Ալեսանդրո Լերուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեսանդր Լերուս ի Գարսիա
իսպ.՝ Alejandro Lerroux y García
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի կառավարության նախագահ
1933 թվականի սեպտեմբերի 12 - 1933 թվականի հոկտեմբերի 9
Նախորդող Մանուել Ասանիա Դիաս
Հաջորդող Դիեգո Մարտինես Բարիո
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի կառավարության նախագահ
1933 թվականի դեկտեմբերի 16 - 1934 թվականի ապրիլի 28
Նախորդող Դիեգո Մարտինես Բարիո
Հաջորդող Ռիկարդո Սամպեր Իբանես
Իսպանիայի կառավարության նախագահ
1934 թվականի հոկտեմբերի 4 - 1935 թվականի սեպտեմբերի 25
Նախորդող Դիեգո Մարտինես Բարիո
Հաջորդող Հոակին Չապապրիետա
 
Կուսակցություն՝ Արմատական հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Լա Լագունայի համալսարան
Մասնագիտություն՝ Իրավաբան
Գործունեություն՝ Քաղաքական գործիչ, հրապարակախոս
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1864 թվականի մարտի 4
Ծննդավայր Լա Ռամբլա, Կորդովայի նահանգ, Անդալուզիա ինքնավար համայնք, Իսպանիա
Վախճանի օր 1949 թվականի հունիսի 25
Վախճանի վայր Մադրիդ, Իսպանիա
Թաղված Ալմուդենի գերեզմանոց
Քաղաքացիություն  Իսպանիա
Ամուսին Տերեսա Լոպես
Զավակներ Աուրելիո Լերուս (որդեգրված)
 
Ինքնագիր Изображение автографа

Ալեսանդրո Լերուս ի Գարսիա (իսպ.՝ Alejandro Lerroux y García, մարտի 4, 1864, Լա Ռամբլա, Կորդովայի նահանգ, Անդալուզիա ինքնավար համայնք, Իսպանիա - հունիսի 25, 1949, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, ով նշանակալի դերակատարում է ունեցել Իսպանիայի երկրորդ հանրապետության պատմության մեջ։ Եղել է իսպանական հանրապետականության շարժման առաջնորդներից մեկը, երկար տարիներ ղեկավարել է Արմատական հանրապետական կուսակցությունը[1], որը հենց ինքն էլ հիմնադրել է։ Երեք անգամ՝ 1933-ից 1935 թվականները զբաղեցրել է Իսպանիայի վարապետի պաշտոնը, ինչպես նաև հանրապետական կառավարությունում որոշ պաշտոններ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրո Լերուսը ծնվել է զինվորական անասնաբույժի ընտանիքում։ Հոր օրինակով փորձել է սկսել զինվորական կարիերա, բայց անմիջապես հեռացել է անակից։ Որոշ ժամանակ սովորել է սեմինարիայում։ Չնայած այդ հանգամանքին և միգուցե, հենց դրա շնորհիվ Լերուսը սկսել է տարվել հակամիլիտարիստական և հակակղերական գաղափարներով։ Տեներիֆեյում ավարտել է Закончил юридический факультет Լա Լագունայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Փորձելով դառնալ զինվորական, քահանա և իրավաբան՝ արդյունքում բնակություն է հաստատել Բարսելոնայում և իրեն նվիրել լրագրությանը։ Հայտնի է դարձել իր դեմագոգիական և ագրեսիվ լրագրության ոճով։ Տարբեր ժամանակներ ղեկավարել է որոշ հրատարակություններ, այդ թվում՝ «Երկիր» (իսպ.՝ El País), «Առաջընթաց» (իսպ.՝ El Progreso), «Գովազդ» (իսպ.՝ La Publicidad), «Անհաշտ» (իսպ.՝ El Intransigente) և «Արմատական» (իսպ.՝ El Radical): Այդ բոլոր թերթերը առանձնանում էին խիստ ընդգծված հակակաթոլիկ բնույթով՝ դժգոհություններ առաջացնելով երկու հակադիր բևեռներում, այսինքն՝ և՛ պահպանողական-դինաստիստները, և՛ կաթոլիկ ազգայնականները։

