Ալբերտ Փեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալբերտ Պեյնից)
Ալբերտ Փեյն
Ծնվել էհուլիսի 10, 1861(1861-07-10)[1][2]
ԾննդավայրՆյու բեդֆորդ, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 9, 1937(1937-04-09)[1][2] (75 տարեկան)
Վախճանի վայրՆյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, կենսագիր, մանկագիր, վիպասան և երգիծաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
 Albert Paine Վիքիպահեստում

Ալբերտ Փեյն (անգլ.՝ Albert Bigelow Paine, հուլիսի 10, 1861(1861-07-10)[1][2], Նյու բեդֆորդ, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 9, 1937(1937-04-09)[1][2], Նյու Սմիրնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գրող, ով հայտնի է որպես Մարկ Տվենի կենսագրության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1861 թվականի հուլիսի 10-ին, Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքում, մեծահարուստ ֆերմերի ընտանիքում, բայց երբ նա մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Այովայի Բենտոնսպորտ գյուղ, իսկ մի փոքր անց` Իլինոյս նահանգի Զինիա գյուղ։ Դպրոցն ավարտելուց հետո նա հետաքրքրվել է լուսանկարչությամբ և շրջել է երկրով մեկ, մինչև որ հաստատվել է Նյու Յորքում։ Ավելի ուշ նա ծանոթացել է Մարկ Տվենի հետ, նրան մի քանի տարի ուղեկցել ճանապարհորդությունների ժամանակ և նրա մահից հետո դարձել է իր արխիվի կառավարիչը։ Եղել է Պուլիցերյան մրցանակի հանձնաժողովի անդամ։ Իր կյանքի վերջին տարիները նա անցկացնում է Ֆրանսիայում, որտեղ իր աշխատանքի համար ստանում է Պատվո Լեգեոնի շքանշան և ասպետի կոչում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել է երեք դուստր։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկու ընկերների բանաստեղծությունները (1893 թվական, Ուիլյամ Ուայթի հետ միասին)
  • Արկանզասյան արջը (1898 թվական)
  • Դատարկ ծառը (1898 թվական)
  • Հացի գիծը (1900 թվական)
  • Մեծ սպիտակ բուլվարները (1900 թվական)
  • Դատարկ ծառը ձյան մեջ (1901 թվական)
  • Թոմաս Նաստ` իր ժամանակը և նկարները (1904 թվական)
  • Վրանների բնակիչները (1908 թվական)
  • Նավերի բնակիչները (1910 թվական)
  • Մարկ Տվեն. կենսագրություն (1912 թվական, չորս հատոր)
  • Դատարկ ծառը. օրեր և գիշերներ (1915 թվական)
  • Մարկ Տվենի մանկությունը (1916 թվական)
  • Մարկ Տվենի կյանքը՝ համառոտ (1920 թվական)
  • Ոսկե կատուն (1934 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]