Նախկինում՝ 1990 թվականին, նա նկարահանել էր «Հետնաբակեր, կամ Եկեղեցին պետք է մնա եկեղեցի» վավերագրական ֆիլմը[16]։

Ալեքսանդր Աբդուլովի անմիջական մասնակցությամբ կրկին սկսել է անցկացվել Մոսկվայի միջազգային կինոփառատոնը. 1995 թվականից սկսած՝ Աբդուլովը մի քանի տարի եղել է փառատոնի գլխավոր տնօրենը[16][17]։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի վերջին Ալեքսանդր Աբդուլովը վիրահատվել է Սևաստոպոլի կլինիկայում (պատռում առաջացնող խոց)։ Վիրահատությունից մի քանի ժամ անց սկսվել են լուրջ խնդիրներ՝ կապված սրտի հետ։ Վեց ժամ Աբդուլովն անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո նրան տեղափոխել են Մոսկվայի Բակուլևի անվան սրտաբանական կենտրոն։ Տեղափոխությունը բացասաբար է անդրադարձել դերասանի օրգանիզմի վրա։ Երեք օր անց նրա վիճակը կտրուկ վատացել է[18]։ Սեպտեմբերի սկզբին Աբդուլովը տեղափոխվել է Իսրայել, որտեղ «Իխիլով» հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել է թոքի չորրորդ փուլի քաղցկեղ (անբուժելի)[19][20]։ Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իսրայելի բժիշկները եկել են այն եզրահանգման, որ թոքի քաղցկեղի պատճառը եղել է այն, որ դերասանը երկար տարիներ ծխել է[21]։

Ալեքսանդր Աբդուլովը մահացել է 2008 թվականի հունվարի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով 7:20 Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության կենտրոնում[18]։ Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Աստվածամոր ծննդյան եկեղեցում։ Նույն օրը նա թաղվել է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկական լավ պատրաստվածությունն Ալեքսանդր Աբդուլովին թույլ է տվել գրեթե բոլոր ֆիլմերում նկարահանվել առանց փոխարինողի։ Կինոփառատոններից մեկում նա մրցանակի է արժանացել որպես լավագույն կասկադյոր «Սպանել վիշապին» (1988) ֆիլմում կատարած հնարքի համար[14]։
  • Ալեքսանդր Աբդուլովը հաճախ է եղել ՈՒՀԱ Բարձրագույն լիգային ժյուրիի անդամ, ինչպես նաև երկու անգամ եղել է ՈՒՀԱ «Голосящий КиВиН» փառատոնի ժյուրիի անդամ (2005, 2006)։
  • Ալեքսանդր Աբդուլովը երկրպագել է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբին[22]։
  • 1991 թվականին մասնակցել է «Հրաշքների դաշտ» հաղորդման՝ Վլադիսլավ Լիստևի վարած վերջին թողարկմանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Գավրիլա Դանիլովիչ Աբդուլով (1908-1980)
  • Եղբայր՝ Յուրի Աբդուլով (1932-2007)
  • Մայրը՝ Լյուդմիլա Ալեքսանդրովնա Աբդուլովա (ծնվել է 1921 թվականին)
  • Եղբայր՝ Ռոբերտ Կրայնով (1940 - 4 դեկտեմբերի, 2011)[23]
  • Եղբայր՝ Վլադիմիր Աբդուլով (24 փետրվարի, 1947 - 2 մայիսի, 1980)[24]
  • Առաջին (փաստացի) կինը՝ Տատյան Լեյբել
  • Առաջին կինը (1976-1993)՝ Իրինա Ալֆյորովա (ծնվել է 1951 թվականին), դերասանուհի (պսակադրվել են)
    • Որդեգրյալ դուստր՝ Քսենյա Ալֆյորովա (ծնվել է 1974 թվականին), դերասանուհի, Իրինայի դուստրն առաջին ամուսնությունից
      • Թոռ՝ Եվդոկիա (ծնվ.՝ 4 ապրիլի, 2007)
  • Երկրորդ (փաստացի) կինը՝ Գալինա Լոբանովա, բալետի պարուհի
