Ալ-Մարջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ալ-Մարջ
ԵրկիրԼիբիա Լիբիա
ԲԾՄ333±1 մետր
Բնակչություն57 267 մարդ (2011)
Ալ-Մարջ (Լիբիա)##
Ալ-Մարջ (Լիբիա)

Ալ-Մարջ (արաբ․՝ المرج‎‎), հայտնի է նաև որպես Էլ Մերջ, քաղաք Լիբիայի հյուսիս-արևելքում, Ալ-Մարջի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքը ենթադրաբար գտնվում է հնագույն Բարկա քաղաքի տարածքում[1]։ Այն գտնվում է Ջեբել Ախդար լեռների մաս կազմող բլուրների շղթայով Միջերկրական ծովից բաժանված բարձրադիր հովտում։

2021 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 60 237 մարդ[2]։ Գլխավոր փողոցում կան մի քանի բանկեր, իսկ գլխավոր փոստային բաժանմունքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Աբու Բաքր Ասսադիք մզկիթից ոչ շատ հեռու[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբի Զար ալ Ղիֆարի մզկիթը Մարջում
1963 թվական երկրաշարժի արդյունքում հասցված վնասը

Հնագետների մեծամասնության կարծիքով Ալ-Մարջը գտնվում է հնագույն Բարկա քաղաքի տարածքում, որը սակայն ըստ Ալեքսանդր Գրահամի, գտնվել է Տոլմեյտայում (Պտղոմայիս)[4]։

Ալ-Մարջը ձևավորվել է 1842 թվականին կառուցված թուրքական ամրոցի շուրջ, որն այսօր վերականգնվել է։ Լիբիայի իտալական գաղութարարության շրջանում (1913-1941) քաղաքը կոչվել է Բարկե և զարգացել է որպես վարչական և առևտրական կենտրոն ու հանգստավայր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Հյուսիսաֆրիկյան արշավի ընթացքում 1-ին դաշտային գնդի ավստրալիական թագավորական հրետանին 1941 թվականի փետրվարի 5-ին հաղթանակ է տարել Բարկեի շրջանի համար մղվող պայքարում։

1942-1943 թվականներից քաղաքը դարձել է բրիտանացիների կողմից գրավված Կիրենաիկայի մայրաքաղաքը[5]։

1963 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած 5,6 բալ երկրաշարժի արդյունքում քաղաքի մեծ մասն ավերվել է[3]։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 300 մարդ և վիրավորվել ավելի քան 500 հոգի[6]։ Քաղաքի հիմնական վերակառուցման աշխատանքներ սկսել են հին վայրից 5 կմ հեռավորության վրա և ավարտվել են 1970 թվականին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբիայի իտալական գաղութարարության շրջանում Ալ-Մարջը եղել է Բենգազի-Բարկե երկաթուղու վերջին կայարանը։

Այսօր Ալ-Մարջը Բենգազիին կապող երկու ճանապարհ կա։ Մեկն անցնում է Թոքրայով և կազմում է Լիբիական ափամերձ մայրուղու մաս, իսկ մյուսն անցնում է Ալ-Աբյարով։

Ալ-Մարջը Լամլուդա քաղաքին կապող երկու ճանապարհ կա։ Մեկն անցնում է Ալ-Բայդայով և կրկին կազմում է Լիբիական ափամերձ մայրուղու մաս, իսկ մյուսն անցնում է Թաքնիսով և Մարավայով։ Թաքնիսից այն շարունակվում է մինչև Չարուբա-Տիմիմի ճանապարհ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Room, Adrian (2006). Placenames of the World: Origins and Meanings of the Names for 6,600 Countries, Cities, Territories, Natural Features, and Historic Sites (2nd ed.). Jefferson, North Carolina: McFarland, Incorporated. էջ 26. ISBN 978-0-7864-2248-7.
  2. «Population of Al Marj 2021 | Al Marj population - statistics». Population HUB (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 Pliez, Olivier (ed.) (2009) "Al Marj" Le Petit Futé Libye Petit Futé, Paris, p. 237, 2-7469-2276-2; in French
  4. Graham, Alexander (1902) Roman Africa: an outline of the history of the Roman occupation of North Africa, based chiefly upon inscriptions and monumental remains in that country Longmans, Green, and Co., London, p. 312, OCLC 2735641
  5. Stewart, John (1996) "Cyrenaica" The British Empire: an encyclopedia of the Crown's holdings, 1493 through 1995 McFarland & Co., Jefferson, North Carolina, p. 125, 0-7864-0177-X
  6. Hewitt, Kenneth (1983) "Seismic Risk and Mountain Environments: The Role of Surface Conditions in Earthquake Disaster" Mountain Research and Development 3(1): pp. 27–44, p. 30

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Մարջ» հոդվածին։