1895 թվականին Ալեսանդրո Լերուսը դարձավ Մադրիդում ստեղծված Մամուլի ասոցիացիայի (իսպ.՝ Asociación de la Prensa) 173 հիմնադիրներից մեկը։ Ավելի ուշ՝ 1931 թվականից մինչև 1933 թվականի սեպտեմբերը և 1933 թվականի հոկտեմբերից մինչև 1934 թվականի հոկտեմբերը եղել է Մամուլի ասոցիացիայի նախագահը։ Այդ ժամանակ նա լրագրողների համար հիվանդության և թոշակի անցնելու դեպքում նշանակել է նպաստ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիան առաջին վերականգնման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեսանդրո Լերուսի քաղաքական կարիերան սկսվել է որպես դեմոկրատ, պրոգրեսիստ, իսպանական առաջին հանրապետականներից մեկը համարվող Մանուել Զորիլայի համախոհ։ Իշխանությունների դեմ արշավին նրա մասնակցությունը, պոպուլիստական և հակակղերական ելույթները նրան Բարսելոնայի աշխատավորության շրջանում հեղինակություն տվեցին։ Հենց Բարսելոնայի աշխատավորությունը դարձավ նրա ընտրազանգվածի կորիզը։ Եվ այդ ընտրությունը տեղի ունեցավ անկախ Լերուսի որդեգրած կատալոնյան ազգայնականության նկատմամբ բացասական վերաբերմունքի, որը 1900-ական թվականներին արագորեն դառնում էր ճանաչված։ Ստորին դասակարգին հավաքագրելու Լերուսի փորձի համար նրան տրվեց «Պարալելո կայսր» (իսպ.՝ el Emperador del Paralelo մականունը, որն առաջացել է այն պողոտայի անվանումից, որը հայտնի է իր գիշերային կյանքով ու քաղաքի զարգացած հատվածը աշխատավորական թաղամասերից բաժանելու հանգամանքով։

Առաջին անգամ Ալեսանդրո Լերուսը իսպանական խորհրդարանի պատգամավոր դարձավ՝ ընտրվելով1901 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում որպես Հանրապետական դաշինքի թեկնածու։ 1903 թվականին Լերուսը դարձավ Նիկոլաս Սալմերոնի Հանրապետական միություն կուսակցության անդամ, որի կազմից էլ երկու անգամ՝ 1903 և 1905 թվականներին վերընտրվել է։ 1906 թվականին Սալմերոնի հանրապետականները դածինքի մեջ մտան կատալոնյան ազգայնականների «Կատալոնյան համերաշխության» (կատ.՝ Solidaritat Catalana) հետ, որը ղեկավարում էր ինքնավարության կողմնակից, տարածաշրջանային լիգայի անդամ Էնրիկ Պրատ դե լա Ռիբան։ Լինելով կատալոնիզմի, Կատալոնիայի ու ատալոնյան հողերի քաղաքական, լեզվական ու մշակութային ինքնության հակառակորդ՝ Լերուսը ոչ միայն այդ դաշինքին դեմ հանդես եկավ, այլ նաև դուրս եկավ Հանրապետական միությունից։

1907 թվականին Լերուսը որոշ ժամանակով ստիպված էր հեռանալ Իսպանիայից, քանի որ նրան սպառնում էր դատական հետապնդում քրեական հոդվածներից մեկով։

Արտաքին պատկերներ
Արմատական հանրապետական կուսակցության պաստառը Լերուսի պատկերով


1908 թվականին Կանտաբրիա նահանգի Սանտանդեր քաղաքում Լերուսը հիմնադրեց իր կուսակցությունը, որն անվանեց «Արմատական հանրապետական»։ Արդեն հաջորդ տարի՝ 1909 թվականին, կուսակցության համախոհների խումբը, որը կոչվում էր «երիտասարդ բարբարոսներ» (իսպ.՝ jóvenes bárbaros), ակտիվորեն մասնակցեցին Կատալոնիայում կազմակերպված հակամիլիտարիստական ապստամբությանը (առավել հայտնի «Ողբերգական շաբաթ» անվանումով), որն ուղեկցվում էր հակակղերական ելույթներով, մասնավորապես, եկեղեցիների ո վանքերի հրդեհմամբ։ Դրանից հետո Լերուսը կրկին ստիպված էր հեռանալ երկրից խուսափելու համար կառավարության կողմից իրականացվող հետապնդումներից։