  • Երկրորդ կինը (2006 թվականից)՝ Յուլիա Նիկոլաևնա Աբդուլովա (օրիորդական ազգանունը՝ Մեշինա, ծնվել է 1975 թվականին), իրավաբան
    • Դուստրը՝ Եվգենյա Աբդուլովա (ծնվ.՝ 21 մարտի, 2007 թվական)[12]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Ֆիլմ Արդյունք
1991 Նիկա Երկրորդ պլանի լավագույն դերասան[25] Сукины дети (1990) Առաջադրված
1991 Նիկա Երկրորդ պլանի լավագույն դերասան[25] Տունը աստղալից երկնքի ներքո (1991) Առաջադրված

Պետական պարգևներ և կոչումներ

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (6 օգոստոսի, 2007) – թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման և ստեղծագործական բազմամյա գործունեության համար[26][27][28]
  • Պատվո շքանշան (25 օգոստոսի, 1997) – թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար[29]
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն (16 սեպտեմբերի, 2002 թվական) – թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար[30]
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1986)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (28 նոյեմբերի, 1991) – արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար
  • ԽՍՀՄ սպորտի վարպետ (սուսերամարտ)[12]

Մասնագիտական մրցանակներ

  • «Թատերական գարուն» մրցանակ – «Ցուցակներում նշված չէ» ներկայացման մեջ լեյտենանտ Պլուժնիկովի դերակատարման համար
  • «Բյուրեղապակե Տուանդոտ» մրցանակ – «Բարբարոսն ու հերետիկոսը» ներկայացման մեջ դերակատարման համար
  • «Կ. Ս. Ստանիսլավսկու հիմնադրամի» մրցանակ – «Բարբարոսն ու հերետիկոսը» ներկայացման մեջ դերակատարման համար
  • «Ճայը» մրցանակ (ТВ-6, 1997)
  • «Ոսկե խոյ» պրոդյուսերական մրցանակ – «Կինեմատոգրաֆիական տարվա մարդ» («Кинотавр», 1998)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ «երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում («Արտիստուհին», փետրվար, 2008, հետմահու)[31]
  • Դիպլոմ տղամարդու լավագույն դերակատարման համար («Շիզոֆրենիա» ֆիլմ, V համառուսաստանյան կինոփառատոն «Виват, кино России!», 1997)
  • Ե Լեոնովի անվան միջազգային թատերական հիմնադրամի պատվոգիր – «Բարբարոսն ու հերետիկոսը» ներկայացման մեջ կատարած դերի համար
  • Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար, «Խաղաղ հորձանուտներ» ֆիլմ (Կատակերգական ֆիլմերի փառատոն Նովգորոդում, 2000)
  • «Ոսկե պայտ» մրցանակ «Բրեմենյան երաժիտներ & Co» ֆիլմի ռեժիսուրայի համար (Սիրո մասին ֆիլմերի փառատոն Խանժոնկովի տանը, 2001)
  • Մրցանակ «Странник» (Ֆանտաստների միջազգային ասոցիացիա Սանկտ Պետերբուրգում)[14]
  • «Տարվա լավագույն դերասան» մրցանակ «Русское зарубежье» կինոփառատոնւոմ («Ոչ մի տեղից սիրով, կամ Ուրախ թաղում» ֆիլմում դերակատարման համար, 2008)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Աբդուլովի շիրմաքարը

