Ալեքս Ռայլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Ռայլի
Kevin Robert Kiley, Jr.
Քևին Ռոբերտ Կայլի
Ռայլին 2010 թվականին
Ռինգային անուն(ներ)Ալեքս Ռայլի[1]
Կարսոն Օքլի[1]
Քևին Կայլիվ[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ114 կգ
Հայտարարվող հասակ1,88 մ
Ծննդյան թվականապրիլի 28, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆեյրֆաքս Սթեյշըն, Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչFlorida Championship Wrestling
ԴեբյուտՀոկտեմբերի 30, 2007

Ալեքս Ռայլի[1] (իսկական անունը՝ Քևին Ռոբերտ Քայլի Կրտսեր, անգլ.՝ Kevin Robert Kiley Jr, ապրիլի 28, 1981(1981-04-28), Fairfax, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և մարզական մեկնակաբան։ Առավելապես հայտնի է «WWE» կազմակերպությունում Ալեքս Ռայլի ռինգային (հեռուստատեսային) անվամբ հանդես եկած տարիներից։ Եղել է «WWE NXT» հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանի մասնակից։

Ալեքս Ռայլին իր ուժերը փորձել է նաև որպես դերասան. նկարահանվել է «Ապակե ծնոտ» (Glass Jaw, 2017), «Բեննետի պատերազմը» (Bennett's War, 2019) ֆիլմերում, GLOW կատակերգական հեռուստասերիալում։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Florida Championship Wrestling (Ֆլորիդա նահանգի ըմբշամարտի առաջնություն)
    • Չեմպիոն ծանր քաշային կարգում (1 անգամ)[2]
  • Pro Wrestling Illustrated ամսագիր
    • PWI ամսագիրը 2011 թվականին կազմած «500 լավագույն ըմբիշներ» ցանկում Ալեքս Ռայլիին հատկացրել է 106-րդ տեղը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ալեքս Ռայլիի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  2. «Champions Roll Call». Florida Championship Wrestling. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  3. «"PWI 500": 101–200». Pro Wrestling Illustrated. 2011 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Ռայլի» հոդվածին։