Իսպանիա վերադառնալուց հետո Ալեսանդրո Լերուսը և նրա կուսակցությունը համաձայնվեցին դաշինքով հանդես գալ Հանրապետականների միության և սոցիալիստների հետ։ Այդ դաշինքից Լերուսը 1910 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հինգերորդ անգամ ընտրվեց պատգամավոր։ Հետագայում նա ներքաշվեց մի քանի սկանդալների մեջ և կոռուպցիայի մեջ մեղադրվելու պատճառով 1914 թվականի խորհրդարանական ընտրություններում նախընտրեց վեցերորդ անգամ մանդատ ստանալու համար պայքարել ոչ թե Բարսելոնայում, այլ Կորդովայում։ Ընդ որում, արդեն 1916 թվականին Ալեսանդրո Լերուսը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Բարսելոնայից կրկին դառնում է պատգամավոր։ Բարսելոնայից նա պատգամավոր է ընտրվում ևս երեք անգամ՝ 1919, 1920 և 1923 թվականներին[3]։

1910-ից 1923 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում Արմատական հանրապետական կուսակցությունը կանոնավոր կերպով մասնակցում էր ընտրություններին՝ Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում նվաճելով 2-ից 8 մանդատ։ Ինչպես իր առաջնորդը, այնպես էլ նոր կուսակցությունը առավել շատ հաջողություն էր ունենում հենց Կատալոնիայում՝ առաջին հերթին Բարսելոնայում, որտեղ մրցակցում էր Կատալոնիայի Հանրապետական լիգայի ազգայնական-ինքնավարների հետ։ Ժամանակի ընթացքում արմատականներին հաջողվեց Բարսելոնայի մունիցիպալիտետի ընտրություններում զբաղեցնել գերակշիռ դիրք՝ չնայած այն հանգամանքին, որ առկա էին կուսակցության առաջնորդին հասցեագրված կոռուպցիոն բազմաթիվ մեղադրանքներ։ Այդպիսի հաջողության հասնելուն նպաստեց նաև այն, որ, ի տարբերություն կատալոնյան կուսակցությունների, արմատականները առավել մեծ ուշադրություն էին դարձնում աշխատավորներին ու նրանց շահերին։ Ավանդական հանրապետականները մշտապես թերահավատորեն էին վերաբերում Լերուսի արմատականներին, այդ թվում նաև կասկածում էին, որ նրա գործունեությունը ֆինանսավորվել է Ազատական կուսակցության կողմից որպես անարխոսինդիկալիզմից աշխատավոր դասակարգին շեղելու գործիք։

Միգել Պրիմո դե Ռիվերայի բռնապետության ժամանակ՝ 1923 - 1930 թվականներին Ալեսանդրո Լերուսը ստիպված էր նվազեցնել իր քաղաքական ակտիվությունը։ 1929 թվականին Արմատական հանրապետական կուսակցությունում տեղի ունեցավ բաժանում։ Մարսելո Դոմինգոյի առաջնորդությամբ կուսակցության ձախակողմյան թևը լքեց այն՝ ձևավորելով Հանրապետական արմատական-սոցիալիստական կուսակցությունը։ Այնուամենայնիվ, Լրուսը շարունակեց մնալ իսպանական հանրապետականիզմի առավել հայտնի ու հեղինակավոր գործիչներից մեկը։ 1930 թվականի օգոստոսի 17-ին՝ իսպանական միապետության նկատմամբ հասարակական վստահության խոշորագույն ճգնաժամի պահին, Լերուսը «Սան Սեբաստիանի դաշնագրի» ստորագրողների շարքում էր, որի մասնակիցները՝ Իսպանիայի խոշորագույն հանրապետական կուսակցությունները, ձևավորեցին «Հանրապետական հեղափոխական կոմիտե», ինչը, ըստ պատմաբանների կարծիքի, դարձավ «центральным событием оппозиции монархии Ալֆոնսո XIII-ի միապետության ընդդիմության կենտրոնական իրադարձությունը»[4]։ 1931 թվականին՝ գահից թագավորի հրաժարվելուց և Իսպանիան հանրապետություն հռչակելուց հետո, «Հանրապետական հեղափոխական կոմիտեն» դարձավ Երկրորդ հանրապետության առաջին ժամանակավոր կառավարությունը[5]։