2009 թվականի մայիսի 29-ին նրա գերեզմանին տեղադրվել է հուշարձան (քանդակագործ՝ Վլադիմիր Մատյուխին)։ Հուշարձանը պատրաստված է գորշասպիտակ բազալտից, իսկ ձախ անկյունում տեղադրված է սպիտակ մարմարից պատրաստված խաչ։ Աբդուլովի նկարը վերցված է Մարկ Զախարովի «Սպանել վիշապին» ֆիլմի կինոփորձերի ժամանակ արված լուսանկարներից։ Ալեքսանդր Աբդուլովի անվան ու ազգանվան տառերը գրված են վեր բարձրացող աստիճանների տեսքով։ Հուշարձանն ստեղծվել է դերասանի այրու՝ Յուլիա Աբդուլովայի, ու նրա մտերիմ ընկերոջ՝ Լեոնիդ Յարմոլնիկի մտահղացմամբ[32]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լենկոմ»

  • 1975 – «Ցուցակներում նշված չէ», Բորիս Վասիլև, ռեժիսոր՝ Մարկ Զախարով – լեյտենանտ Պլուժնիկով
  • 1976 – «Խոակին Մուրյետայի աստղը և մահը», Ալեքսեյ Ռիբնիկով, ռեժիսոր՝ Մ. Զախարով – Խոակին
  • 1976 — «Համլետ», Վիլյամ Շեքսպիր, ռեժիսոր՝ Ա. Տարկովսկի – Մարցել
  • 1979 – «Դաժան խաղեր», Ալեքսեյ Արբուզով – Նիկիտա
  • 1981 – «Յունոնա և Ավոս», Ալեքսեյ Ռիբնիկով, ռեժիսոր՝ Մարկ Զախարով – Ֆերնանդո Լոպես, թատրոնի մարդը, վառվող հերետիկոս
  • 1983 – «Լավատեսական ողբերգություն, Վսեվոլոդ Վիշնևսկի – Խռպոտ
  • 1984 – «Թանկագին Պամելա»
  • 1986 – «Խղճի բռնապետություն», Միխայիլ ՇատրովՎերխովենսկի
  • 1986 — «Համլետ», Վիլյամ Շեքսպիր, ռեժիսոր՝ Գ. Պանֆիլով – Լաերտ
  • 1989 – «Հիշատակի աղոթք», Գրիգորի Գորին – Մենախեմ-Մենդլ
  • 1990 – «Դպրոց էմիգրանտների համար», Դմիտրի Լիպսկերով – Տրուբեցկոյ
  • 1997 – «Բարբարոսն ու հերետիկոսը» (ըստ Դոստոևսկու «Խաղամոլը» վեպի) – Ալեքսեյ Իվանովիչ
  • 2005 – «Խավարում» (ըստ «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի) – Մաքմերֆի (եղել է նաև ներկայացման ռեժիսոր)
  • 2005 — «Ամուսնություն» – Կոչկարյով (խաղացել է պրեմիերաներում)
  • «Ամեն ինչ անցնում է»
  • «Թատերական ուղղվածությամբ դպրոց»
  • «Դահճի լացը» – Դահիճ

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1969 ֆ Ոսկի Золото պարտիզան
1973 ֆ Այդ պատուհանների մոտ Возле этих окон… Սաշա, երիտասարդ նավաստի (տիտրերում նշված չէ)
1973 ֆ Վիտյայի, Մաշայի ու ծովային հետևակազորի մասին Про Витю, про Машу и морскую пехоту դեսանտավոր Կոզլով
1974 ֆ Մոսկվա, սեր իմ Москва, любовь моя փեսացու
1974 ֆ Վերան ու Ֆեոդորը (կ/մ) Вера и Фёдор Ֆեոդոր
1976 ֆ Ոսկե գետակ Золотая речка Բորիս Ռոգով
1976 ֆ Յոթանասուներկու աստիճան զրոյից ներքև Семьдесят два градуса ниже нуля Լյոնկա Սավոստիկով
1976 ֆ 12 աթոռ 12 стульев Էռնեստ Պավլովիչ Շչուկին, ինժեներ
1977 ֆ Ալ ծաղիկ Аленький цветочек Հրեշ և արքայազն
1977 ֆ Փախուստ բանտից Побег из тюрьмы Նիկոլայ Բաուման
1977 ֆ Ռազմաճակատ ռազմաճակատի գծից այն կողմ Фронт за линией фронта զինվոր (տիտրերում նշված չէ)
1978 ֆ Սովորական հրաշք Обыкновенное чудо Արջ
1978 ֆ Կապիտանի աղջիկը Капитанская дочка Պյոտր Գրինյով
1978 ֆ Գեղեցիկ տղամարդ Красавец-мужчина Պիեռ
1978 ֆ Երկուսը նոր տանը Двое в новом доме Սերգեյ
1978 ֆ Ամեն ինչ որոշում է ակնթարթը Всё решает мгновение Վարենցով, Նադյայի առաջին մարզիչը
1979 ֆ Հանդիպման վայրը փոխել չի կարելի Место встречи изменить нельзя «Լոշակ», «Խանձված», վարորդ «Սև կատու» ավազակախմբում
