Ալան թագավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան թագավոր
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՍյունիքի մարզ և Հարժիս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Մասն էԳյուղատեղի
Կազմված էԳավիթ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Alan Tagavor church in Harjis Վիքիպահեստում

Ալան թագավոր, վանք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից 7 կմ արևմուտք, Հարժիս գյուղից 2 կմ հարավ-արևելք, Որոտան գետի ձախափնյա ձորալանջին, Քրոնք գյուղատեղիի արևմտյան եզրին։ Կառուցված է սրբատաշ քարերով, ունեցել է կամարներ։ Պահպանվել է արևի ժամացույցը։ Կիսավեր վիճակում է[1]։

Հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի մեջ։ Շինությունը հատակագծային և ճարտարապետական առանձնահատկություններով հիշեցնում է դամբարան-եկեղեցի։ Եկեղեցին փոքրիկ կիսավեր շինություն է, կառուցված սրբատաշ բազալտից, արևմուտքից կից է բաց կամարաշարով գավիթը, արևելյան կողմում խորանն է, հարավային ճակատին բացվում է փոքր պատուհան։ Գավիթում կան 13-14-րդ դարերի չորս խաչքար, որսի տեսարանով սեղանաձև՝ երկթեք ավարտով մի տապանաքար, որը Օրբելյաններից մեկի տապանաքարն է (1326 թ.): Արձանագրություններից երևում է, որ վախճանվածը երիտասարդ էր։ Անունը կարդացվել է «Ալն»։ Ըստ ավանդության՝ «Ալան թագավոր»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 7, էջեր 7 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. ՀՀ պատմաճարտարապետական հուշարձանների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., 2014, էջ 5-6։