Երկրորդ հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հանրապետության ժամանակավոր կառավարության անդամները (ձախից աջ)՝ Ալվարո Ալբորնոս, Նիսետո Ալկալա Սամորա, Միգել Մաուրա, Ֆրանցիսկո Լարգո Կաբալերո, Ֆերնանդո դե լոս Ռիոս, Ալեսանդրո Լերուս

Հանրապետության հռչակումից հետո Լերուսը, որպես Հանրապետական հեղափոխական կոմիտեի անդամ, ընդգրկվեց Ալկալա Ամորայի առաջին ժամանակավոր կառավարության մեջ՝ զբաղեցնելով արտաքին գործերի նախարար պաշտոնը։

1931 թվականի հունիսին տեղի ունեցան Հիմնադիր ժողովի ընտրություններ, որի արդյունքներով Լերուսի արմատականները զբաղեցրեցին 90 պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրորդ խորհրդարանական ուժը երկրում սոցիալիստներից հետո։

1931 թվականի հոկտեմբերի 14-ին վարչապետի պաշտոնում Ալկալա Սամորային փոխարինեց Հանրապետական գործողության առաջնորդ Մանուել Ասանիա Դիասը։ Այդպիսով Իսպանիայում սկսվեց այսպես կոչված «Ռեֆորմիստական երկամյակը» (1931 - 1933 թվականներ)։ Նոր կառավարության գործունեության սկզբում Լերուսը սատարեց ձախ կենտրոնամետ կոալիցիային՝ պահպանելով արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Սակայն, արդեն 1931 թվականի դեկտեմբերին արմատականները լքեցին Ասանիայի կաբինետը և հետագայում ժամանակավոր կառավարության գործունեությանն այլևս չմասնակցեցին։

Խորհրդարանական ընդդիմության աճը հանգեցրեց Ասանիայի հրաժարականին։ 1933 թվականի սեպտեմբերի 12-ին Ալեսանդրո Լերուսն առաջին անգամ դառնում է վարչապետ։ Իր առաջին կաբինետը նա ձևավորում է ցենտրիստական կոալիցիայի հիման վրա, որում հրավիրեցին Հանրապետական գործողությանը, Սոցիալիստական արմատական ձախ, Հանրապետական արմատական-սոցիալիստական կուսակցություններին, գալիցիական հանրապետական-ինքնավարներին և Կատալոնիայի հանրապետական ձախերին։ Սակայն Լերուսը այդպես էլ չկարողացավ ձևավորել կայուն կառավարություն և արդեն 27 օր անց՝ 1933 թվականի հոկտեմբերի 9-ին հրաժարական տալ։

1933 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով հաղթանակ գրանցեցին Անկախ աջերի իսպանական կոնֆեդերացիայի պահպանողական-միապետականները։ Լերուսի արմատականները կրկին զբաղեցրեցին երկրորդ տեղը և այդ իսկ պատճառով, երբ նախագահ Ալկալա Սամորան չէր ցանկանում վարչապետ նշանակել Անկախ աջերի իսպանական կոնֆեդերացիայի առաջնորդ Խոսե Մարիա Հիլ Ռոբլեսին, 1933 թվականի դեկտեմբերի 16-ին կառավարության ղեկավարի պաշտոնը երկրորդ անգամ զբաղեցրեց Լերուսը։ Նրա կողմից ձևավորված կառավարությունը այս անգամ հիմնվում էր աջ կենտրոնամետների կոալիցիայի վրա, որում բացի արմատականներից մտան գալիցիական հանրապետական-ինքնավարները, ազատական ժողովրդավարները, աջ ազատականները, հանրապետական-ինքնավարներն,ւ աջ ազատականներն ու Ագրարային կուսակցությունը։ Անկախ աջերի իսպանական կոնֆեդերացիան, չնայած իրեն չէին առաջարկել նախարարական պորտֆել, համաձայնվեց սատարել Լերուսի երկրորդ կաբինետը։ Այդպիսով Իսպանիայում սկսվեց «Պահպանողական [Սև] երկամյակը» (1933 - 1935)։