1979 ֆ Այն նույն Մյունխաուզենը Тот самый Мюнхгаузен Հենրիխ Ռամկոպֆ
1979 ֆ Սիրելիներից մի բաժանվեք С любимыми не расставайтесь Միտյա
1979 ֆ Երիտասարդություն, թող. 2 (նովել՝ Կանաչ տիկնիկ) Молодость, вып. 2 (новелла «Зелёная куколка») Սմիթ
1980 ֆ Սիցիլիական պաշտպանություն Сицилианская защита Եվգենի Բորիսովիչ Վոլկով, թանգարանի աշխատակից
1981 ֆ Անցնող օրվա փաստեր Факты минувшего дня Գրիգորի Գավրիլով
1981 ֆ Սպիտակ հագուստով կինը Женщина в белом Ուոլտեր Հարթրայթ
1981 ֆ Դիմակահանդես Карнавал Նիկիտա
1982 ֆ Գրենադա Гренада «Ուրախ»
1982 ֆ Որոնեք կնոջը Ищите женщину Ռոբեր դե Շարանս
1982 ֆ Կախարդները Чародеи Իվան Պուխով
1982 ֆ Սիրո նախազգացում Предчувствие любви Սերգեյ
1982 ֆ Շաբաթ և կիրակի (կ/մ) Суббота и воскресенье հայր
1982 ֆ Տունը, որ կառուցել է Սվիֆտը Дом, который построил Свифт Ռիչարդ Սիմփսոն, բժիշկ
1982 ֆ Այս ֆանտաստիկ աշխարհը, թող. 7 Этот фантастический мир. Выпуск 7 այլմոլորակային, դերասան
1983 ֆ Համբույր Поцелуй Լոբիտկո
1983 ֆ Նրա երիտասարդության դեղատոմսը Рецепт её молодости Գրեգոր
1983 ֆ Յունոնա և Ավոս Юнона и Авось վառվող հերետիկոս / Ֆեռնանդո Լոպես / Կոնչիտայի փեսացուն / մարդը թատրոնից
1984 ֆ Սիրո բանաձև Формула любви Ժակով, կոմս Կալիոստրոյի օգնական, կառապան
1984 ֆ Երկու հուսար Два гусара Սաշկա
1985 ֆ Ամենահմայիչն ու գրավիչը Самая обаятельная и привлекательная Վոլոդյա Սմիրնով
1985 ֆ Կապիտան Գրանտին որոնելիս В поисках капитана Гранта Բոբ Դյոգոտ
1985 ֆ Ապահովագրման գործակալ Страховой агент Վիսարիոն Բուլկին
1985 ֆ Թանկագին Պամելա Дорогая Памела Բրեդ
1986 ֆ Երկնքից իջածները Сошедшие с небес Սերգեյ
1986 ֆ Պաշտպանիր ինձ, իմ թալիսմեն Храни меня, мой талисман Միտյա Կլիմով
1986 ֆ Մադամ Վոնգի գաղտնիքները Тайны мадам Вонг Դոուլ
1986 ֆ Վտանգավոր ճանապարհորդության ուրախ ժամանակագրություն Весёлая хроника опасного путешествия Շալոմ
1986 ֆ Մեղադրվում է հարսանիքը Обвиняется свадьба Գորինի ծանոթը (տիտրերում նշված չէ)
1987 ֆ Տասը փոքր նեգրեր Десять негритят Էնտոնի Մարստոն
1987 ֆ Գարդեմարիններ, առաջ Гардемарины, вперёд! Վասիլի Ֆյոդորովիչ Լյադաշչև
1987 ֆ Ֆիլյոր Филёр Իվան
1988 ֆ Սպանել վիշապին Убить дракона Լանցելոտ
1988 ֆ Գրպանի թատրոն (հեռուստաներկայացում) Карманный театр
1988 ֆ Խղճի դիկտատուրա Диктатура совести Վերխովենսկի
1989 ֆ Սև վարդը թախծի խորհրդանիշն է, կարմիր վարդը՝ սիրո Чёрная роза - эмблема печали, красная роза - эмблема любви Վլադիմիր
1989 ֆ Գեղեցիկ կանանց համար За прекрасных дам! Գենա
1989 ֆ Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը Леди Макбет Мценского уезда Սերյոժա
1989 ֆ Руанская дева по прозвищу Пышка Տոտա, պրուսական սպա
1990 ֆ Сукины дети Իգոր Գորդինսկի
1990 ֆ Կենդանի թիրախ Живая мишень Յուրա
1990 ֆ Նվաստացվածներն ու անպատվվածներ Униженные и оскорблённые Մասլոբոև
1990 ֆ Անեկդոտներ Анекдоты Վասիլի Կուտուզով
