Ալբերտ Պապիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Պապիկյան
Ի ծնեԱլբերտ Ստեփանի Պապիկյան
Ծնվել է1926 օգոստոսի 25
ԾննդավայրՆալբանդ, Շիրակի մարզ
Վախճանվել էնոյեմբերի 11, 1997(1997-11-11) (տարիքը 71)
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Ալբերտ Ստեփանի Պապիկյան (օգոստոսի 25, 1926(1926-08-25), Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 11, 1997(1997-11-11), Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939-1941 թվականներին սովորել է Մոսկվայի գեղարվեստի դպրոցում, 1942-1943 թվականներին` Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, 1949 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտը։ 1950 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նույն թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լենինգրադում[1][2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապիկյանն ստեղծել է տաք գույներով բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ[3]։ Գլխավոր գործերից են`

  • «Ամպրոպից առաջ», 1969 թվական, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ
  • «Ծիրանի ծառ», 1970 թվական, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ
  • «Սևան», 1977 թվական, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ
  • «Հողմահույզ օր», 1974
  • «Սևանշինի ստախանովականները»
  • «Հիվանդ բարեկամի մոտ»
  • «Գործադուլ»
  • «Հացը», «Լեռներում»
  • «Պուշկինը Հայաստանում»
  • «Հայաստան»
  • «Սևանա լիճ»
  • «Լենինգրադ»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ վաստակավոր նկարիչ, 1971
  • ՀԽՍՀ գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալ, 1979

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Папикян Альберт Степанович, М., 1969 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977։
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Կյանքի օրհներգեր՝ արտահայտված գույնով, Ալբերտ Պապիկյան