1934 թվականի ապրիլի 28-ին իր վարչապետության 133-րդ օր անց Լերուսը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ նախագահ Ալկալա Սամորան հրաժարվեց ստորագրել համաներման մասին հրամանագիրը, որն ուղղված էր զինվորականներին, ովքեր մասնակցել էին 1933 թվականին Խոսե Սանխուրխոյի կողմից կազմակերպված հակահանրապետական խռովությանը։

1934 թվականի հոկտեմբերի 4-ին Ալեսանդրո Լերուսը երրորդ անգամ դարձավ վարչապետ։ Այս անգամ նա այդ պաշտոնը զբաղեցրեց շուրջ մեկ տարի՝ 356 օր։ Այդ ընթացքում փոխվեց կառավարության երեք կազմ։ Միաժամանակ 1934 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1935 թվականի ապրիլի 3-ը նա զբաղեցրել է զինվորական նախարարի պաշտոնը։

«Պահպանողական [Սև] երկամյակի» ժամանակաշրջանում Լերուսի կաբինետները աջ մեծամասնության աջակցությամբ խորհրդարանում մասամբ չեղյալ է համարել նախկին կառավարությունների աշխատանքների արդյունքները։ Մասնավորապես, վերանայվեց քաղաքացիական օրենսգիրքը, սառեցվեցին ագրարային փոփոխությունները և Բասկերի Երկրի ինքնավարության կարգավիճակը, Խոսե Սանխուրոյի և Կալվո Սոտելոյի հակահանրապետական խռովության մասնակիցները համաներման ենթարկվեցին։ Իսպանական իշխանությունների աջ շրջադարձը, որն իրականացվեց Լերուսի օրոք, նրա կողմից վարվող քաղաքականությունն ու ժողովրդի վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակը հանգեցրեցին ձախ և աշխատավորական շարժումների ակտիվացման, ինչին իշխանությունները պատասխանեցին բռնաճնշումներով։

Հատկապես սրված էր իրավիճակը 1934 թվականի հոկտեմբերին։ Այդ ամսում տեղի ունեցան համաիսպանական մասսայական գործադուլներ, որը պատմության մեջ մտավ որպես 1934 թվականի հոկտեմբերյան հեղափոխություն, որը վերածվեց հակակառավարական ապստամբության և 1934 թվականի հոկտեմբերի 6-ին Կատալոնյան պետության անկախության հռչակման (Իսպանիայի դաշնային հանրապետության կազմում Կատալոնյան պետության անկախության հռչակման փորձ)։ Լերուսի կաբինետին վերջին հաշվով հաջողվեց ճնշել ապստամբությունը։ Կատալոնյան կառավարության նախագահ Լուիս Կոմպանիս ի Ժովարը ձերբակալվեց, իսկ Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակի ուժի մեջ լինելը դադարեցվեց։ Աստուրիայի աշխատավորների ապստամբությունը դաժանորեն ճնշվեց զինվորների կողմից, որոնց ղեկավարում էր Ֆրանցիսկո Ֆրանկոն։