1990 ֆ Հետնաբակեր 3, կամ Եկեղեցին պետք է մնա եկեղեցի (ֆիլմ-համերգ) Задворки 3, или храм должен оставаться храмом
1991 ֆ Հերոսը Гений Սերգեյ Վլադիմիրովիչ Նենաշև
1991 ֆ Սուխովո-Կոբիլինի գործը Дело Сухово-Кобылина Կրեչինսկի
1991 ֆ Վենետիկի պաշարումը Осада Венеции կոմս Բադրիցկի
1991 ֆ Տունը աստղալից երկնքի ներքո Дом под звёздным небом Ժորա
1992 ֆ Եկատերինա Սեմյոնովայի տարօրինակ տղամարդիկ Странные мужчины Семёновой Екатерины Իգոր
1992 ֆ Սև ջրի վրա Над тёмной водой Լև
1992 ֆ Ոսկե սկուտեղով մատուցողը Официант с золотым подносом Լյոշա Ուդալցով, մատուցող
1992 ֆ Խենթ սեր Сумасшедшая любовь Վիկտոր Շումսկի, լրագրող
1992 ֆ Ոսկի Золото Անդրեաս
1993 ֆ Ես մեղավոր եմ Я виноват Վիկտոր Իվանովիչ
1993 ֆ Նաստյա Настя Վլադիմիր Տետերին
1993 ֆ Մեղք։ Կրքի պատմութուն Грех. История страсти վանական Սերգեյ
1993 ֆ Բանտային ռոմանս Тюремный романс Արտինով
1993 ֆ Հիշատակի աղոթք Поминальная молитва Մենախեմ-Մենդլ
1994 ֆ Պարզասիրտը Простодушный դե Սենտ-Պուանջ
1994 ֆ Սուրճ կիտրոնով Кофе с лимоном Վալերի Օստրովսկի
1995 ֆ Սև քող Чёрная вуаль Անդրեյ Յակովլևիչ Ռոկշին
1995 ֆ Առաջին սեր Первая любовь Մայդանով
1995 ֆ Խաչակիրը Крестоносец կամեո
1997 ֆ Շիզոֆրենիա Шизофрения Իվան Գոլուբչիկ («Համր»)
1999 ֆ Կնոջ սեփականություն Женская собственность Սազոնով
2000 ֆ Սուրբծննդյան միստերիա Рождественская мистерия տիկնիկագործ
2000 ֆ Խաղաղ հորձանուտներ Тихие омуты Անտոն Պավլովիչ Կաշտանով, ակադեմիկոս
2000 ֆ Բրեմենյան երաժիշտներ & Co Бременские музыканты & Co Ծաղրածու/ Հեքիաթասաց
2001 ֆ Ճակատագրապաշտները Фаталисты Քլիֆորդ Լինդս
2001 ս Next: Հաջորդը Next. Следующий Ֆեոդոր Պալիչ Լավրիկով («Լավր»)
2001 ֆ Դեղին թզուկ Жёлтый карлик Վլադիմիր Ժարովսկի, գրող
2002 ֆ Սառցե դարաշրջան Ледниковый период Իգոր Կլեպկո
2002 ֆ Next 2 Ֆեոդոր Պալիչ Լավրիկով («Լավր»)
2002 ֆ Օ’քեյ О’кей! Արկադի Սինիխին, նկարիչ
2003 ֆ Տարտարենը Տարասկոնից Тартарен из Тараскона Բեզյուկե, դեղագործ
2003 ֆ Իսկ առավոտյան նրանք արթնացան А поутру они проснулись
2003 ֆ Next 3 Ֆեոդոր Պալիչ Լավրիկով («Լավր»)
2003 ֆ Սիրո մասին О любви Գրիգորի Ստեպանովիչ Սմիրնով
2004 ֆ Ես սիրում եմ քեզ Я тебя люблю Ալեքսանդր
2004 ֆ Երազանքների ֆաբրիկա Фабрика грёз Ավշարով
2005 ֆ Բարբարոսն ու հերետիկոսը Варвар и еретик Ալեքսեյ Իվանովիչ
2005 ֆ «Մեռած հոգիների» գործը Дело о «Мёртвых душах» Նոզդրյով
2005 ֆ Սիրո ադյուտանտները Адъютанты любви ծովակալ Նելսոն
2005 ս Վարպետը և Մարգարիտան Мастер и Маргарита Ֆագոտ-Կորավյով
2006 ֆ Խորհրդային շրջանի այգին Парк советского периода Զիմինի ընկերը
2006 ֆ Կրիչինսկու պոլոնեզ Полонез Кречинского կոմս
2007 ֆ Լենինգրադ Ленинград / Չիգասով
2007 ֆ Արտիստուհին Артистка Ալեքսանդր Բոսյակին
2007 ս Ուղերթ Маршрут Տեմբոտ
2007 ֆ Որոգայթ Капкан Միխայիլ Գրիգորևիչ Վոլոբուև
2007 ֆ Ոչ մի տեղից սիրով, կամ Ուրախ թաղում Ниоткуда с любовью, или Весёлые похороны Ալիկ
2007 ֆ Անհաջողակը Лузер Դմիտրի
2008 ֆ Կրակից ու լույսից... Из пламя и света… Միխայիլ Վասիլևիչ Արսենև
