Ալան Լայթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Լայթման
Ծնվել էնոյեմբերի 28, 1948(1948-11-28)[1] (75 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, աստղաֆիզիկոս, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան, Կոռնելի համալսարան և White Station High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][4]
Գիտական ղեկավարՔիփ Թորն
Պարգևներ
Կայքwriting.mit.edu/people/faculty/homepage/lightman

Ալան Լայթման (անգլ.՝ Alan Lightman, նոյեմբերի 28, 1948(1948-11-28)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]), ամերիկացի ֆիզիկոս, էսսեիստ և գրող։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Լայթմանը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 28-ին Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում՝ կինոթատրոնի սեփականատեր Ռիչարդ Լայթմանի (անգլ.՝ Richard Lightman) և պարի ուսուցչուհի Ժաննա Գարեթսոնի (անգլ.՝ Jeanne Garretson) ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի դիպլոմ։ 1974 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է տեսական ֆիզիկայի գծով փիլիսոփայության դոկտորի դիպլոմ։

1974-1976 թվականին Կոռնելի համալսարանում աշխատել է աստղաֆիզիկայի բնագավառում։ Այստեղ էլ սկսել է փոքր գրական ամսագրերում հրապարակել սեփական բանաստեղծությունները։ 1976-1979 թվականներին զբաղեցրել է Հարվարդի պրոֆեսորի ասիստենտի պաշտոնը։ 1979-1989 թվականներին եղել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից։

1981 թվականին Ալան Լայթմանը սկսել է հրատարակել իր էսսեները, որոնք նվիրված էին գիտությանը և նրա հումանիտար ասպեկտներին։ Նրա էսսեները տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Science 82», «The New Yorker», «Nature», «The New York Times» և այլն։ 1990-ական թվականների սկզբին Լայթմանը սկսել է գրել վեպեր։ Նրա առաջին գիրքը՝ «Էյնշտեյնի երազները» (անգլ.՝ «Einstein's Dreams», 1993), դարձել է համաշխարհային բեսթսելլեր և դրվել է բազմաթիվ թատերական բեմադրությունների հիմքում։ «Դիագնոզ» վեպը, որը լույս է տեսել 2000 թվականին, դարձել է Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից։ Հաջորդ վեպը, որը կրել է «Ռեյունիոն» անվանումը, նույնպես դարձել է մի շարք մրցույթների դափնեկիր։ Նրա գիտահանրամատչելի գիրքը՝ «Հայտնագործություններ։ 20-րդ դարի գիտության մեծ բեկումները», ըստ «Discover Magazine» ամսագրի վարկածի՝ ճանաչվել է 2005 թվականի լավագույն տասը գիտական գրքերից մեկը։

1989 թվականին նա ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճշգրիտ գիտությունների և գրականության բնագավառում պրոֆեսորի պաշտոնում՝ միաժամանակ դառնալով այդ ինստիտուտի առաջին պրոֆեսորը բնական գիտությունների և հումանիտար առարկաների բնագավառում։ 1991-1997 թվականներին համալսարանում ղեկավարել է գրականության և հումանիտար հետազոտությունների ծրագիրը։ Մասնակցել է այսպես կոչված հաղորդակցման պահանջների ստեղծմանը, որոնք ներառում էին ուսանողների համար գրականության ոլորտում պարտադիր ամենամյա դասընթացների ներդրումը։ 1995 թվականին այստեղ էլ ստացել է մասնագիտություն։ 2001 թվականին եղել է գիտահանրամատչելի գրականության ուղղությամբ ուսանողների նախապատրաստման ծրագրի ստեղծողներից մեկը։ Նույն տարում նա հեռացել է պրոֆեսորի պաշտոնից, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի գրականությանը և դարձել է դոցենտ։

1994 և 2004 թվականներին եղել է Պուլիտցերյան մրցանակի ժյուրիի անդամ։

1999 թվականին հիմնադրել է Հարփսվելի հիմնադրամը՝ մի կազմակերպություն, որի նպատակն է հնարավորություններ ընձեռել աղքատ երիտասարդներին՝ իրենց նպատակներին հասնելու համար՝ կենտրոնանալով զարգացող երկրներում կին առաջնորդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վրա՝ նրանց կացարանով և ուսուցման պայմաններով ապահովելու միջոցով։

Ակադեմիաների անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսեի հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #121872254 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. CONOR.Sl

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert Birnbaum. «Alan Lightman: Author of The Diagnosis talks with Robert Birnbaum» (անգլերեն). identitytheory.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
  • Alex Burack. «Alan Lightman Interview» (անգլերեն). Literary Traveler. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
  • Tinker Ready (19 ноября 2007). «MIT physicist empowers young Cambodian women by building them a dormitory» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
  • Tom Ashbrook (27 ноября 2007). «Alan Lightman» (անգլերեն). On Point with Tom Ashbrook. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.