Ալեսանդրո Լերուսի քաղաքական կարիերան անկում ապրես կոռուպցիոն սկանդալների հետևանքով, որոնք ի հայտ էին եկել 1935 թվականի աշնանը։ «Ռուլետկայի սկանդալը», երբ հայտնի դարձավ, որ իշխանությունները թույլատրել էին բացել ռուլետկայի կազինո՝ չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի գործող օրենսդրությունն արգելում է ռուլետկայի ազարտային խաղերը։ Թույլտվության համար անձամբ Ալեսանդրո Լերուսին խոստացվել էր ընդհանուր եկամտի 25 %-ը, 10 %-ը նրա համակուսակիցներ Բարսելոնայի ալկալդե Ժոան Պիչուին և Պոնույին և 5 % յուրաքանչյուրին՝ Աուրելիո Լերուսին (Լերուսի զարմիկ, նրա կողմից որդեգրված), Միգել Գալատեյին և լրագրող Սանտյագո Վինարդելյույին։ Արդյունքում Լերուսը զրկվեց իր դաշնակիցների աջակցությունից և վարչապետի պաշտոնից երրորդ և վերջին անգամ հրաժարական տվեց։

1935 թվականի նոյեմբերին, երբ արդեն հրաժարական էր տվել Լերուսը, ծագեց մեկ այլ սկանդալ, որը պատմության մեջ մտավ որպես «Նոբելի գործ» (իսպ.՝ Asunto Nombela): Գնդապետ Անտոնիո Նոբելը արմատականների մի շարք ղեկավարների մեղադրեց Compañía de África Occidental-ի փոխահտուցման վճարի գործում զեղծարարության մեջ։ Այս երկրորդ սկանդալը վերջնականապես փչացրեց Լերուսի հարաբերությունները Հիլ Ռոբլեսի հետ և նույնիսկ թուլացրեց նրա դիրքերը կուսակցության ներսում[6]։ Այս ամենի հետևանքը դարձավ նոր կոալիցիոն կառավարության ձևավորումը, խորհրդարանի ցրումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը։

1936 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ արտահերթ ընտրություններ։ Արմատականներն այդպես էլ չկարողացան կոռուպցիոն սկանդալներից հետո արդարանալ ընտրազանգվածի առջև[7] ու ստացան ընդամենը 8 պատգամավորական մանդատ[8]։ Ալեսանդրո Լարուսը չընտրվեց պատգամավոր։

Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Ալեսանդրո Լերուսը նախընտրեց հեռանալ Իսպանիայից և բնակություն հաստատել Պորտուգալիայում։ Իսպանիա վերադարձավ միայն 1947 թվականին[9]՝ իր մահից երկու տարի առաջ։

Լերուսիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լերուսիզմ» (իսպ.՝ Lerrouxismo, կատ.՝ Lerrouxisme) բառն Իսպանիայում նշանակում էր հակակատալոնականություն, հաճախ դեմագոգիկ զարգացումներ իսպանացի քաղաքական գործիչների մոտ, որի հիմնադիր է համարվում Ալեսանդրո Լերուսը։ Այս տերմինը լայնորեն շրջանառվում էր իսպանական քաղաքականության մեջ, հատկապես 20-րդ դարի առաջին կեսին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jon Cowans (2003). Modern Spain: a documentary history (անգլերեն). Philadelphia: University of Pennsylvania Press. էջ 103. ISBN 0-8122-3717-X.
  2. «Alejandro Lerroux y García» (անգլերեն). Geneall.net. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  3. «Alejandro Lerroux García» (իսպաներեն). congreso.es. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  4. Paul Preston: Revolution and War in Spain, 1931-1939, p. 192. Routledge, 2002. Google Books
  5. Santos Juliá Díaz. La Constitución de 1931, p. 129. — Madrid, Iustel, 2009. — 519 с. ISBN 978-84-9890-083-5
  6. Thomas, Hugh. The Spanish Civil War. Penguin Books. London. 2003. p.140
  7. Julio Gil Pecharromán. La Segunda República. Esperanzas y frustraciones, Madrid: Historia 16, 1997. P. 84
  8. Hugh Thomas. La Guerra Civil Española, Ed. Grijalbo, 1976. P. 180
  9. Langdon-Davies, John (1936). Behind the Spanish Barricades: Reports from the Spanish Civil War. Reportage Press.
  10. «lerrouxisme | enciclopèdia.cat». www.enciclopedia.cat. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]