2009 ֆ Աննա Կարենինա Анна Каренина Ստիվա Օբլոնսկի (ֆիլմի պրեմիերան կայացել է դերասանի մահից հետո)
2010 ֆ Գայլերի արդարադատությունը Правосудие волков գրող Վոլոդյա (ֆիլմի պրեմիերան կայացել է դերասանի մահից հետո)

Հնչյունավորող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 – Ամուսնացած ամուրին (ռուս.՝ Женатый холостяк) – Սերգեյ Գորելով (Իգոր Յանկովսկու դերը)
  • 2007 – Թակարդ (ռուս.՝ Капкан) – Միխայիլ Վոլոբուևը երիտասարդ տարիքում (Ստանիսլավ Բոնդարենկոյի դերը)

Կինոռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ах, утону я в Западной Двине…» (երաժշտությունը՝ Էդուարդ Արտեմևի, տեքստը՝ Գենադի Շպալիկովի), «Հերոսը» ֆիլմից
  • «Новогодние подарки» (երաժշտությունը՝ Վիկտոր Դորոխինի, տեքստը՝ Լյուբով Վորոպաևի)
  • «Рок-сорняк» (երաժշտությունը՝ Պավել Օվսյաննիկովի, տեքստը՝ Վալերի Սաուտկինի)
  • «Абдулла» (երաժշտություն և տեքստը՝ Իգոր Նիկոլաևի)
  • «Двенадцать дней» (երաժշտությունը՝ Իգոր Նիկոլաևի, տեքստը՝ Անդրեյ Վոզնեսենսկու)
  • «Улица Случайная» (երաժշտությունը՝ Դմիտրի Դանինի, տեքստը՝ Ալեքսեյ Լիսենկո), զուգերգ Ազիզայի հետ
  • «Без дублёра» (երաժշտությունը՝ Դմիտրի Ժուրբինսկու, տեքստը՝ Վլադիմիր Վիշնևսկու)
  • «Посвящение друзьям» (երաժշտությունը և տեքստը՝ Յակով Կոգանի)
  • «Представь себе» (երաժշտությունը՝ Եվգենի Կռիլատովի, տեքստը՝ Լեոնիդ Դերբենյովի), «Կախարդներ»
  • «Песенка Шолома» (երաժշտությունը՝ Ալեքսանդր Բասիլայայի, տեքստը՝ Յուրի Ռյաշենցևի), «Վտանգավոր ճանապարհորդության ուրախ ժամանակագրություն» ֆիլմից
  • «Рассвет, закат» (երաժշտությունը՝ Յուրի Մալիկովի և Վլադիմիր Պրեսնյակովի, տեքստը՝ Վլադիմիր Լուգովոյի), զուգերգ Տատյանա Անցիֆերովայի հետ
  • «Если б мы знали» (երաժշտությունը՝ Ռոման Մայորով, տեքստը՝ Միխայիլ Պլյացկովսկու), զուգերգ Իրինա Մուրավյովայի հետ

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абдулов А. Г. Хочу остаться легендой. — Зебра-Е, 2008. — 400 с. — (Актёрская книга). — ISBN 978-5-17-054368-7
  • Ефимова З. П. Александр Абдулов. — М.: Союз кинематографистов СССР, 1985.— 32 с., илл.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #131358189 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 http://www.newsru.com/cinema/03jan2008/abdulov.html
  4. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. — Т. 1 (А — Анкетирование). — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  5. Указ Президента РСФСР от 28.11.1991 «О присвоении почётного звания „Народный артист РСФСР“ Абдулову А. Г.»
  6. Абдулов Александр, фото, биография
  7. Абдулов Г. Д., Ферганский государственный областной русский драматический театр, ferrusdramteatr.uz
  8. Мать Абдулова рассказала, почему больше не общается с невесткой Արխիվացված 2012-03-10 Wayback Machine на сайте Woman.ru
  9. ««Я не знаю, как выжил»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  10. Мама Абдулова: Как страшно — пережить сына!
