Ալբերտ Մանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Մանասյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1937(1937-10-10)
Մամզարա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 7, 2011(2011-07-07) (73 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերՄոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա (1965)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր (1992)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Ալբերտ Վաղարշակի Մանասյան (հոկտեմբերի 10, 1937(1937-10-10), Մամզարա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 7, 2011(2011-07-07), Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Մանասյանը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 10-ին Մամզարա (Վրաստանի Նինոծմինդայի շրջան) գյուղում։ 1965 թվականին ավարտել է Մոսկվայի Կ. Սկրյաբինի անվան անասնաբուժական ակադեմիան (1965)։ 1977 թվականից աշխատել է Հայկական պետական ագրարային համալսարանում։ 1994 թվականից եղել է թերապիայի, կլինիկական ախտորոշաբանության, դեղաբանության և թունաբանության (2004 թվականից՝ թերապիայի և վիրաբուժության) ամբիոնի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են տավարի մարսողական և շնչառական համակարգերի ախտաբանության (մատղաշի թոքաբորբի կանխարգելման և բուժման) խնդիրներին։ Առաջարկել է բուժման աերոզոլային եղանակ և սարք (ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես, արծաթե մեդալ, 1989)։

Համահեղինակ է «Գյուղատնտեսական կենդանիների ներքին ոչ վարակիչ 33 հիվանդություններ» (2000) և «Անասնաբուժական կլինիկական ախտորոշաբանություն » (2002) բուհական դասագրքերի։ ՀՀ անասնաբուժության (կենդանաբուժության բժշկության) ԳԱ հիմնադիր-նախագահ (2004 թվականից)։

Մահացել է 2011 թվականին[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՊԱՀ ոսկե հուշամեդալ (2006):

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների ոչ վարակիչ հիվանդությունները, Երևան, 1987:
  • Գյուղատնտեսական կենդանիների կերային թունավորումները, Երևան, 1989:
  • Գյուղատնտեսական կենդանիների մատղաշի ոչ վարակիչ հիվանդությունները, Երևան, 1992:
  • Դեղատոմսերի տեղեկատու, Երևան, 2003:
  • Անասնաբուժական թունաբանություն։ Երևան։ Անկյունաքար։ 2013: ISBN 9789939546704[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 33։
  2. «The memorial of Manasyan Albert (Ալբերտ Մանասյան Վաղինակի) buried at Yerevan's Jrvej Mets cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  3. Մանասյան, Ալբերտ Վաղարշակի; Ադամյան, Ֆիոդր Բագրատի (2013). Ադամյան, Հասմիկ Անդրանիկի (ed.). Անասնաբուժական թունաբանություն։ Դասագիրք. Հայաստանի ազգային ագրարային համալսարան. Երևան: Անկյունաքար. ISBN 9789939546704.(չաշխատող հղում)