  11. «Кровная тайна Абдулова — Новости Общества. Новости@Mail.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Абдулов Александр Гаврилович. Биография». RUSactors.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «Мы — дети полдорог, нам имя — полдорожье». Памяти Александра Абдулова // Радио Свобода, 14 января 2008
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Александр Гаврилович Абдулов». Международный Объединённый Биографический Центр. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. Այլ տվյալներով՝ 1974 թվականին։
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Александр Абдулов. Биография». Мировое кино. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «Александр Абдулов». Актёры советского кино. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. 18,0 18,1 «Скончался актёр Александр Абдулов». NEWSru.com. 03 января 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 04 января 2008-ին.
  19. «Актёру Александру Абдулову поставлен диагноз «рак лёгких»». РИА Новости. 09 сентября 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 04 января 2008-ին.
  20. «У Александра Абдулова диагностирована тяжёлая форма рака». NEWSru.co.il. 2007 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  21. «US President's surgeon to Save from Cancer Russian Actor» (անգլերեն). Russia-IC. 05 ноября 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 04 января 2008-ին.
  22. Известия. Ру: Ушел из жизни Александр Абдулов
  23. Умер сводный брат Абдулова Роберт Крайнов
  24. Владимир Абдулов умер в возрасте 33 лет
  25. 25,0 25,1 «Номинанты Национальной кинематографической премии «НИКА» за 1991 год». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  26. Указ Президента РФ от 6 августа 2007 г. № 1025
  27. «Популярный актёр Александр Абдулов стал орденоносцем». Интернет-журнал «Новая политика». 8 августа 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 04 января 2008-ին.
  28. «Александру Абдулову вручили орден в Кремле». Lenta.ru. 13 декабря 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 04 января 2008-ին.
  29. «Указ Президента РФ от 25 августа 1997 г. № 939». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  30. Распоряжение Президента Российской Федерации от 16 сентября 2002 года № 427-рп "О поощрении работников Московского государственного театра «Ленком»
  31. «Стая «Орлов» дорогому Никите Сергеевичу». Первая Крымская. 7 февраля 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
  32. «Памятник Александру Абдулову открыли на Ваганьковском кладбище». Взгляд. 29 мая 2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 29 мая 2009-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Աբդուլով» հոդվածին։